Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնը

Մոտոսպորտի սիրահարները մայրաքաղաքում ժամանցի նոր վայր ունեն

Մոտոսպորտի սիրահարներն այսուհետ Երեւանում կգտնեն ընտանեկան եւ թիմային ժամանցի յուրօրինակ նոր ակումբ, որն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում։
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ «Moto Rangers» մարզչաժամանցային կենտրոնը ԱՊՀ տարածքում թրայլ մոտոսպորտի միակ կենտրոնն է։ «Նաիրի» մարզադաշտի տարածքում տեղակայված ակումբում տարվա բոլոր եղանակների համար 5—55 տարեկան այցելուներին սպասում են անվտանգ միջավայրով էլեկտրական թրայլ մոտոցիկլետները։ Այնտեղ կարելի է հաղթահարել արգելքներ՝ անվտանգությունն ապահովող մարզական հանդերձանքով։
«Թրայլ մոտոսպորտը կարող է գրավել այս տեսակ տուրիզմով հետաքրքրվողներին եւ նրանց բերել Հայաստան։ Մեր երկիր այցելող երիտասարդ տուրիստները պակաս ունեն նմանատիպ ժամանցի վայրերի։ Ուրբանսպորտի մշակույթը մեր երկրում դեռեւս շատ աճելու տեղ ունի»,–շեշտեց «Motorangers» ակումբի հիմնադիր Կարեն Բաղդասարյանը։ Նրա խոսքով՝ նմանատիպ ենթակառուցվածքները մեծ ներդրումներ չեն պահանջում։
Թրայլ մարզաձեւի առաջնություններն անցկացվում են միջազգային տարբեր հարթակներում՝ Եվրոպայում, ԱՄՆ—ում, Ավստրալիայում, Ճապոնիայում, սակայն դեռեւս պատշաճ տարածում չեն գտել հետխորհրդային երկրներում։ Մարզաձեւը փաստացի ներկայումս այս ծրագրի շրջանակներում միայն ներկայացված է Հայաստանում, ու դրա տարածումը ողջ երկրում լրացուցիչ խթան է լինելու՝ տուրիզմի ներգրավման տեսակետից էական մրցակցային առավելություններ տալով Երեւանին եւ մարզերին տարածաշրջանի մյուս երկրների նկատմամբ։
Նորաստեղծ ակումբի հովանավորն է Նորարարական նախաձեռնությունների խթանման կենտրոնը, որը մտադիր է զարգացնել այս մարզաձեւը Հայաստանում։ 2019թ. հոկտեմբեր—նոյեմբերին Երեւանի թաղապետարանների հետ այս մարզաձեւի համար համապատասխան հարթակների ստեղծման ծրագրեր կմշակվեն եւ կներդրվեն։
Երեւանի տարբեր դպրոցներում ցուցադրական միջոցառումներ կանցկացվեն, եւ դպրոցների համար ուսումնամարզական փաթեթներ կմշակվեն, ինչպես նաեւ 2020—2021թթ. Երեւանի օրինակով նշված մոդելը կկիրառվի ՀՀ տարբեր մարզերում։
Կենտրոնն արդեն սկսել է համագործակցել Երեւանի տարբեր միջնակարգ ու ավագ դպրոցների հետ՝ տրամադրելով արտոնություններ լավ սովորող եւ կարգապահ դպրոցականներին։
Թրայլ մարզաձեւը, որ թարգմանաբար նշանակում է փորձել, մոտոցիկլետային սպորտում յուրահատուկ տեղ է զբաղեցնում՝ զարգացնելով մարզիկների մարմնի հավասարակշռության, ռեակցիայի, ֆիզիկական պատրաստվածության, կամքի ամրապնդման, նպատակասլացության, ինչպես նաեւ երկանիվ մարզասարքով բնական ու արհեստական արգելքների հաղթահարման, արագության, թռիչքների ու արգելակման կառավարման հմտությունների զարգացման տեսանկյունից։ Այս մարզաձեւի շնորհիվ մարզիկները ի վիճակի են կատարելությամբ տիրապետելու երկանիվ բոլոր տեսակի մարզասարքերին՝ հեծանիվ, սկուտեր, մոտոցիկլետ եւ այլն։
«Moto Rangers» ակումբը գործում է շաբաթական ամեն օր եւ ունի մատչելի գնային առաջարկներ։
Վարվառա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

28-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO