Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Քայլ, որը կկայունացնի ագրարային հատվածը

Գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր կիրագործվի

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական կենսունակ համակարգի ներդրումը երկրի տնտեսության ագրարային հատվածի կայուն ու համաչափ զարգացման հիմնական նախապայմաններից է։
Մենք սա մեկ անգամ չէ, որ ասել ենք (պատկան մարմինների կողմից էլ քննարկումներ եղել են), եւ մեկ անգամ չէ, որ շեշտել ենք, թե այն ռիսկային ոլորտ է, եւ հազիվ թե ձեռներեցները մեկնարկային քայլ ստանձնեն, եթե պետական աջակցություն չլինի։ Ու որպես օրինակ մեջբերել ենք եվրոպական ձեւը, որտեղ գյուղատնտեսությունը ինչքան էլ զարգացած ու նույնիսկ ապահովագրական համակարգ ունեցող է, բայց պետական աջակցությունից զերծ չէ։
Ինչեւէ, էկոնոմիկայի նախարարությունը մինչեւ հոկտեմբերի 11—ը քննարկման է դրել գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի համար պետական աջակցության ծրագիրը։ Որից նախարարությունը երեք սպասելիք ունի. 1. 6 մարզերում կարկուտի եւ հրդեհի, գարնանային ցրտահարության ռիսկերից կապահովագրվի ավելի քան 30 հազար հա հողատարածք, 2. նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսության ապահովագրության ամբողջական ներդրման համար, եւ տարիների ընթացքում կավելացվեն նոր ծառայություններ, 3. կկայունանան ծրագրի մասնակից տնտեսավարողների եկամուտները։
Որպեսզի թյուրըմբռնում չլինի, եւ պետությանը հանիրավի չմեղադրենք այն բանում, որ մեխանիզմներ չի ստեղծում, որպեսզի այդքան սպասված ապահովագրական համակարգը մտնի մեր գյուղոլորտ, հստակեցնենք պատճառները։ Բայց նախ ասենք, որ դա չի նշանակում, որ այդ մեխանիզմները չկան։
Այսպիսով՝ պատճառների մասին։ Գյուղատնտեսությունն, այո, ռիսկային ոլորտ է ամբողջ աշխարհում, բայց համեմատության տիրույթում, ցավոք, մենք այստեղ էլ ենք «առաջամարտիկ»։ Միայն մեկ թիվ ասենք պատկերն ամբողջացնելու համար։ Աշխարհում հայտնի 350 բնական աղետներից Հայաստանի Հանրապետության տարածքին առանձնահատուկ են 110—ը։ Դե քանի որ մեր գյուղատնտեսական արտադրությունն էլ, այսպես ասենք, հիմնականում բաց երկնքի տակ է վարվում, ուղղակիորեն կախված է բնակլիմայական, մարդածին եւ տնտեսական գործոններից։ Բացի այդ՝ տարածքներն էլ տարբեր են՝ լրացուցիչ ծախսով ու ջանքերով հանդերձ։ Դրա համար էլ ապահովագրական ընկերությունների համար այլ գրավիչ ոլորտ չէ։
Այնուամենայնիվ, ապահովագրական համակարգը ստեղծելը օր առաջ պետք է, քանզի անհրաժեշտություն է։ Սա ցույց տալու համար էլ թիվ նշենք. Հայաստանում վերջին 6 տարիներին բնական աղետների հետեւանքով գյուղատնտեսությանը հասցված վնասները կազմել են ավելի քան 110 մլրդ դրամ։
Բանն այն է, որ գյուղոլորտում բնական վտանգների թվում կարկուտն առավել ծանրն է։ Կարկուտից տուժում է երկրի գյուղական բնակավայրերի 15—17 տոկոսը։ Կարկուտներն առավել հաճախակի են տեղում Արարատյան դաշտում, Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի բարձրադիր գոտիներում, Գեղարքունիքում եւ Կոտայքի լեռնային գոտիներում, միջինը՝ տարեկան 4—5 դեպք։ Յուրաքանչյուր տարի կարկուտի պատճառով վնասվում է հանրապետության այգետարածքների 10—15 տոկոսը, որոշ դեպքերում կարկտահարված տարածքներում բերքի կորուստը 80—100 տոկոս է լինում։ Կարկտահարությունից վնասված բերքը կորցնում է ապրանքային տեսքը, ինչի պատճառով դժվարանում է դրա իրացումը՝ զգալիորեն նվազեցնելով գյուղատնտեսությունում տնտեսավարողների եկամուտները։ Ուժեղ կարկտահարված այգիների վերականգնման համար պահանջվում է առնվազն մեկ տարի եւ լրացուցիչ ֆինանսական ներդրումներ՝ այգիներում լրացուցիչ էտի, պարարտացման եւ ագրոտեխնիկական այլ միջոցառումների համար։
Հիմա՝ գանք այն հարցին, թե ինչ է անելու պետությունը կամ՝ ինչ խնդիրներ պիտի լուծի, որոնք կհանգեցնեն աահովագրական համակարգի ներդրմանը։
Էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ գյուղատնտեսության ոլորտի առանձնահատկություններից ելնելով՝ ապահովագրական համակարգի ներդրման համար լուծում են պահանջում մի շարք հիմնահարցեր, որոնք վերաբերում են գյուղատնտեսությունում ռիսկերի գնահատմանը, վերաապահովագրության ներդրմանը, համապատասխան ենթակառուցվածքների ձեւավորմանը, ապահովագրական շուկայի կարգավորմանը, պարտադիր—կամավոր ապահովագրության զուգորդմանը, պետություն—մասնավոր հատված համագործակցությանը եւ այդ բնագավառում պետական աջակցության ուղղությունների, չափերի, մեթոդների ու մեխանիզմների հստակեցմանը։ Զուգահեռ՝ մեր գյուղատնտեսական արտադրության ռիսկերը՝ ըստ ուղղաձիգ գոտիականության եւ տարածաշրջանների (մարզերի, համայնքների), դեռեւս լիարժեք գնահատված չեն, ինչը հիմնականում պայմանավորված է տվյալների սղությամբ, դժվար հասանելիությամբ, երբեմն անվստահելիությամբ ու ենթակառուցվածքների անկատարությամբ։ Ուստի, գյուղատնտեսության ապահովագրության ներդրումը անուղղակի կերպով կնպաստի նաեւ նշված խնդիրների լուծմանը։
Պետք է համակարգի ներդրման խոչընդոտները հասկանալ։ Դրա համար էլ այդ խոչընդոտների, դրանց հետագա խորքային ուսումնասիրության նպատակով միջազգային փորձագետների ներգրավման անհրաժեշտություն էր առաջացել։ Եվ այդ գործը դեռ 2014թ. KfW—ի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ պատվիրակվել է «Բիզնես եւ ֆինանսական խորհրդատվություն» (BFC consulting) շվեյցարական կազմակերպությանը։ Վերջինս էլ ապահովագրական համակարգի ներդրման համապարփակ ուսումնասիրություն է արել, ու պատրաստվել է տեխնիկական առաջադրանք։
Համակարգաստեղծ գյուղատնտեսական ապահովագրական գործընթաց ձեւավորելու նպատակով KfW—ի տնօրենի Հայաստան այցի շրջանակներում ստորագրվել է ՀՀ կառավարության 2017թ. դեկտեմբերի 14—ի որոշմամբ հավանության արժանացած գյուղապահովագրության սխեմայի աջակցման ծրագրի համար 5 մլն 339 հազար 139 եվրո գումարի չափով դրամաշնորհային համաձայնագիրը։ KfW—ի կողմից եւ միջոցներով անցկացվել է միջազգային մրցույթ, որի հաղթող է ճանաչվել միջազգային ընկերությունների կոնսորցիումը։ Վերջինս, համագործակցելով ՀՀ ԿԲ—ի, գյուղնախարարության եւ այլ շահառուների հետ, ուսումնասիրել է գյուղոլորտում առկա խնդիրները եւ միջազգային լավագույն փորձին համապատասխան ծրագիր է մշակել։ Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման համար ստեղծվել է հատուկ պատասխանատու կենտրոն՝ «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպություն, որն իրականացնելու է գյուղապահովագրության հատվածի ընթացիկ ղեկավարումն ու զարգացումը՝ համակարգելով աշխատանքը հիմնական շահառուների հետ։
Կրկնենք՝ 6 մարզերում իրականացվելիք ծրագիրը փորձնական է, եւ մենք այդ ծրագրի մանրամասներից, պետական աջակցության ձեւից կխոսենք, երբ այն անցնի քննարկումների փուլը։
Բայց որ այն շատ կարեւոր է, հստակ է։ Նախ՝ փորձնական քայլերը ամբողջական համակարգը ճիշտ ներդնելու հնարավորություն կտան, եւ երկրորդ՝ գյուղոլորտում ապահովագրական համակարգը ունենալը պարենային անվտանգության աստիճանի բարձրացման էական քայլ է։

28-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO