Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Հանրային ռադիոյում փոքրիկ հրաշք է տեղի ունեցել

Թվայնացման գործընթացն ավելի արագ է լինելու

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչից ինչ է ստացվում. հասկանալու համար Հանրային ռադիոյում առաջարկեցին ունկնդրել եւ համեմատել «Երազ» երգի Հայկանուշ Դանիելյանի 1950թ. ձայնագրության բնօրինակն ու մշակված թվային տարբերակը։ Տարբերությունն ակնհայտ էր, ուստի չէր կարելի չօգտագործել լավ հնարավորությունը՝ հայ—շվեյցարական համագործակցության շնորհիվ թվայնացնելու արխիվային մյուս ստեղծագործությունները։
Համագործակցության շրջանակում երեկ Հանրային ռադիոն եւ Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպանությունը ստորագրեցին տեխնիկական համագործակցության ծրագրի ամփոփագիրը։ Ամփոփագիրը ստորագրեցին Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Սթեֆան Լազզարոտտոն։
«Մեզ մոտ փոքրիկ հրաշք է տեղի ունեցել։ Հանրային ռադիոն ֆանտաստիկ արխիվ ունի, որտեղ պահպանում ենք 30—ական թվականներից գրեթե ամեն ինչ։ Վեջին հինգ տարվա ընթացքում արխիվը նաեւ թվայնացվում է, նաեւ լուծվում է ժամանակակից հնչողության հարցը»,—նշեց Գարեգին Խումարյանը՝ տեղեկացնելով, որ հիմա արդեն թվայնացման գործընթացն ավելի է արագանալու։
Շվեյցարական կողմի հետ իրականացված ծրագրի շրջանակում Շվեյցարիայից ժամանած մասնագետները կարգաբերել եւ վերանորոգել են Հանրային ռադիոյի կողմից օգտագործվող շվեյցարական աշխարհահռչակ «Շտուդեռ» մակնիշի ժապավենային նվագարկիչները։ Դրանք կիրառվում են ռադիոյի ֆոնդային ձայնագրությունները թվայնացնելու համար։
«Շտուդեռ» տիպի նվագարկիչները լավագույնն են աշխարհում։ Բայց քանի որ այլեւս չեն արտադրվում, դրանց սպասարկումը չափազանց բարդ է։ Իսկ Հանրային ռադիոն ունի այդպիսի 6 նվագարկիչ, որոնցից միայն 3—ն էր աշխատում։ Այդ 3—ի աշխատանքին ռադիոյի աշխատակիցները «շունչները պահած» են հետեւել՝ շարքից հանկարծ դուրս չգան։ Բայց ահա բարեկամ երկրի մասնագետների ջանքերով հիմա 6—ն էլ կատարյալ վիճակում են։ Դրանք վերականգնած մասնագետները խոստացել են՝ 30 տարի թեմային չեն անդրադառնալու՝ դրական իմաստով։
Շվեյցարիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ ծրագրի իրականացումն անհնար էր պատկերացնել առանց Սյուզան Ռիբիցկի Վարգայի մեծ նվիրատվության՝ ի հիշատակ իր հոր՝ Տիբոր Վարգայի։
«Ուրախ եմ համագործակցության համար։ Ես երաժշտության սիրահար եմ, սա իմ սրտից է բխում»,—նշեց դեսպան Լազզարոտտոն՝ ընդգծելով, որ Շվեյցարիայի եւ ՀՀ կառավարությունները համագործակցության լավ հնարավորություններ ունեն տարբեր ոլորտներում։ Եվ այս մեկը նա փոքրիկ առիթ է համարում մեկ այլ ոլորտում որեւէ ներդրում ունենալու։ Նա նաեւ ավելացրեց. «Մեկ այլ բան է կարճաժամկետ ծրագիրը, մեկ այլ բան է երկարաժամկետը։ Եւ սա տարիների համար է»։
Դեսպանը կարծում է, որ նախագիծը հնարավորություններ կստեղծի ավելի լավ ծանոթանալու հայկական երաժշտությանը, թեեւ ինքը դասական երաժշտության սիրահար է։ Հայ կոմպոզիտորներից շատ լավ գիտի Արամ Խաչատրյանին։ Ունկնդրել է նաեւ Ջիվան Գասպարյանի գործերից՝ սկավառակը կինն է նվիրել։
«Երաժշտության հանդեպ պարոն Լազզարոտտոյի սերն առիթ դարձավ համատեղ ծրագիրն իրականացելու։ Սա տեխնիկական աջակցություն է հանրային ռադիոյին, որի կարիքն ունեինք։ Համոզված եմ, որ երաժշտության եւ արխիվային մշակույթի համաշխարհային գանձարանը այսուհետ կհարստանա նաեւ հայկական նյութով»,—նշեց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը։
Ռադիոյի ֆոնդում պահպանվել են ոչ միայն հայերեն, ռուսերեն, այլեւ քրդերեն, եզդիերեն, ադրբեջաներեն, արաբերեն ձայնագրություններ, երգ—երաժշտություն, մշակութային, մանկական հաղորդումներ, ռադիոբեմադրություններ, հայ մեծերի ելույթներ եւ արխիվային այլ նյութեր։
Ոսկե ֆոնդի թվայնացման հարուստ արխիվը հասանելի է նաեւ «armradioarchive.am» կայքում։

28-09-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO