Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Երազանքների ճանապարհին հաղթահարելի է ցանկացած խոչընդոտ

Ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը ապրում ու ստեղծագործում է այս համոզմունքով

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Եթե ունես երազանքներ, կամք, նպատակասլացություն, ոչինչ չի կարող խոչընդոտել նպատակներիդ հասնելու։ Խոչընդոտ չեն կարող լինել անգամ տեսողական խնդիրները։ Այս համոզմունքով է ապրում ու ստեղծագործում ջութակահարուհի Լուսինե Սարգսյանը։
«6 տարեկանից ջութակով եմ զբաղվում։ Շատ տաղանդավոր ծնողներ եմ ունեցել, որոնց վաղ տարիքում «կորցրել» եմ։ Մայրս դերասանուհի էր, հայրս՝ գիտնական կենսաֆիզիկոս։ 6 տարեկանում ընդունվեցի Չայկովսկու երաժշտական դպրոց, «Շեքսպիրյան ընթերցումներ» ներկայացման ժամանակ լսելով ներկայիս իմ դասախոսի՝ Սարգիս Թաշջյանի նվագը, նոտաները, որոշեցի իմ ճակատագիրը «կապել» ջութակի հետ։ Վերադառնալով տուն՝ ասացի՝ մայրիկ, ես պետք է ջութակահար դառնամ»,–ասաց Լուսինեն։
2008 թվականին ավարտելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ նա ընդունվում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա։ Որոշ ժամանակ անց հաճախում է վաստակավոր արտիստ Լեւոն Չաուշյանի դասարան։ Ծնողների մահից հետո Լուսինեն տեսողությունը վերջնականորեն կորցնում է։ «Մարդիկ ափոսանքով էին խոսում տաղանդիս մասին, թե իբր կկորցնեմ այն, բայց ես իմ մեջ ուժ գտա շարունակելու եւ հիշողության ու լսողության միջոցով կարողանում եմ վերարտադրել ստեղծագործությունները»,–նշեց ջութակահարուհին։ Նրան ոչինչ ընկճել չի կարող, քանի որ կոչումով երաժիշտ է եւ առանց երաժշտության չի պատկերացնում իր կյանքը։
Իսկ կյանքի այդ բարդ ժամանակաշրջանում ծանոթանում է դաշնակահարուհի Բելլա Օսիպովա—Սիմոնյանի հետ։ Հանդիպումը դառնում է բախտորոշ. «Բելլա Օսիպովայի հետ ծանոթանալուց երեք ամիս անց նվագեցինք մեր առաջին մենահամերգը՝ իմ հարազատ Չայկովսկու դպրոցում։ Ամիսներ անց նվագեցինք Կոմիտասի թանգարան—ինստիտուտում, ապա Խաչատրյանի տուն—թանգարանում եւ այսպես շարունակ»։
Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում արդեն 20 տարի դասավանդող մանկավարժ Բելա Օսիպովա—Սիմոնյանը երկու տարի շարունակ այցելել է Լուսինեին՝ իր բնակարանում երաժշտական կրթություն տալու նպատակով։ Նա եւ ջութակահար Սարգիս Թաշջյանը, որն օգնում էր տեքստերը սովորելու հարցում, ահռելի ջանքեր են գործադրել աղջկա երաժշտական ընդունակությունների կատարելագործման հարցում։
«Եղել ենք Պետերբուրգում, Պրահայում, բերել ենք մեզ հետ ոսկե մեդալներ՝ ես որպես դաշնակահարուհի, նա որպես ջութակահար։ Հաղթանակներով վերադարձել ենք։ Պարապմունքները շարունակվում են։ Նախկինի պես այսօր էլ գնում եմ Լուսինեի տուն։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան ենք նվիրված նրան։ Առանց որեւէ ակնկալիքի օգնում ենք։ Կիրակի օրը Արամ Խաչատրյանի տուն—թանգարանում մեծ մենահամերգ ենք ունենալու»,–ասաց դաշնակահարուհին։
«Իմ ներկայիս դասախոսը՝ ջութակահար Սարգիս Թաշջյանը, իմ ընտանիքի լավագույն բարեկամն է։ Իր աչքի առաջ եմ մեծացել։ Մեծ սիրով գալիս է, նոտաներն է ինձ համար կարդում, ապա Բելլա Օսիպովայի հետ սկսում ենք մշակել նյութերը, ինչը բավականին երկար եւ բարդ գործընթաց է»,–իր հերթին հավելեց Լուսինեն։
Լուսինեի հիմնական գործիքը ջութակն է։ Բայց նա նաեւ կոմպոզիտոր է, ունի դաշնամուրային կոնցերտներ։ Ջութակահարուհին ափսոսանքով է նշում, որ միջազգային մրցույթների տասնյակ հրավերներ մերժում են, քանի որ հովանավորներ չունեն։ Այնուամենայնիվ հպարտանում է, որ 4 միջազգային մրցույթների դափնեկիր է։
Նա շատ է ուզում, որ Հայաստանում տեղի ունենա հոգեբանական հեղափոխություն։ «Նախկինում երբ փողոցներում քայլում էի, նկատում էի, որ ժպիտը պակասում է։ Բոլորը մտածում են կենցաղային հոգսերի մասին։ Իսկ ես ուզում եմ իմ երաժշտությամբ, իմ գաղափարներով օգնել մարդկանց։ Ես նաեւ ստեղծագործում եմ, վերջերս ավարտեցի «Մտքի թափառումներ» վեպը։ Այնտեղ էլ հստակ նշում եմ, որ ուզում եմ իմ երաժշտությունն ու այն գաղափարները, որոնք տարածում եմ երաժշտության միջոցով, կարողանան մարդկանց հասցնել լույսը, ցրել խավարը։ Խավար ասելով նկատի ունեմ այն, երբ մարդիկ չարանում են՝ չհասկացված լինելու պատճառով։ Ես ուզում եմ, որ մարդիկ ավելի բարիանան, անկախ այն բանից, թե իրենց որքան են հասկանում»,–անկեղծացավ Լուսինեն։

28-09-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO