Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

18.10.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում

Միջազգային գիտաժողով Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի նախաձեռնությամբ

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակների առիթով օրերս Մոսկվայի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդարանի եկեղեցական համալիրում տեղի ունեցավ «Ազգային դասականները համաշխարհային գեղարվեստական արժեքների համատեքստում» խորագրով միջազգային գիտաժողով։ Այն կազմակերպել էին Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմը եւ վերջինիս հայագիտական կենտրոնը, Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության եւ արվեստի ինստիտուտները, Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիան։
Ամփոփելով մեծանուն հայերին նվիրված կարեւոր միջոցառումը՝ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը «ՀՀ»–ի հետ զրույցում պատմեց, որ գիտաժողովի նախօրեին Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտում ստորագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ գիտական գործակցության նոր համաձայնագիր։ «Նշվեցին հետագա գործակցության ուղիները, հատկապես այն հարցերը, որոնք պահանջում են համատեղ գիտական գործակցություն։ Կարեւորվեց հայ—ռուսական գրական կապերի ուսումնասիրության եւ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի կողմից նույնանուն մատենաշարի խորհրդային տարիներին հրատարակված հատորների տպագրության շարունակման հարցը։ Գործակցության կետերով նշվող ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաները ընդգրկում են հին եւ միջնադարյան գրականության հարցերից մինչեւ այսօրվա թարգմանական խնդիրները։ Բուն առարկայական կապերի եւ փոխադարձ շփումների վերհանմանը զուգահեռ ընդգծվեց երկու ժողովուրդների գրականությունների զարգացման ընթացքը տիպաբանական որոշակի ընդհանրություններով համաշխարհային գրականության համատեքստում դիտարկելու անհրաժեշտությունը»,—մանրամասնեց գրականության ինստիտուտի տնօրենը։
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նաեւ գրականության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, բ.գ.դ. Ս. Հովհաննիսյանի՝ Հովհաննես Թումանյանի կյանքին եւ գրական գործունեությանը նվիրված 864 էջանոց գրքի շնորհանդեսը։ Զեկուցողները, ինչպես նշում է Դեւրիկյանը, բարձր են գնահատել այն հանգամանքը, որ Թումանյանի կյանքը եւ գրական գործունեությունը դիտարկվում է գրողի ապրած ժամանակի պատմությանը զուգընթաց, գրված է պատմական մոտեցմամբ եւ սկզբնաղբյուրների ընդգրկուն օգտագործմամբ։ «Ինչպես նշվեց Գորկու անվան ինստիտուտի տնօրինության կողմից՝ խորհրդային շրջանում թեեւ հայաստանյան մի շարք հրատարակությունների շնորհանդեսներ են եղել իրենց մոտ, այս մեկը, սակայն, հետխորհրդային շրջանում Հայաստանում տպագրված առաջին գրքի ներկայացումն էր։ Հույս հայտնեցին, որ հետագա գործակցության ընթացքում տեղի կունենան համաբնույթ նոր շնորհանդեսներ եւ գիտական քննարկումներ»,—պատմեց գրականագետը։
Այս տարի Թումանյանին նվիրված գիտական մի շարք նստաշրջաններ տեղի ունեցան Հայաստանի գիտաուսումնական տարբեր հաստատություններում։ Բանաստեղծի ծննդյան օրը հատուկ նշվեց Թբիլիսիում՝ Վրաստանի մշակույթի նախարարության կողմից։ Տարբեր երկրներում եւ սփյուռքահայ համայնքներում տեղի ունեցան գիտամշակութային տարբեր հանդիսություններ։ Այս ամենից զատ, սպասվում է գիտական մեկ այլ հանդիսություն՝ հոկտեմբերի 15—18—ը ՀՀ ԳԱԱ հայագիտության եւ հասարակական գիտությունների բաժանմունքի, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի եւ Երեւանի պետական համալսարանի հետ համատեղ. «Չհաշված կայանալիք գլխավոր այս գիտաժողովը՝ Մոսկվայում տեղի ունեցածը մինչեւ այժմ կազմակերպվածներից առանձնանում էր իր ընդգրկունությամբ, զեկուցումների թեմաների բազմազանությամբ եւ գիտական խորքով, որը պայմանավորված էր հետեւյալ պատճառներով։
Առաջին՝ Թումանյանի ստեղծագործությունները արժեւորել ու բարձր են գնահատել 19—րդ դարավերջի եւ 20—րդ դարասկզբի նշանավոր ռուս գրողները եւ գրաքննադատները, այդ թվում Յուրի Վեսելովսկին, Վալերի Բրյուսովը եւ Սերգեյ Գորոդեցկին։ Այս ժամանակաշրջանի ռուս գրականությանը եւ գրաքննադատությանը նվիրված ուսումնասիրություններում անդրադարձ է կատարվում նաեւ Թումանյանին։ Երկրորդ՝ Թումանյանի ստեղծագործությունները ռուսերեն են թարգմանվել դեռեւս բանաստեղծի կենդանության օրոք։ Հաջորդող տասնամյակներին եւս մեծ ծավալով թարգմանական աշխատանքներ են կատարվել։ Թումանյանը բոլորից շատ թարգմանվել է ռուսերեն եւ թարգմանաբար բոլորից շատ ռուսերեն է տպագրվել, որը նպաստում է մեծ բանաստեղծի երկերի ոչ միայն ռուսերենով հանրահռչակմանը, այլեւ ուսումնասիրմանը։ Երրորդ՝ հայ հին եւ միջնադարյան գրականությունը եթե ավելի շատ ուսումնասիրվում է եվրոպական հայագիտական տարբեր կենտրոններում, ապա 19—20—րդ դարերի արեւելահայ բանաստեղծությունը, այդ թվում Թումանյանի ստեղծագործությունները, բավականին խորությամբ ուսումնասիրվում են ՌԴ գրականագետների կողմից, եւ հետաքրքիր էին նրանց՝ Թումանյանին վերաբերող դիտարկումները եւ վերլուծությունները»,–մեկնաբանեց գրականագետը։
Պայմանավորված այն հանգամանքով, որ գիտաժողովը միաժամանակ նվիրված էր Թումանյանին եւ Կոմիտասին, ինչպես նաեւ կազմակերպված էր Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի հետ համատեղ, թեմատիկ առումով ունեցել է երկու գլխավոր առանձնահատկություն։ Թումանյանին նվիրված զեկուցումներում բանաստեղծի գրական ժառանգությունը, ինչպես նաեւ առանձին ստեղծագործությունները դիտարկվել են համաշխարհային գրականության համատեքստում։ Այս տեսանկյունից Վ. Դեւրիկյանը բավականին հետաքրքիր համարեց Մ. Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ՌԴ ժողովուրդների եւ ԱՊՀ երկրների գրականությունների բաժնի վարիչ Կազբեկ Սուլթանովի «Գրական դասականություն. յուրահատկությունը միջմշակութային երկխոսությունում» զեկուցումը։ Թումանյանի օրինակով քննվել է այն հարցը, թե ազգային յուրահատկությունը ինչպես պետք է վեր բարձրանա տեղային մեկուսացվածությունից եւ մաս կազմի համաշխարհային գրականության ընթացքին։
Համաշխարհային գրականության եւ գրական տարբեր ուղղությունների համատեքստում Թումանյանի ստեղծագործությունների վերլուծությանն են նվիրված եղել Դեւրիկյանի «Համաշխարհային գրականության թեմաները եւ մոտիվները Թումանյանի գեղարվեստական ստեղծագործություններում», ՀՀ ԳԱԱ թղթակից—անդամ Ա. Դոլուխանյանի «Քրիստոնեական վարդապետության հիմունքների արտացոլումը Հ. Թումանյանի ստեղծագործություններում», բ. գ. թ. Բ. Զուլումյանի «Նշանային գերակայությունները Թումանյանի չափածոյում», բ. գ. թ. Լ. Մելիքսեթյանի «Ռոմանտիզմի ազդեցությունը Թումանյանի «Մարոյի» ստեղծագործական կառուցվածքի վրա», մանկավ. գ. թ. Տ. Ուտկինայի «Թումանյանի «Քաջ Նազարը» համեմատական վերլուծություն եւ ժամանակակից ընթերցում», բ. գ. դ. Ա. Ջիվանյանի «Գրիմ եղբայրներից մինչեւ Լուիջի Կապուանա. Հեքիաթային փոխանցականությունների պոետիկան Թումանյանի թարգմանություններում», բ.գ.թ. Վ. Նավասարդյանի «Հ. Թումանյանի «Անուշ» պոեմի տաղաչափական առանձնահատկությունները», բ.գ.թ. Ա. Մարանջյանի «Միստիցիզմը Թումանյանի չափածոյում» զեկուցումները։ Զեկուցումները, ըստ Դեւրիկյանի, գրված են եղել գրականության եւ արվեստի համադրմամբ, ինչպես նաեւ Թումանյան—Կոմիտաս փոխկապակցվածությամբ։ Կոմիտասի եւ Թումանյանի բարեկամությանը եւ գործակցությանն են նվիրված եղել բ. գ. դ. Ս. Հովհաննիսյանի «Թումանյան—Կոմիտաս», բ. գ. թ., դոցենտ Ե. Մնացականյանի «Թումանյանի եւ Կոմիտասի կերպարակերտումը ժամանակակիցների հուշերում», Ա. Վարդումյանի «Թումանյանի «Անուշ» պոեմը եւ Կոմիտասի նույնանուն անավարտ օպերան» զեկուցումները։ Անդրադարձ է եղել նաեւ Թումանյանի հասարակական գործունեությանը եւ գրական ստեղծագործությունների ազգագրության, արվեստաբանության եւ տիեզերագիտության հետ ունեցած կապերին, բանաստեղծի շփման շրջանակի արտացոլումը նրան նվիրված այն գրքերի մակագրություններում, որոնք պահվում են նրա անձնական գրադարանում, Թումանյանի համար բանաստեղծական ներշնչանքի աղբյուր ծառայած կտավներին եւ այլ թեմաներ։ Գրականության ինստիտուտի տնօրենի գնահատմամբ՝ գիտաժողովը դարձավ կարեւոր մի քայլ Թումանյանի գրական ժառանգությունը իր ամբողջության մեջ եւ համաշխարհային գրականության համատեքստում ուսումնասիրելու ճանապարհին։

01-10-2019





18-10-2019
Համապարփակ լուծում հին խնդիրներին
Հայագիտական առարկաների դասավանդումը դպրոցներում կուժեղացվի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Վերջին ...


18-10-2019
Սիրիայում բոցավառվող տեսակի արգելված զենք է կիրառվել
Ո՞ր կողմն է գործադրել՝ ապացուցելը դժվար է լինելու

Թամարա ...


18-10-2019
10 մլն եվրո՝ Արարատի եւ Արմավիրի մարզերին
Հումքի մթերումների սուբսիդավորման ծրագրում փոփոխություն եղավ

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարությունը ...


18-10-2019
Գեղարվեստի կենարար ուժը
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, տնտեսագիտության ...


18-10-2019
Բիբլիական լեռը ներկայանում է յուրովի
ՀԱՊ-ում բացվել է «Արարատ. սրբազան լեռը» խորագրով ցուցահանդեսը

Լիանա ...


18-10-2019
Պարտադիր, բայց առանց գնահատման
«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ...


18-10-2019
«Ձեր խնդիրները մեր մշտական ուշադրության կենտրոնում են»
Վարչապետը հանդիպել է զոհված զինծառայողների մայրերի հետ

Վարչապետ ...



18-10-2019
Սոցցանցերը եւ մարդկային հարաբերությունների նոր մշակույթը
Հաշվարկված է, որ աշխարհի բնակչության 40 տոկոսը, ...

18-10-2019
Զբոսաշրջային ակտիվությունն ակնհայտ է
Բայց դրանից «գլուխներս չպետք է ...

18-10-2019
Վարչապետն ընդունել է Ճապոնիայի վարչապետի հատուկ խորհրդականին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Ճապոնիայի ...

18-10-2019
«Մեր գլխավոր նպատակն օլիմպիական ուղեգիր նվաճելն էր»
Գերմանիայում անցկացված սպորտային մարմնամարզության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO