Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

07.06.2020
ԶԱՆԱԶԱՆ


«Մեր թիմը լավագույնն էր»

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում առանձին վարժություններում եւ երկամարտի գումարով 4—ական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ նվաճած տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ երեկվա հանդիպման ընթացքում վերլուծեց սաների մասնակցությունը եւ տեսանելի ապագայում նրանց հնարավորությունները՝ հայտնելով խիստ ուշագրավ մանրամասներ։ Նա նշեց նաեւ, որ մեր ծանրորդները նպատակադրվել են տարին ավարտել տարբեր մրցումներում նվաճած 90 մեդալով։
–Ինչպե՞ս եք գնահատում գրանցված արդյունքները։
–Աշխարհի առաջնությանը մեկ օրում չեն պատրաստվում՝ դա տեւական եւ քրտնաջան գործընթաց է։ Այդ առումով վերստին ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց եւ մասնագետներին, որոնք նպաստել են մեր ներկայիս հաջողության կայացմանը։ Ստուգատեսին մասնակցած 103 պետությունների թիմերի մեջ մենք լավագույնն էինք։ Ճիշտ է, մեդալների քանակով առաջին տեղում չենք, բայց վստահաբար կարող եմ ասել, որ տղամարդկանց պայքարում Չինաստանից հաստատ լավն էինք։ Տեսեք, նրանք ունեցան 5, իսկ մենք՝ 2 չեմպիոն, այն դեպքում, երբ Չինաստանը բնակչությամբ 100 անգամ գերազանցում է Հայաստանին։
–Արդյոք հասանելի՞ է վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեն, եւ ինչպե՞ս եք գնահատում նրան շրջանցելու՝ Գոռ Մինասյանի հնարավորությունները։
–Այս պահին դժվար է գնահատել Տալախաձեի ուժերի սահմանը, որը չի կարող նշմարել անգամ ինքը՝ մարզիկը, եւ նրա մարզիչները։ Բայց, Գոռ Մինասյանը ձգտում է հետ չմնալ նրանից եւ անընդհատ բարելավում է իր ցուցանիշները։ Հիմա մեր ծանրորդը պոկեց 212, բայց նույն հաջողությամբ կարող էր բարձրացնել նաեւ 213—214 կգ կշռող ծանրաձողը։ Միայն տակտիկական նկատառումներով չդիմեցինք այդ քայլին, որպեսզի պատրաստ լինեինք իրադարձությունների ցանկացած զարգացման։ Իսկ հրում մրցաձեւում Գոռն առաջին անգամ բարձրացրեց 248 կգ։ Հավատացած եմ, որ հեռու չէ այն ժամանակը, երբ իրապես կկարողանանք մարտահրավեր նետել վրացի ծանրորդին։ Մինասյանը հրաշալի մարզիկ է. միակ ծանրորդը, որի մրցահարթակ դուրս գալիս չեմ կասկածում, որ բարձրացնելու է պատվիրած քաշը։ Նա ամբողջությամբ տրամադրվում է պայքարին, եւ երբեմն նույնիսկ վախենում եմ, որ այդ անվարան նվիրման պատճառով հանկարծ վնասվածք չստանա։ Նման հատկանիշ ունի նաեւ Սիմոն Մարտիրոսյանը, որը մրցահարթակում կարողանում է կենտրոնանալ եւ մի քանի վայրկյանում դրսեւորել իր ողջ էությունը։
–Ինչո՞ւ վերստին ձախողվեց Անդրանիկ Կարապետյանը։
–Նրա ելույթից հիասթափված եմ նաեւ ես։ Թեպետ պետք է նշեմ, որ մինչ առաջնությունը ծանր փորձության միջով է անցել։ Հուլիսին նա երկկողմանի ծանր թոքաբորբ է տարել։ Չնայած դրան, մարզումների ընթացքում կարողացավ բարձր արդյունքներ գրանցել, որոնցից երկուսը համարժեք էին աշխարհի ռեկորդին՝ 175 եւ 205 կգ։ Այն դեպքում, երբ աշխարհի առաջնությանը մասնակցելու համար ընդամենը 4 կգ—ով է պակասեցրել անձնական քաշը։ Իսկ Սիմոն Մարտիրոսյանն, օրինակ, 7 կգ «քաշ է գցել», բայց աշխարհի ռեկորդակիր ու չեմպիոն դարձավ, իսկ Անդրանիկը 0 ստացավ։ Խնդրում եմ, թողեք տեսնենք, թե կարո՞ղ ենք բուժել «այդ վերքը»։
–Գուցե ճիշտ կլինի նրան ա՞յլ քաշային կարգ տեղափոխել։
–Մարմնի հասակից եւ կառուցվածքից ելնելով՝ Անդրանիկը չի կարող մասնակցել մինչեւ 96 կգ քաշային կարգում։ Իսկ 89 կգ քաշային կարգն էլ օլիմպիական չէ։ Չի կարող տեղափոխվել նաեւ 77 կգ քաշային կարգ, քանզի այդ դեպքում պետք է 8 կգ իջեցնի մարմնի քաշը։ Եթե 4 կգ—ն ազդում է նրա վրա, ապա պատկերացրեք, թե ինչ կլինի կրկնակի ավելիի դեպքում։ Կարապետյանն իսկական «ձախորդ Փանոսն է». հրում մրցաձեւում 2000 հոգուց մեկը կարող է կոտրել ձեռքը, եւ այդ մեկն ինքն էր։ Կամ՝ խիստ հազվադեպ է պատահում, որ մրցումներից անմիջապես առաջ ծանրորդը չկարողանա ապահովել պահանջվող քաշը, եւ այդ 1000—ից մեկը Անդրանիկն էր։ Թեպետ դրանում կա նաեւ մարզիչներիս եւ բժիշկների մեղքը։ Բայց հարցն այն է, թե ինչու է հատկապես իր հետ պատահում նման խնդիրներ։ Հիմա էլ հուլիսի շոգին թոքաբորբ ստացավ, եւ ահա արդյունքը։
–Առաջնության ընթացքում դիտարկե՞լ եք հրում վարժությունում նրա համար ավելի թեթեւ քաշ պատվիրելու հնարավորությունը։
–Անշուշտ, կդիմեինք նման քայլի, եթե մարզիկը չթաքցներ եւ խոստովաներ, որ ցավեր ունի ուսի հատվածում։ Կարող էինք անգամ 182 կգ—ով սկսել այդ վարժությունը։ Մարզիկը պետք է հուշի մարզչին, որպեսզի մենք էլ ճիշտ կողմնորոշվենք մեր հաշվարկներում։
–Հնարավոր համարո՞ւմ եք Հակոբ Մկրտչյանի տեղափոխությունը օլիմպիական քաշային կարգ։
—Օլիմպիական խաղերին մնացել է 8 ամիս, եւ պարզապես անհնար է, որ Հակոբը նման սուղ ժամանակահատվածում փոխի քաշային կարգը եւ կարողանա մասնակցել հավուր պատշաճի։ Նա պետք է կա՛մ իր քաշը իջեցնի 10 կիլոգրամով, որպեսզի հանդես գա 81 կգ քաշային կարգում, կա՛մ 6—7 կգ—ով ավելացնի՝ 96 կգ կշռող մարզիկների հետ մրցելու համար։ Իսկ ավելի բարձր քաշային կարգում հանդես գալու համար պետք է 20—22 կգ—ով ավելացնի արդյունքը, ինչը կարճ ժամանակում անելն անհնար է։
–Ինչպե՞ս եք գնահատում օլիմպիական խաղերում Սիմոն Մարտիրոսյանի հնարավորությունները։
–Աշխարհի առաջնությունում Սիմոնի բարձրացրած կիլոգրամներն ամենեւին էլ բավարար չեն օլիմպիական խաղերում հաղթելու համար։ Հիմա նա մրցակիցներին թույլ տվեց, որ ընդհուպ մոտենան իրեն։ Եթե պոկեր 200 կգ, իսկ հրում մրցաձեւում կրկներ անցյալ տարվա 240 կգ ցուցանիշը՝ ապա կարող էր հանգիստ մեկնել օլիմպիական խաղերին։
–Ինչպե՞ս եք գնահատում մեր մարզուհիների ելույթները։
–Կանանց հավաքականի պարագայում ճիշտ չկողմնորոշվեցինք սերնդափոխության հարցում՝ բաց թողեցինք պահը։ Դրան գումարվեց դոպինգի խնդիրը։ Հիմա հրատապ հարց է նրանց հոգեբանական պատրաստականությունն ապահովելը, որպեսզի մարզուհիները հավատ ձեռք բերեն սեփական ուժերի նկատմամբ եւ հասնեն բարձունքների։ Հիմա հավաքական է վերադարձել Արտաշես Ներսիսյանը։ Ամեն դեպքում ունենք խոստումնալից մարզուհիներ, որոնցից Լիանա Գյուրջյանը, գիտեք, 2—րդ տեղը գրավեց աշխարհի պատանեկան առաջնությունում։
–Ե՞րբ պարզ կլինի օլիմպիական խաղերի մասնակիցների հարցը։
–Օլիմպիական ուղեգրերի քանակի հարցը որոշվելու է հաջորդ տարվա մայիսի 31—ին։ Այս պահի դրությամբ առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանին թույլատրվել է առավելագույնը 2—ական մասնակից ունենալ կանանց եւ տղամարդկանց օլիմպիական մրցումներում։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

03-10-2019





06-06-2020
Երբ խոսում ենք գույքահարկի կտրուկ բարձրանալու մասին
Պետք է իրական պատկերը հասկանանք եւ զգացմունքային դաշտից ...


06-06-2020
Նա դարձել է մեր փոքր լինելու առասպելի մեծ հերքում
Դարձել է մեր փոքր ժողովրդին մեծերի հետ չափելու ...


06-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 547 նոր դեպք, առողջացել է 207, մահացել՝ 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 6-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


06-06-2020
«Ուրախ սիրտը օգտակար է, ինչպէս դեղ...»
Առօրյա կյանքում հաճախ ենք հանդիպում անցանկալի երեւույթների, իրողությունների, որոնք ...


06-06-2020
Գլոբալացու՞մ, թե՞ ազգային ինքնության պահպանում
Արդի ժամանակաշրջանում մարդկության զարգացման հիմնական առանձնահատկությունը գլոբալիզացիայի որդեգրումն է։ ...


06-06-2020
Բնակապահովման խնդիրն ամբողջությամբ կլուծվի
Երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով Լոռու ...


06-06-2020
Լիբիան Էրդողանի համար կդառնա՞ փրկօղակ
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության (AKP) եւ նախագահ ...



06-06-2020
Փաստահավաք հանձնաժողովը լինելու է անկախ, ինքնավար մարմին
Անցումային արդարադատության հիմքում՝ ...

06-06-2020
Համայնքը կզբաղվի իր բնակիչների էկոլոգիական կրթության հարցերով
Նոր լիազորություններ են տրվում տեղական ...

06-06-2020
Թուրքիան Ռուսաստանից մոտ 1 մլրդ դոլարի տեխնիկա է պատվիրել
Եթե նախկինում իրավիճակը բարդ էր, ապա այժմ ...

06-06-2020
Առաջին միլիարդատերը Ռոնալդուն է
Թուրինի «Յուվենթուսի» պորտուգալացի հարձակվող ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO