Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.11.2019
ԱՅԼՔ...


Քայլեր՝ ուղղված փաստաբանական համակարգի զարգացմանը

Պատգամավորն առաջարկում է փաստաբաններին հարկել առանձին հարկատեսակով

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Արդարադատության նախարարությունը դատաիրավական բարեփոխումների 2019—2023թթ. ռազմավարությամբ նախատեսում է բարձրացնել փաստաբանական համակարգի արդյունավետությունը։ Դրա շրջանակներում քայլեր են ձեռնարկվելու անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացման, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացման, փաստաբանական դպրոցի գործունեության եւ Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացման եւ մի շարք այլ ուղղություններով։
Հայաստանում այսօր գործում է Հանրային պաշտպանի գրասենյակը, որտեղ փաստաբանները գործում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, ծառայություն են մատուցում բնակչությանը եւ դրա դիմաց Հանրային պաշտպանի գրասենյակը պետական բյուջեից գումար է ստանում։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նիկոլայ Բաղդասարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ մեր երկրում գործող անվճար իրավաբանական օգնության տրամադրման մոդելը լավագույններից մեկն է, սակայն խնդիրները պայմանավորված են ոչ ճիշտ ֆինանսավորմամբ։ «Եթե պատվիրատուն պետությունն է, ապա պետությունն էլ պետք է որոշի անվճար իրավաբանական օգնություն ստացողների շրջանակը։ Գործող օրենսդրությամբ այդպես չէ. պետությունը գումարը տալիս է, սակայն ծառայություն մատուցելու հասցեատերը երբեմն որոշվում է Փաստաբանների պալատի կողմից»,–ասաց նա։
«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 41—րդ հոդվածի 11—րդ կետով նախատեսված սուբյեկտների շրջանակն անչափ մեծ է, ավելին՝ այդ չափանիշները պայմանավորված չեն անձի անվճարունակ լինելով, ինչը պատգամավորը ճիշտ չի համարում։ Պետությունը պետք է վճարի Փաստաբանական պալատին, իսկ պալատն էլ փաստաբանին միայն այն անձանց համար, որոնց կարգավիճակը հաստատվում է պետական մարմնի կողմից տրված փաստաթղթով։ «Այս սխալի պատճառով հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբանների քանակը չի բավարարում անհրաժեշտ ծառայություն մատուցելու համար, դրա հետեւանքով նրանք ծանրաբեռնված են աշխատում, իսկ մատուցվող ծառայությունն էլ որակյալ չի դառնում»,–պարզաբանեց զրուցակիցս։
Բաղդասարյանն աշխատում է մի նախագծի վրա, որով նախատեսվում է կարգավորել ֆինանսավորման խնդիրը։ Նա առաջարկում է անվճար իրավաբանական օգնություն մատուցել բոլոր կենսաթոշակառուներին, մինչդեռ գործող օրենքով նման հնարավորություն ունեն միայն միայնակ կենսաթոշակառուները։ Առաջարկվում է հստակեցնել նաեւ անվճարունակ սուբյեկտների շրջանակը։ Կմշակվի հստակ մեխանիզմ ֆինանսական միջոցների տրամադրման վերաբերյալ, այսինքն՝ պետությունն օրենքի հիման վրա կորոշի մատուցվող ծառայությունները ստացողների շրջանակը, համապատասխան բանաձեւի միջոցով կորոշի, թե քանի փաստաբան է անհրաժեշտ, որպեսզի փաստաբանները գերծանրաբեռնված չլինեն, իսկ մարդիկ էլ կարողանան ստանալ որակյալ ծառայություն։
«Այս խնդիրը լուծելու պարագայում կարող ենք համարել, որ անվճար իրավաբանական ծառայություն մատուցելու ինստիտուտը կայացած է»,— շեշտեց նա։ Ի դեպ, կառավարության կողմից հաստատված ՀՀ դատաիրավական բարեփոխումների 2019—23 թթ. ռազմավարության համաձայն 40 մլն դրամով ավելացվում է Հանրային պաշտպանի գրասենյակի համար նախատեսված բյուջեն, ինչը նշանակում է լրացուցիչ վեց հաստիքի հնարավորություն։
Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք չի ավելանա Հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը, եթե բոլոր կենսաթոշակառուներն ընդգրկվեն շահառուների ցուցակում, Բաղդասարյանը նկատեց, որ փաստաբանի ծառայությունից օգտվող կենսաթոշակառուների թիվը մեծ չէ։ Դատական համակարգում նրանց խնդիրները հիմնականում վերաբերում են կենսաթոշակի ստացմանը, այնինչ գործող օրենքում ամրագրված «միայնակ բնակվող» դրույթը խնդրահարույց է, քանի որ կենսաթոշակառուն պետք է հիմնավորի, որ միայնակ է ապրում։
«Սա լրացուցիչ փաստաթղթեր հավաքելու խնդիր է առաջացնում։ Իրականում էական չէ՝ միայնակ է թե ոչ, նա իրավունք պետք է ունենա անվճար իրավաբանական ծառայություն ստանալ։ Չմոռանանք, որ նրա հետ բնակվողը կարող է իր ազգականը չլինի կամ ազգականը լինի, բայց խնամող չհանդիսանա։ Կարող է նաեւ բնակարանում գրանված մարդիկ լինեն, որոնք երկար ժամանակ հանրապետությունում չեն, հետեւաբար կենսաթոշակառուն չպետք է տուժի եւ ժամանակ վատնի իր միայնակ լինելն ապացուցելու համար»,–մանրամասնեց նախկին փաստաբանը։
Անվճար իրավաբանական օգնություն ստացողների նոր խումբ ավելացնելու դեպքում Բաղդասարյանն անհրաժեշտ է համարում հստակ բանաձեւի կիրառումը, որպեսզի դրան համապատասխան ավելացվի նաեւ հանրային պաշտպանների թվաքանակը։ Սակայն մինչեւ չգործի ֆիզիկական անձանց կողմից եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, հնարավոր չի լինի միանշանակ անվճարունակ անձանց ընդգրկել համակարգում։ «Գործող մեխանիզմով հնարավոր է ընդգրկված լինեն այնպիսի մարդիկ, որոնք վճարունակ են, բայց քանի որ չկա անհատական եկամուտների հայտարարագրման ինստիտուտը, եւ դրա հիման վրա չի ստեղծվել համապատասխան համակարգ, ապա այս խնդիրը մնում է»,–ասաց նա։
Համակարգի արդյունավետության բարձրացման համար պատգամավորն առաջարկում է փաստաբաններին հարկել ոչ թե ԱԱՀ—ով, այլ առանձին հարկատեսակով։ «Մենք պետք է տարանջատենք փաստաբանությունը որպես ինստիտուտ եւ փաստաբանական գործունեությունը որպես գործունեություն։ Նպատակահարմար եմ գտնում, որ փաստաբանների հարկային պարտավորությունների կատարումը համապատասխանեցվի ոչ թե ձեռնարկատիրական, այլ իրավապաշտպան գործունեությանը։ Փաստաբանական գործունեությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ, քանի որ հիմնական նպատակը ոչ թե շահույթ ստանալն է, այլ մարդու իրավունքների պաշտպանությունը»,–բացատրեց զրուցակիցս։ Այս հարցը բուռն վեճերի առարկա է փաստաբանական համայնքում. կան փաստաբաններ, որոնք համակարծիք են պատգամավորի հետ, սակայն մի մասն էլ դեմ է։ «Եթե կարողանանք այս հարցում համաձայնության գալ, ապա կլուծենք նաեւ փաստաբանի հարկային պարտավորությունների խնդիրը»,–ասաց նա։
Ժամանակին մեծ աղմուկ բարձրացավ, երբ որոշվեց, որ բոլոր փաստաբանները պետք է միատեսակ հարկ վճարեն եւ հայտնվեն ԱԱՀ—ի դաշտում։ Բաղդասարյանի կարծիքով, դժգոհությունները հիմնավոր էին, քանի որ փաստաբանները աշխատում են ոչ միայն մայրաքաղաքում, այլեւ մարզերում, որտեղ նրանց վարձատրությունը զիջում է մայրաքաղաքում աշխատող փաստաբաններին։ «Այդ տրամաբանությունից ելնելով՝ արդարացի կլինի, որ բոլորի համար միատեսակ հարկային պարտավորություններ սահմանվեն։ Դա կնպաստի մրցակցությանը, եւ մեկը մյուսի հանդեպ արտոնյալ վիճակում չի հայտնվի»,–նշեց Բաղդասարյանը՝ առաջարկելով փաստաբաններին հարկել նրանց շրջանառությունից որոշակի չափաբաժնով, որը կարող է լինել օրինակ՝ 5 կամ 10 տոկոս։

04-10-2019





13-11-2019
Կարո՛ղ ենք տալ «հայկական ջրային դարաշրջանի» մեկնարկը
Մեզ մնում է ճիշտ կառավարել մեր պաշարները

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




13-11-2019
Երախտիքի տո՞ւրք արժանավորներին, թե՞...
Ինչպես ենք պատվում եւ հավերժացնում մեր անվանիների հիշատակը

Լիանա ...


 
13-11-2019
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Ես աղա, դու աղա,
բա մեր աղունն ո՞վ աղա»



 
13-11-2019
Վաղվա քաղաքի թաքնված դեմքը
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ընդունված է կարծել, թե հին հույներին է ...


13-11-2019
Մենք հարյուր մեկ տարեկան ենք…
Հետաքրքիր մանրամասներ գործակալության «ծննդի» եւ առաջին քայլերի մասին



13-11-2019
Նիկոլ Փաշինյանը եւ Աննա Հակոբյանը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա ...


13-11-2019
«Հնարավորությունների տոնավաճառ»
Բաց հարթակ գործատուների եւ աշխատանք փնտրողների միջեւ




13-11-2019
Շեմը հեշտ է, ուսուցումն անվճար՝ անկախ առաջադիմությունից
Նպատակային ուսուցումն իր առաքելությունն ...

13-11-2019
Ակնայում հայկական նոր խաչքար է հայտնաբերվել
Այն իրեղեն ապացույց է՝ ընդդեմ պատմության ...

13-11-2019
Տարածաշրջանը՝ համաշխարհային շահերի բախման թատերաբեմ
Երբ միջազգային օրակարգն ուրվագծվի, ...

13-11-2019
Հայկական վոլեյբոլն աննախանձելի վիճակում է
Բեկումնային կարող է լինել Վրաստանի հետ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO