Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.01.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


Քննարկել են երկկողմ եւ բազմակողմ համագործակցության զարգացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Հայաստանը կարեւորում է Լիտվայի հետ հարաբերությունները, եւ վերջին շրջանում երկկողմ բարձրաստիճան պաշտոնական փոխայցերի հաճախակիությունը վկայում է հայ—լիտվական կապերի դինամիկ զարգացման մասին։ «Հայաստանի համար Լիտվան կարեւոր գործընկեր է, որի հետ մենք ցանկանում ենք զարգացնել կապերը թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձեւաչափերում։ Մենք ունենք բարեփոխումների մեծ օրակարգ, եւ այդ գործընթացում Եվրոպական միությունը մեր երկրի կարեւորագույն գործընկերներից է։ Այս համատեքստում կարեւորում ենք ԵՄ անդամ երկրների, Լիտվայի հետ փոխգործակցության զարգացումը եւ փորձի փոխանակումը, որն ավելի առարկայական կդառնա ՀՀ—ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտից հետո։ Միեւնույն ժամանակ պետք է ակտիվ աշխատենք մեր երկկողմ գործակցությունն ընդլայնելու ուղղությամբ»,–ասել է Հայաստանի վարչապետը։
Վիկտորաս Պրանցկետիսը նշել է, որ լիտվական կողմը համակարծիք է Հայաստանի վարչապետի հետ, եւ հենց այդ՝ երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու նպատակով էլ Լիտվայի խորհրդարանի պատվիրակությունը ժամանել է Հայաստան, իսկ մյուս տարի սպասվում է նաեւ Լիտվայի վարչապետի այցը Հայաստան։ «Մենք մեծապես կարեւորում ենք Հայաստանի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ շրջանակում հարաբերությունների խորացումը։ Լիտվան ողջունում է թավշյա հեղափոխությունը, ՀՀ—ում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները եւ պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը, կիսվել բարեփոխումների իր փորձով ու հաջողություններով, ներառյալ՝ կոռուպցիայի դեմ պայքարի եւ դատաիրավական բարեփոխումների ոլորտում»,–ասել է Լիտվայի Սեյմասի խոսնակը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ու Լիտվան նաեւ կարող են զարգացնել արդյունավետ համագործակցություն տնտեսական, գիտական, կրթական, մշակութային, բնապահպանական, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում։
Հայաստանի վարչապետը եւ Լիտվայի Սեյմասի խոսնակը համակարծիք են եղել, որ միջկառավարական եւ միջխորհրդարանական դինամիկ երկխոսությունը լավ հենք է երկու երկրների միջեւ կապերի հետագա զարգացման համար։
Կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցի շուրջ։ Վարչապետն ընդգծել է՝ Հայաստանի եւ հայ հասարակության համար ժողովրդավարությունը ներքին համոզմունք է, արժեքային համակարգ, այլ ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում, եւ ներկայում մեր երկիրն առաջ է շարժվում ժողովրդավարությունն ուժեղացնելու ճանապարհով։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին այդ գործընթացում աջակցելու պատրաստակամության համար։

04-10-2019





25-01-2020
Ճակատամարտ, որը լավ դաս էր թշնամու համար
Քարին տակի հերոսամարտի 28-րդ տարեդարձը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Հունվարի 26-ին ...


25-01-2020
Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցը՝ ԵԽԽՎ օրակարգում
Խոշորացույցի տակ կհայտնվի նաեւ Թուրքիան

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Ստրասբուրգում հունվարի ...


 
25-01-2020
ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ
«Բերնե բերան՝ կելնի գերան

Ասացվածքը պարզում է մարդկային ...


25-01-2020
Գրականագիտությունը, գրականությունը, ժամանակը
Տաղանդավոր գրողներ եւ միջակ գրականություն

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Հնարավոր առարկությունները ...


25-01-2020
Հայ պոեզիայի անլռելի զանգակատունը
Հունվարի 24-ը Պարույր Սեւակի ծննդյան օրն է։ «Պարույր Սեվակ ...


25-01-2020
«Ոստիկանության բարեփոխումների կարեւորագույն նպատակը պետք է լինի ոստիկանություն—քաղաքացի նոր հարաբերությունների հաստատումը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ...


25-01-2020
Քանդակագործի տան ճանապարհի ոդիսական պատմությունը
«Մերօրյա արտառոց իրավիճակներ» շարքից

Օրերս անվանի քանդակագործ Արամ ...



25-01-2020
Ինչպե՞ս կայացավ
32-ամյա Կոմիտասի եւ 29-ամյա Չոպանյանի ...

25-01-2020
Ցանքատարածքների վիճակը մտահոգիչ է
Անցած տարվա հոկտեմբերի վերջին Քաշաթաղի ...

25-01-2020
Կարդարանա՞ն Լիբանանում ճգնաժամը հաղթահարելու հույսերը
«Փրկության խումբը» անցավ ...

25-01-2020
Մենք զբաղված ենք մեր աշխատանքով
Ձգտելով կատարելագործել մեր մարզիկների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO