Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԱՇԽԱՐՀ


Կառավարության խոստումները կբավարարե՞ն, արդյոք, ցուցարարներին

Համենայնդեպս, նոր Իրաքը կրկին ընկղմվում է անորոշության գիրկը

Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ
e.begijanyan@hhpress.am


Երեկ Իրաքի վարչապետ Ադել Աբդուլմեհդին, իրաքցիներին հեռուստատեսությամբ խաղաղության ու հանգստության կոչ անելով, խոստացել է հետեւողական լինել նրանց պահանջների հանդեպ։ Նա նշել է նաեւ, որ աղքատ ընտանիքներին կանոնավոր դրամական աջակցություն ցուցաբերելու օրինագիծ կներկայացնի խորհրդարան։
Աբդուլմեհդին ցուցարարների պահանջները, այդ թվում՝ կոռուպցիայի վերացումն օրինական համարելով, շեշտել է, թե կառավարությանը պետք է աջակցել, որպեսզի արդյունավետ աշխատի։ Նա հավելել է, որ ստեղծված իրավիճակում երկիրը հայտնվել է երկընտրանքի առջեւ՝ կառավարությունը մնա, թե հեռանա։ Միաժամանակ, որոշ մարդկանց մեղադրել է խաղաղ ցույցերը բռնությունների ճանապարհով տանելու համար։ Վարչապետը խոսել է նաեւ կառավարության կազմը փոփոխելու մասին։ Սակայն կբավարարե՞ն, արդյոք, այդ խոստումները ցուցարարներին ու երկրի բնակչությանը, որը բնավ վստահություն չի տածում իշխանությունների հանդեպ, կպարզվի երկրում զինվորական դրության վերացումից հետո։
Հոկտեմբերի 1—ին Բաղդադի խիստ պաշտպանված Կանաչ թաղամասի հարեւանությամբ, որտեղ գտնվում են պետական հիմնարկներ ու տարբեր երկրների դեսպանություններ, սկիզբ են առել բողոքի ցույցեր՝ ի նշան կառավարության սոցիալ—տնտեսական քաղաքականության անարդյունավետության։ Մասնավորապես՝ գործազրկության աճի, որը Համաշխարհային բանկի տվյալներով 25 տոկոս է կազմում, հանրային ծառայությունների անբավարար լինելու, կոռուպցիայի եւ այլն։ Ցույցերը կազմակերպվել էին սոցիալական ցանցերում տարածված կոչերով։
Ըստ միջազգային ԶԼՄ—ների՝ ցույցերի առիթը վարչապետ Ադել Աբդուլմեհդիի կառավարման մեկ տարին լրանալն է։ Ցույցերի 2—րդ օրը ցուցարարները, պահանջների շրջանակն ընդլայնելով, առաջ քաշեցին նաեւ քաղաքական հարցեր, այդ թվում՝ կառավարության հրաժարականը։ Ցույցերն ուղեկցվեցին բռնություններով։ Անվտանգության ուժերը կիրառել են արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ եւ այլ միջոցներ։ Ցուցարարների ու այդ ուժերի միջեւ տեղի են ունեցել բախումներ, ինչի հետեւանքով կան զոհեր, որոնց թիվը, ըստ տարբեր աղբյուրների, 25—34 է, խոսվում է նաեւ հազարավոր վիրավորների մասին։ ՄԱԿ—ը եւ ԱՄՆ—ն ցուցարարների դեմ գործադրված բռնությունների առթիվ մտահոգություն են հայտնել եւ կառավարությանը կոչ արել զսպվածություն ցուցաբերել։ Իսկ նախօրեին միջազգային համաներում կազմակերպությունը Իրաքի կառավարությունից պահանջել է անմիջապես արգելել անվտանության ուժերի կողմից գործադրվող բռնությունները։
Բաղդադի ցույցերը տարածվել են երկրի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ երկրի հարավի շիաբնակ քաղաքներում, մասամբ էլ Քիրքուքում եւ Դիալայում, իսկ Քուրդիստանի ինքնավարությունում ու երկրի սունիաբնակ արեւմուտքում իրավիճակը խաղաղ է։ Բաղդադում եւ երկրի հարավային 3 քաղաքում, որտեղ զոհվածները զգալի են, անժամկետ ռազմական դրություն է հայտարարվել եւ խիստ սահմանափակվել է երթեւեկությունը։ Միաժամանակ, երկրի պաշտպանության նախարարը բանակի բոլոր զորամիավորումներին հրամայել է մարտական պատրաստության վիճակի գալ։ Բացի այդ, երկրի որոշ քաղաքներում համացանցն անջատվել է, իսկ Բաղդադում խիստ դանդաղեցվել։
Նշենք, որ վերջին տարիներին, «Իսլմական պետությանը» պարտության մատնելուց հետո, Իրաքում սոցիալական հարցերի առնչությամբ բողոքի ցույցեր շատ են լինում, որոնցից առավել մասշտաբային էին 2018 թ. երկրի հարավի շիաբնակ նահանգներում տեղի ունեցածները, որոնք սկսվեցին հուլիսի 8—ին, շարունակվեցին շուրջ 20 օր եւ տարածվեցին այլ քաղաքներում, այդ թվում՝ Բաղդադում։ Դրանք սկսվել էին նավթի պաշաներով հարուստ Բասրա քաղաքից։ Ցույցերի մասնակիցների գլխավոր պահանջներն էին՝ էլեկտրաէներգիայի, ջրի ծառայությունների ու կենցաղային ծանր վիճակի բարելավում եւ նոր աշխատատեղերի ստեղծում։ Սակայն, ինչպես սովորաբար լինում է, ցուցարարները հաջորդ օրերին ներկայացրեցրին նաեւ քաղաքական պահանջներ, այդ թվում՝ տեղական ղեկավարների, ինչպես, օրինակ, Ալ Նասերիայի քաղաքապետի ու որոշ նահանգապետների հրաժարականները։ Այդ ցույցերը եւս անվտանգության ուժերը դաժանորեն ճնշեցին, ինչն արժանացավ իրավապաշտպանների խիստ քննադատություններին։ Իրաքի մարդու իրավունքների կոմիսարիատի տվյալներով՝ ցույցերի ընթացքում զովեց ավելի քան 13 մարդ, 729—ը՝ վիրավորվեց, ընդ որում, 460—ը՝ անվտանգության ուժերից։
Եթե Բասրայից սկսված բողոքի ցույցերը սկսվեցին ընդդիմադիր շիա հոգեւորական Մոքթադա Սադրի կոչով, ապա Բաղդադից ծայր առած ցույցերը, թերեւս, լիովին ինքնաբուխ են եւ առայսօր որեւէ քաղաքական գործիչ կամ կազմակերպություն չի ստանձնել դրանց կազմակերպումը։ Այս առնչությամբ հարկ է նշել, որ, փորձագետների կարծիքով, Իրաքը կոռուպցիայի ոլորտում աշխարհում, թերեւս, առաջին հորիզոնականն է զբաղեցնում, խոսվում է անգամ 450 մլրդ դոլարի անհետացման մասին, իսկ կառավարությունն անկարող է բավարարել բնակչության տարրական պահաջները։
Այսուհանդերձ, խոսելով հետսադամյան Իրաքում ցույցերի դրդապատճառների մասին, պետք է նշել, որ իշխանությունների ոչ արդյունավետ գործելակերպից զատ, որը հանգեցրել է սոցիալական դժգոհությունների, ըստ ամենայնի, դերակատար են քաղաքական ուժերի միջեւ առկա տարաձայնությունները, ինչպես եւ տարածաշրջանի գերտերությունների շահերի բախումը՝ հանուն այդ երկրում իրենց ազդեցության մեծացման։ Ավելին, փորձագետներից ոմանք շեշտում են, որ Իրաքը վերածվել է Իրանի, Սաուդյան Արաբիայի եւ ԱՄՆ համար պայքարի դաշտի։
Իրաքի բնակչության շուրջ 70 տոկոսը շիաներ են, որոնք Իրաքի անկախանալուց հետո առաջին անգամ իշխանության են եկել եւ սերտ հարաբերություններ ունեն Թեհրանի հետ, ինչը չի կարող ազդեցություն չունենալ ցույցերի եւ այլ հարցերում, մանավանդ կան նաեւ համարաբական զգացումներով շիա քաղաքական գործիչներ։ Ուստի պատահական չէ, որ ցուցարարները հնչեցրել են «Իրանը պետք է Իրաքից հեռանա, Քյարբալան ազատ է» կարգախոսը։ Մինչդեռ իրանական կողմը դրանցում մեղադրել է «կեղտոտ ձեռքերին», նշել, որ ցույցերի ընտրված ժամանակը պահատական չէ, քանի որ հոկտեմբերի 19—ին շիաների սուրբ նահատակների քառասունքի օրն է, երբ տարբեր երկրներից ուխտավորներ ու իրաքցիներից կազմված ավելի քան 15 միլիոնանոց թափոր է քայլելու դեպի Քյարբալա՝ նահատակների դամբարան։ Ընդ որում, իրանցի ուխտավորների թիվը 3 միլիոն է, մինչդեռ ստեղծված իրավիճակի բերումով նույնիսկ Իրան—Իրաք սահմանի որոշ անցակետեր փակվել են, բայց ավելի ուշ դրանցից մեկը բացվել է։
Այլ կերպ ասած՝ նոր Իրաքը կրկին ընկղմվում է անորոշության գիրկը, ինչը հղի է լուրջ վտանգներով։ Դա են վկայում վերջին ահաբեկչական գործողությունները Բաղդադում եւ այլուր։

05-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO