Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Որտեղ երեսուներկուսը, այնտեղ էլ երեսուներեքը

Այդպես Նիկոլ Փաշինյանն ընդգրկվեց Աիդա Մարդանյանի դասղեկական դասարան

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկի աշակերտները ժամանակին պաստառ են պատրաստել, որի վրա յուրաքանչյուրն իր ապագա մասնագիտությունն է նշել՝ խիստ մոտավոր կանխորոշմամբ։ Պաստառի մի անկյունում էլ գրված է «լրագրող Նիկոլը»։
«Այնպիսի ճշգրտությամբ են գրել, զարմանալ կարելի է։ Ինքը դարձավ լրագրող, բայց այդ ժամանակ չէինք կարող գուշակել, որ վարչապետ կդառնա»,–«ՀՀ»—ի հետ զրույցում պատմեց մանկավարժ, Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենի ուսուցչուհի Աիդա Մարդանյանը։
Ա. Մարդանյանն ավելի քան 40 տարվա մանկավարժ է։ Այս սեպտեմբերի 1—ին 45—րդ ուսումնական տարին է դիմավորել։ Նրա սաներից է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տիկին Մարդանյանն այսօրվա պես է հիշում Փաշինյանի մուտքն իր դասղեկական դասարան. «Իմ աշխատանքային կենսագրությունը թիվ 1 դպրոցում եմ սկսել։ 20 տարեկaն էի։ Նիկոլը 5—րդ դասարանում էր սովորում, երբ հանդիպեցի նրան։ Նրա համար ծանր շրջան էր՝ մայրը մահացել էր։ Հայրը որոշել էր դպրոցը փոխել։ Նիկոլի՝ մեր դպրոց ընդունվելու տարում երեք զուգահեռ դասարան կար, եւ քանի որ իմ դասարանում աշակերտների թիվը մեծ էր, տնօրենը մտադրված չէր իմ դասարանում գրանցել նրան։ Բայց Նիկոլի հայրիկի հետ աշխատել եմ, նա էլ ուզում էր, որ իմ դասարանում սովորեր որդին։ Տնօրենին խնդրեցի, որ ընդառաջի. որտեղ 32—ը, այնտեղ էլ 33—ը։ Այդպես վերցրեցի իմ դասարան։ Ընկերասեր, շփվող, մարդամոտ երեխա էր։ Չգիտեմ ինչու այդ դասարանի երեխաներին ծնողական սիրով եմ սիրել։ Իրենց շնորհվ «Առաջավոր դասղեկի» կոչում եմ ստացել»։
Ընկեր Մարդանյանի հուշերում նաեւ վարչապետի տատիկի մասին հիշողություններն են. «Սիրում էր ժողովներին գալ։ Մի անգամ էլ ասացի իրեն, որ ընկեր Փաշինյանի հետ եմ աշխատում, եւ եթե ասելիք ունենամ՝ իրեն կասեմ։ Նա հակադարձեց՝ ուզում էր գալ ու սիրով էր գալիս։ Իսկ թոռանը վերաբերող ասելիքը միայն մյուս առարկաներին եւս ուշադրություն դարձնելու վերաբերյալ կարող է լիներ։ Լեզուները շատ լավ էր սովորում։ Նիկոլն ակտիվ աշակերտ էր, բայց չափի զգացում միշտ ունեցել է։ Դրա համար ծնող կանչելու եւ նկատողությունների կարիք չի եղել»։
Փաշինյանը դասարանում կրտսերն է եղել։ Դասղեկի բնորոշմամբ՝ նրա գլխավոր հատկանիշը շատ կարդալն էր։ Նաեւ իր կարծիքն ուներ ամեն հարցի ու երեւույթի վերաբերյալ. «Մի բան եմ հիշում՝ մեզ մոտ ավարտական դասարանի աշակերտները «Վերջին զանգին» «գիտելիքների բանալին» հանդիսավոր հանձնում էին առաջին դասարանցու։ Քանի որ Նիկոլը շատ ակտիվ էր, տնօրենի հետ որոշեցինք, որ ինքը հանձնի։ Բայց նա մերժեց։ Հանկարծակիի եկա՝ ինչո՞ւ։ Մեկնաբանեց, որ ղարաբաղյան շարժման ժամանակ, երբ իրենք պաստառ էին պատրաստում, տնօրենը, ուսուցիչներից շատերը իրենց թույլ չեն տվել դասարանից դուրս գալ եւ այլն։ Ասաց՝ չեմ անի, ու չարեց»։
Դասղեկի խոսքերով, Փաշինյանը ղարաբաղյան շարժման ժամանակներից արդեն պատրաստի գործիչ էր։ «Ինքն իր հայրենիքը շատ սիրում է»,–Մարդանյանը հավատացնում է դրանում ու շարունակում, որ ինքը մի բան գիտի՝ Նիկոլ Փաշինյանը նվիրված է իր գործին։ Նա բարձրաձայնում է. «Ես իրեն հավատում եմ»։ Այդ մասին վարչապետ աշակերտին էլ է գրել՝ «Ես հավատում եմ քեզ, քեզնով հպարտ եմ ու շատ սիրում եմ»։
«Նա այնպիսի բան չի անի, որը վնաս լինի հայրենիքին»,–դա է ընկեր Մարդանյանի համոզմունքը։ Վարչապետի ուսուցչուհին կարծում է նաեւ, որ փոփոխությունները պետք է դպրոցից սկսել։ Ծրագրերն ավելի մոտեցնել ժամանակի պահանջներին։ Այդ մասին իր սանին ասելու հնարավորութուն չի եղել։ Նրան հանդիպելու առիթ չի ունեցել։ Բայց Փաշինյանին ու Փաշինյանի գործունեությանը հետեւելով եզրահանգել է՝ Նիկոլը չի փոխվել՝ դրական իմաստով. «Միշտ ասում եմ՝ ինքը գրեթե նույնն է մնացել։ Հիմա ուղղակի ավելի հասուն է»։ Բայց դասընկերներն ու դասղեկը ցանկություն ունեն ապագայում հանդիպելու դասարանցի ու աշակերտ Նիկոլ Փաշինյանի հետ ու լավ ժամանակ անցկացնելու։
Ե՞րբ կլինի հանդիպումը՝ պարզ չէ. այսպես ասած, ծրագիրը դեռեւս օդում կախված է։ Բայց կայանալու պարագայում տիկին Աիդան բարձրաձայնում է, որ աշակերտներին հիշեցնելու է անցած—գնացած լավ օրերն ու ակնթարթները՝ ինչպես էին ընդդիմանում աթեիզմի թեմաներին, ինչպես էին հերթով գնում իր տուն՝ նախապատրաստական պարապմունքների, որոնք ինքն էր կազմակերպել անշահախնդրորեն. «Այնքան բան կա հիշելու...»։

05-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO