Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ


ՀՀ զինված ուժերի 7000 ժամկետային զինծառայողի սնունդը մատակարարվում է նոր համակարգով

Վարչապետի մոտ քննարկվել են համակարգի ներդրման ուղղությամբ հետագա անելիքները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին։ Խորհրդակցությանը մասնակցել են պաշտպանության նախարարության եւ զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմը՝ ՊՆ Դավիթ Տոնոյանի եւ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի գլխավորությամբ, ԶՈՒ սննդամատակարարման գործընթացն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչները։
Վարչապետ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է. «Այսօր հավաքվել ենք քննարկելու այն փոփոխությունը, որ ունենք զինված ուժերի՝ ժամկետային զինծառայողներին սննդով ապահովելու համակարգում։ Մենք այդտեղ տեսնում ենք էական եւ շոշափելի փոփոխություններ, ինչը նաեւ շատ դրական արձագանք է գտնում ինչպես զինծառայողների, այնպես էլ հանրության շրջանում։ Եվ այսօր պետք է քննարկենք, թե ինչպիսին է ընթացիկ իրավիճակը, ինչպես է կազմակերպվում գործընթացը, ինչպես է առաջ ընթանում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս, եթե ի հայտ են գալիս, եւ ինչպես ենք պատկերացնում այդ խնդիրների լուծումը։ Նաեւ պետք է հասկանանք, թե այս հարաբերությունների փոփոխության արդյունքում կառավարման ինչ փոփոխություններ են տեղի ունենում, այդ փոփոխություններն ինչպես են ազդում ընդհանուր իրավիճակի վրա, եւ ինչ հետեւություններ են բխում այս ամենից։
Կարծում եմ՝ նաեւ կարեւոր է կողմնորոշվել, թե գնային քաղաքականության առումով մենք ինչ երկարաժամկետ պատկերացում եւ հաշվարկներ ունենք, եւ այսօրվա մեր հաշվարկները ինչքանով են համապատասխանում նախնական պայմանավորվածություններին, որոնց մասին խոսել ենք այս համակարգը ներդնելուց առաջ։ Այս պահի դրությամբ մենք փաստորեն աշխատում ենք 6 ընկերությունների հետ, որոնք մատակարարում են շուրջ 7000 մարդու։ Այնպես որ եկեք սկսենք այս հարցի քննարկումը, որպեսզի նաեւ միջանկյալ հետեւություններ անենք եւ երկարաժամկետ որոշումներ կայացնենք»։
Խորհրդակցության ընթացքում արծարծվել են ժամկետային զինծառայողների կերակրման նոր համակարգին վերաբերող մի շարք հարցեր։ Նշվել է, որ այս պահի դրությամբ այս համակարգով արդեն սնվում է շուրջ 7000 ժամկետային զինծառայող՝ 20 զորամասերում, եւ միջանկյալ արդյունքները խոսում են պրոցեսի դրական ընթացքի մասին։ Քննարկվել են ԶՈՒ—ում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման առնչությամբ հետագա քայլերին ու անելիքներին առնչվող հարցեր։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ սննդամատակարարումը պետք է դիտարկել որպես զինված ուժերի մարտունակության անբաժանելի մաս, եւ գործընթացը պետք է կազմակերպվի պատշաճ մակարդակով։ «Մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն զինվորը, նրա կարիքները, եւ ամեն ինչ պետք է արվի այնպես, որպեսզի զինվորն ստանա այն, ինչ պետությունն իր համար նախատեսում է։ Մենք միանշանակ պետք է գնանք այս ճանապարհով եւ պետք է սա դարձնենք ուժեղ ու կայացած ինստիտուտ։ Այստեղ անկյունաքարայինը պատերազմական իրավիճակում մատակարարման հարցն է, եւ պետք է համբերատար աշխատել այն ճիշտ կազմակերպելու ուղղությամբ»,–նկատել է վարչապետը։
Կառավարության ղեկավարը մի շարք հանձնարարականներ է տվել եւ գործընթացի արդյունավետ կազմակերպման համատեքստում կարեւորել պետություն—մասնավոր հատված մշտական գործուն կապը, մշտական համատեղ աշխատանքը։

05-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO