Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

05.04.2020
ՄԱՅՐ ԱԹՈՌ


Վերադարձ... մոտ 100 տարի անց

Վարդենուտն այսուհետ իր հոգեւոր, աղոթքի նորոգ տունը կունենա

Ապարանի Վարդենուտ (Շիրաղալա) գյուղը հայոց մյուս շեների պես իր հոգեւոր, աղոթքի տունն է ունեցել։ Առաջինը՝ Սուրբ Մերկերիոս (Սուրբ Աստվածածին) եկեղեցին, դարերի պատմություն ունի՝ կապված հարեւանությամբ գտնվող հնագույն դղյակ—ամրոցի հետ եւ, ըստ պահպանված տեղեկությունների, 13—րդ դարի կառույց է։ Պատմամշակութային հուշարձանների պահպանությամբ զբաղվող պետական կառույցի կողմից տրված համապատասխան «անձնագրի» (1984 թ.) համաձայն, այն «Միանավ բազիլիկ կառուցվածք է, որը գտնվում է գյուղի հարավային եզրի բարձունքի վրա։ Շուրջը տարածվում է գերեզմանոցը։ Եկեղեցու խորանային հատվածն է միայն, որ ոչ մի փոփոխություն չի կրել։ Այն ունի 80 սմ բարձրությամբ բեմ եւ թաղակապ ծածկ։ Սրահն ամբողջովին վերափոխված է, որը կառուցվել է 1907 թ. եւ որի կառուցման արձանագրությունը փորագրված է մուտքի ճակատին...»։
Եկեղեցու մասին հիշատակում ունի Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը «Ստորագրութիւն կաթողիկէ Էջմիածնի եւ հինգ գաւառացն Արարատայ» (1842 թ.) պատմաշխարհագրական աշխատության մեջ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 2014 թ., էջ 319—320)։ Նա, մասնավորապես, գրում է, որ գյուղի «Սուրբ Մերկերիոսի անունով եկեղեցին, որը փոքրիկ մատուռ է, կառուցված է քարերից եւ ժողովրդի համար փոքր է։ Ուստի բնակիչները մտադիր են նոր աղոթատեղի կառուցել գյուղի տների միջեւ...»։
Երկրորդ եկեղեցին կառուցվել է (19—րդ դար), եւ ժամանակին գյուղը երկու աղոթքի տուն է ունեցել։ Հետո այնպիսի ժամանակներ եկան, որ երկուսն էլ լոկ որպես հուշարձան կամ շինություն մնացին՝ մատնվելով, ըստ էության, բախտի քմահաճույքին։ Դա, ի վերջո, չէր կարող չանհանգստացնել վարդենուտցիներին, եւ նրանք արժանապատիվ Սիլվա Քոչարյանի ընտանիքի տրամադրած դրամական աջակցությամբ նոր շունչ ու կյանք հաղորդեցին փլուզման եզրին գտնվող եկեղեցուն։ Նրա կիսաքանդ ծածկն ամբողջությամբ նորացվել է, ամրացվել են խարխուլ պատերը, անհրաժեշտ այլ աշխատանք եւս կատարվել է։
Եվ ահա այս կիրակի, ձեռամբ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, հանդիսավորությամբ կվերաօծվի եկեղեցին։ Մատաղի արարողություն տեղի կունենա, օրվա խորհրդին համահունչ այլ միջոցառումներ եւս կանցկացվեն՝ եկեղեցու շուրջ համախմբելով գյուղի ներկա ու նախկին բնակիչների...
Վաչագան ՍԱՐԳՍՅԱՆ

05-10-2019





04-04-2020
Անորոշություն նավթի շուկայում
Վերջին շուրջ 30 տարվա ընթացքում, ներկա դրությամբ, նավթի միջազգային ...


04-04-2020
Առաջին պլանում ՏՏ եւ գյուղատնտեսության ուղղություններն են
Որոնք կարճ ժամանակամիջոցում դրական ազդակներ կստանան

Համավարակի հետեւանքով ...


04-04-2020
ՀԴՄ կտրոնի նոր «թափառումները»
Մի ցավալի, շատ ցավալի բան կա այսօր։ Մտնում ես ...


04-04-2020
«Դա՛տ արա Տէր, դա՛տ արա...»
Հատվածներ ԽրիմյաՆ Հայրիկի «Ժամանակ եւ խորհուրդ իւր» գրքից



04-04-2020
Ժողովրդի Հայրիկը
Խրիմյան Հայրիկի ծննդյան 200-ամյակի առթիվ

Մի օր չորս ...


04-04-2020
Ամոքիչ Աղը
Աղը որպես մաքրող եւ մանրէազերծող սնունդ հիշատակվում է դեռեւս ...


04-04-2020
Հարգենք պարետի որոշումը
Եվ անհարմարություններ չստեղծենք մեր քաղաքացիների համար

«ՀՀ» օրաթերթի ...



04-04-2020
«Արցախը լուծեց բոլոր հայերի վրեժը»
Հիշողություններ գրողների առաջին ...

04-04-2020
Փոքր դերերի մեծ վարպետը
Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի ...

04-04-2020
«Ռոման» վերջին անգամ կդիմի Մխիթարյանի համար
Լոնդոնի «Արսենալը» մերժել է Հենրիխ Մխիթարյանի ...

04-04-2020
Անկարան դուրս է գալիս ընդհատակից
Թուրքիան, որպեսզի չթույլատրի իր դաշնակցի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +3... +5
ցերեկը +15... +17

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO