Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.06.2020
ԱՅԼՔ...


Մերոնք վարկը բարձր են պահում

Եթե որոշում՝ ապա թվային

Մեր ՏՏ ընկերություններն արդեն բազմիցս են ապացուցել, որ ի վիճակի են առաջարկել շատ լուրջ ու խոստումնալից լուծումներ։ Դրա հերթական ապացույցը տեղի ունեցավ Բիշքեկում, ուր սեպտեմբերի 25—27—ը տեղի ունեցավ «Եվրասիական շաբաթ» 4—րդ միջազգային համաժողովը։ Հայաստանյան «SmartCheck» նախագիծը ճանաչվեց համաժողովի շրջանակներում անցկացված «Եվրասիական թվային հարթակներ 2019» նորարարական ծրագրերի միջազգային մրցույթի հաղթողը։
Երկրորդը դարձավ գյուղատնտեսական էլեկտրոնային քարտերի թողարկում նախատեսող «E—Agro—Map» (Ղրղըզստան) նախագիծը, իսկ երրորդ տեղը գրավեց ղազախստանյան մասնագետների նախաձեռնած «AgroStream» մշակումը, որը ներկայացնում է ագրոձեռնարկությունում ընթացող գործընթացների կառավարման լուծում։ Դրա հետ մեկտեղ, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համակրանք» անվանակարգում լավագույնն են ճանաչվել ռուսաստանյան «Սբերբանկի» ներկայացրած «Բիզնես—գործընկերների բանկ» օնլայն—հարթակը եւ ԵԱՏՄ երկրների համար ստեղծված «Օնլայն—առեւտրի ունիվերսալ վճարային ագրեգատորը», որը մշակել են Բելառուսում։

Օգտակար ու հասանելի

Այս անգամ մրցույթին մասնակցում էր ԵԱՏՄ—ին անդամակցող բոլոր պետություններից շուրջ 200 նորարարական ծրագիր, որոնք ժամանակակից թվային լուծումներ են առաջարկում արդյունաբերության, գյուղատնտեսության ու առեւտրի ոլորտներում։ Նախապես Ռուսաստանում, Բելառուսում, Հայաստանում, Ղազախստանում ու Ղրղզստանում անցկացվեցին կիսաեզրափակիչ փուլերը։ Արդյունքում մինչեւ եզրափակիչ հասավ 15 նախագիծ, այդ թվում 3—ը Հայաստանից՝ հիշատակված «SmartCheck»—ը, «Garoon Tech»—ը (ագրարային գործընթացների ավտոմատացման «խելացի համակարգերի» մշակում առաջարկող ծառայություն) եւ «Select Armenia»—ն (հայաստանյան արտահանողներին աջակցելու կոչված հարթակ)։
Բիշքեքում ամենամեծ հաջողության հասավ «SmartCheck»—ը։ Նշենք, որ այն նախատեսված է առեւտրի գործընթացները կատարելագործելու համար։ Այդ հարթակը հնարավորություն է տալիս ապրանքների իսկությունը ստուգել միկրոչիպերի միջոցով։ Առաջարկվում է «NFC» տեխնոլոգիաներն (Near field communication՝ մերձական անկոնտակտ կապ) ու տվյալների ապակենտրոնացված բազան միմյանց միացնող նորարարական գաղափար. սերվիսը ծրագրավորում է միկրոչիպերը եւ տեղեկատվությունն ուղարկում իր ապրանքը պաշտպանել ցանկացող ընկերությանը։ Չիպի տեղադրումը չափազանց պարզ է եւ գրեթե չի տարբերվում ակցիզային դրոշմանիշը փակցնելուց։ Չիպը սկանավորելով «SpartCheck» հավելվածի միջոցով, սպառողը կարող է պարզել, թե, արդյոք, իսկական ապրանքն է գնում։ Ինչպես նշում է մշակողը, չիպերի գինը համադրելի է հոլոգրամների հետ, որոնք ներկայումս կիրառվում են որպես պաշտպանության հիմնական միջոց։

Աշխատողին՝ պատիվ ու հարգանք

Ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, «Եվրասիական թվային հարթակներ» մրցույթը կոչված է խթանել հետաքրքրությունը ԵԱՏՄ—ի թվային օրակարգի հանդեպ։ «Մրցույթը երիտասարդ ձերնարկատերերին լավ հնարավորություն է ընձեռում՝ թվային լուծումները ներդնել միության ձեւավորվող էկոհամակարգերում՝ իրենց էներգիան միավորելով ԵԱՏՄ—ի թվային օրակարգը իրագործող մասնագետների ջանքերին,–ընդգծում է Տ. Սարգսյանը։–Մենք ներգրավում ենք երիտասարդներին, որպեսզի նրանք հանդես գան նախաձեռնություններով ու ներկայացնեն իրենց նախագծերը։ Իսկ մեր փորձագետները կընտրեն դրանից լավագույնները»։
Լավագույններին ԵԱՏՀ—ն խոստանում է հնարավորինս խրախուսել եւ առաջ տանել։ Մասնավորապես, նրանց դրամական պարգեւավճար հատկացնել. մրցույթի մրցանակային հիմնադրամը 1 մլն ՌԴ ռուբլի էր։ Բացի այդ, սեպտեմբերի 26—ին դափնեկիրները կարողացան իրենց մշակումները ներկայացնել «IT—Ինվեստշոու»—ի շրջանակներում։ Հետագայում այդ նախագծերը կառաջարկվեն այլ հնարավոր ներդրողներին, վենչուրային հիմնադրամներին, բիզնես—ակսելետարորներին (ստարտափերին աջակցող սոցիալական հաստատություններ), ինչպես նաեւ պետական կառույցներին։
–Մենք ձգտում ենք հասնել այսպես կոչված «չորս ազատությունների» ապահովմանը,–նշում է մրցույթի ժյուրիի նախագահ, ներքին շուկաների, ինֆորմատիզացիայի եւ տեղեկատվական—հաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով ԵԱՏՀ կոլեգիայի անդամ (նախարար) Կարինե Մինասյանը։–Այն է՝ ապրանքների, աշխատուժի, կապիտալի եւ ծառայությունների ազատ տեղաշարժ Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Նման միասնական շուկա հնարավոր է ձեւավորել միայն թվայնացման միջոցով։ Եվ մեր մրցույթը այդ նպատակին հասնելու քայլերից մեկն է։
Աշոտ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ

05-10-2019





05-06-2020
Սեւանա լիճն այս տարի եւս կկանաչի
Միայն համալիր միջոցառումները կփրկեն Սեւանի էկոհամակարգը

Սեւանի էկոհամակարգը ...


05-06-2020
Վարակը չպետք է ազգային սպառնալիք դառնա
Կմտցվեն մուտքի եւ ելքի լրացուցիչ սահմանափակումներ

Պաշտոնական տվյալների ...


05-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 596 նոր դեպք․ ապաքինվել է 45, մահացել 7 քաղաքացի
Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


05-06-2020
Սուտ
Միգուցե, յուրաքանչյուրը կմտածի այս մասին եւ իր համար ...


05-06-2020
345 հանրային ծառայողներ նորակառույց բնակարաններ կունենան
Գործադիրը հաստատեց այդ բնակարանների վաճառքի կարգը

Բնակարանային շինարարությունը ...


05-06-2020
Սուսերամարտ՝ բացասական եւ դրական հույզերի միջեւ
Մշակութային թերապիա եւ առողջություն

Կյանքը բոլոր ժամանակներում եղել ...


05-06-2020
Ճամփաբաժան
Կենսոլորտը պետք է պաշտպանվի, եւ նրա պաշտպանվելու հետեւանքները ...



05-06-2020
Խաչիկ Դաշտենցի կենսագրական ոչ հայտնի մանրամասները
Նորերս լույս տեսած «Կորուսյալ երկրի ...

05-06-2020
Երես առած երեխայի լուրջ քմահաճույքը
Թատրոնը նրա համար զուտ թամաշա չդարձավ, ...

05-06-2020
Հետահայաց վերլուծության փորձ
Թե ինչպես Կիեւում մայդանը դարձավ ...

05-06-2020
Սխալ հաշվարկի հետեւանքը
Արագ շախմատի Եվրոպայի անդրանիկ առցանց առաջնության ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +13... +15
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO