Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԼՂՀ


Կատարվեց Կիմ Բակշիի վերջին ցանկությունը

Բերդաքաղաք Շուշիում ամփոփվեց գրողի աճյունափոշին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ճանաչված հայագետ, գրող, հրապարակախոս Կիմ Բակշիի գրական ու գիտական ողջ գործունեությունը, որ միտված է եղել Հայաստանի եւ Արցախի պատմամշակութային հուշարձանների, պատմական ու հնագիտական արժեք ներկայացնող նյութերի, ավանդույթների եւ սովորությունների ուսումնասիրմանը, ժողովուրդների բարեկամության վառ օրինակ է։ Պատահական չէ, որ դեռ կենդանության տարիներին հայկական երկու հանրապետությունների իշխանությունների կողմից բարձր է գնահատվել նրա վաստակը՝ արժանացնելով պետական պարգեւների եւ մրցանակների։
Հայ ժողովրդի անդավաճան բարեկամի հիշատակը վառ է պահվում Հայաստանում եւ Արցախում նաեւ այսօր՝ ամենատարբեր առիթներով արժեւորելով գրողի ու հայագետի մարդասիրական առաքելությունը։ Կյանքի վերջին տարիներին նա ընկերներին ու մտերիմներին խնդրել էր՝ իրեն հոգեհարազատ համարելով հայկական բիբլիական հողը, նրա ժողովրդին, որին անմնացորդ նվիրվել էր ու ծառայել, աճյունափոշու մի մասն ամփոփել Գեղարդում եւ Շուշիում։ Եվ ահա Ռուսաստանի հայերի միության ջանքերով իրագործվեց գրողի ցանկությունը՝ բերդաքաղաքի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում հուղարկավորվեց հայ ժողովրդի մեծ բարեկամի աճյունափոշին։
Ուշագրավ է, որ ի թիվս հավատարիմ ընկերների, Կիմ Բակշին կտակի մեջ հիշատակել էր ակադեմիկոս Գրիգորի Գաբրիելյանցի եւ Սուրեն Սարգսյանի անունները, որոնց հետ նա շատ էր կապված։ Գ. Գաբրիելյանցը դրվագներ է հիշում իրենց մտերմությունից։ Կիմ Բակշին հաճախ էր լինում Շուշիի իր տանը, ուր քննարկվում էին հայկական մշակույթին եւ արվեստին, գրականությանն առնչվող հարցեր։ «Այս պատշգամբից շատ գեղեցիկ ու անկրկնելի մի տեսարան, համայնապատկեր է բացվում, ուր կիրճեր են, քարափներ ու լեռներ, խորախորհուրդ ձորեր եւ խիտ անտառաշերտեր։ Նա նայում էր ու հիանում, շարունակ հարցեր ուղղում Արցախի պատմության, նրա գեղատեսիլ բնաշխարհի ու մարդկային ճակատագրերի մասին, եւ ես փորձում էի բավարարել նրա հետաքրքրությունները,–ասում է ակադեմիկոսը։–Հատկանշական է, որ Կիմն իր կտակում հիշատակելով իմ անունը, խնդրել է աճյունափոշին հուղարկավորել հենց իր հիշած կիրճում։ Այսօր այդպես էլ արվեց եւ, կարծում եմ, այս վայրը ուխտատեղի կդառնա բոլոր այն մարդկանց համար, ովքեր գնահատել եւ արժեւորել գիտեն իսկական բարեկամությունը»։
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լյուսիկ Ղուկասյանը ողջունելով նշանավոր հայագետի եւ գրողի «վերադարձը» Արցախ, նշեց. «Չնայած հիշատակի միջոցառումը տխուր երանգներ է պարունակում, սակայն այն խիստ խորհրդանշական է երկու ժողովուրդների համար, ովքեր հրաշալի մարդու մահից հետո էլ շարունակելու են բարեկամությունը»։ Կ. Բակշիի երկարամյա ընկեր Սուրեն Սարգսյանն ընդգծելով նրա ավանդը հայկական մշակույթն օտարալեզու ժողովուրդներին ներկայացնելու գործում, «ակադեմիական աշխատություն» որակեց «Մատենադարան» ֆիլմաշարը։ «Մենք պարտավոր ենք սիրել եւ պաշտել հայրենիքը, Հայաստան աշխարհը,–ճեպազրույցի ժամանակ ասաց Ս. Սարգսյանը։– Բայց երբ Հայաստանը սիրում է օտարերկրացին, իմ համոզմամբ, դա ավելի գնահատելի է եւ նման երեւույթը չպետք է անտեսվի։ Հավատացած եմ, որ այս պուրակը, ուր քիչ առաջ ամփոփվեց մեր սիրելի ընկերոջ ու բարեկամի աճյունափոշին, մարդասիրական նոր առաքելությունների եւ բարեգործական ձեռնարկումների հավաքատեղի կդառնա՝ մշտարթուն պահելով Կիմ Բակշիի պայծառ հիշատակը»։
Ստեփանակերտ

08-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO