Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

02.06.2020
ԼՂՀ


«Ծնունդդ շնորհավոր, լեգենդար հրամանատար»

Աշոտ Ղուլյանը կդառնար 60 տարեկան

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, լեգենդար զորավար Աշոտ Ղուլյանի (Բեկորի) անունը վաղուց է հավերժացել արցախյան ազատամարտի տարեգրության պատմության մեջ, ում անցած մարտական ճանապարհը լի է սխրանքներով, բազում սերունդներ են դաստիարակվում ու արիանում նրա օրինակով։
«Հայրենասիրությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրված պարտականությունների բարեխղճորեն կատարում»,– այսպես է հայրենիքի մասին դատում Արցախի արժանավոր զավակը, ով իր խիզախությամբ, ազատատենչ ոգով եւ վեհ գաղափարներով առաջիններից է լծվել ֆիդայական շարժմանը եւ մարտիրոսվել հանուն նախնյաց հող ու ջրի, հանուն նահապետական օջախի՝ արժանապատվորեն կրելով հայրենյաց պաշտպանի, հայ զինվորականի իր խաչը։
Բաքվում ծնված ու հասակ առած երիտասարդը 16 տարեկան էր, երբ ընտանիքը վերադարձավ Արցախ, պապերի ծննդավայրը՝ Խնձրիստան։ Օգնում էր ծնողներին, «լուսավոր միտք ու ոսկի ձեռքեր ուներ», եւ հող էր մշակում, եւ շինարարությամբ զբաղվում, սերտել էր նաեւ փականագործի մասնագիտությունը։ Երբ ձեւավորվեցին կամավորական առաջին ջոկատները, նա իր շուրջը համախմբեց գյուղի երիտասարդներին ու սկսեց մասնակցել ինքնապաշտպանական մարտերին։ Պատերազմը նրան պարտադրեց ինքնաշեն զենք հորինել եւ բաժանել տղաներին։ Նոր ձեւավորվող պաշտպանության բանակի առաջին հրամանատարներից մեկը լինելով, նրան վստահվեց կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին վաշտի հրամանատարի «ղեկը», ով խիզախ տղաներով հաճախ էր հայտնվում թեժ կետերում՝ Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի, Շահումյանի սահմանամերձ բնակավայրերում։ Ընկերները լավ են հիշում Կրկժանում, Վերին շենում, Բուզլուխում, Մանաշիդում, Մալիբեյլուի եւ Խոջալուի, Լեսնոյի, Քարինտակի, Շուշիի, Լաչինի, Կուսապատի, Մաղավուզի, Սրխավենդի, Բաշ—Գյունեփայայի, Օրթա—Գյունեփայայի ազատագրման համար նրա վարած թեժ մարտերը։ Իր մարդկային բնավորության շնորհիվ վայելում էր ընկերների եւ զինակիցների, հասարակ զինվորների սերն ու հարգանքը։
Հատկանշական է, որ 1992 թ. Շուշիի ռազմագործողության ժամանակ Բեկորի գլխավորած վաշտն առաջինը մտավ բերդաքաղաք եւ հեռակապով իմաց տվեց կենտրոնական հրամանատարությանը, որ «բերդի շրջապատը ամբողջովին մաքրվել է թուրքերից»։ Ապա լեգենդար հրամանատարը հանձնարարություն ստացավ իր մասնակցությունը բերել Չլդրանի ենթաշրջանում թշնամու կողմից ծավալված հարձակումների ետ մղմանը։ Ցավոք, 1992—ի օգոստոսի 24—ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված դաժան մարտը վերջինը եղավ Բեկորի համար։ Վաշտը կորցրել էր իր 32 կտրիճ տղաներին, Բեկորը 33—րդն էր, ու այդ չարաբաստիկ թիվը համընկավ նրա տարիքի հետ։
1993 թ. Աշոտ Ղուլյանը հետմահու արժանացավ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանին, իսկ 1999—ին հանրապետության նախագահի հրամանագրով նրան շնորհվեց «Արցախի հերոս» բարձրագույն կոչում։ Նրա անունով է կոչվում Շուշիի փողոցներից մեկը, Ստեփանակերտի թիվ 2 հիմնական դպրոցը, ինչպես նաեւ Կենտրոնական պաշտպանական շրջանի առաջին մոտոհրաձգային զումարտակը։ Լեգենդար հոր եւ պապիկի անունն են կրում նրա կրտսեր որդին, ով ծնվել է հոր զոհվելուց հետո եւ զինվորական է, ՊԲ սպա, ինչպես նաեւ թոռներից մեկը՝ կրտսեր Աշոտը, որ առաջին դասարան է հաճախում։
Հայրենիքի հերոսի 60—ամյա հոբելյանին էր նվիրված նախօրեին ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված հանդիսավոր միջոցառումը, որին ներկա էին երկրի նախագահ Բակո Սահակյանը, պետական այրեր, ՊԲ բարձրաստիճան սպաներ եւ գեներալներ, Բեկորի մարտական ընկերներն ու զինակիցները, նրա հարազատները, բազմաթիվ հյուրեր՝ Հայաստանից ու արտերկրից։
Անմահ հերոսի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, պաշտպանության նախարար Կարեն Աբրահամյանը, նրա մարտական եւ կուսակցական ընկերները, պետական եւ զինվորական բարձրաստիճան այրեր, հերոսի հարազատները՝ ծաղկեպսակներ եւ ծաղիկներ տեղադրելով նրա հուշարձանին։
«Ես քո անունը կրող դպրոցի սանիկն եմ եւ 1000 աշակերտների անունից եկել եմ ասելու՝ ծնունդդ շնորհավոր, սիրելի պապիկ, Արցախի հերոս, լեգենդար զորավար»,– հանդիսավոր միջոցառմանն այս խոսքով դիմեց պապիկին թոռը՝ արտասանելով նրան նվիրված հոգեցունց մի ստեղծագործություն։
Ա. Ղուլյանի մարտական ընկեր Էդուարդ Աբրահամյանի խոսքով. «Բեկորը ընտանիքի լավ հայր էր, որպես հրամանատար՝ խիզախ էր ու բարի, հավասարակշռված եւ մեծ վիշտ էր ապրում վաշտի յուրաքանչյուր զինվորի կորստի համար»։ Հանդիսությանը, ծննդյան 60—ամյակի կապակցությամբ, երախտիքի խոսքեր հնչեցրեց Արցախի ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը. «Արցախյան գոյապայքարի նվիրյալ, լեգենդար հրամանատար Աշոտ Ղուլյանն իր կյանքով եւ անմնացորդ նվիրվածությամբ կերտեց ազատության ճանապարհը։ Կենդանության օրոք լեգենդ դարձած զինվորականը կատարեց իր առաքելությունը՝ սեփական կյանքի գնով ազատագրելով հայրենի հողը։ Բեկորն այն նվիրյալներից է, ով մեծ ներդրում ունեցավ հայոց բանակի կազմավորման գործում ու դարձավ նրա երդվյալ զինվորներից մեկը»։
Հոբելյանական միջոցառումն ավարտվեց Ա. Ղուլյանին նվիրված «Բեկոր» տեսաֆիլմի ցուցադրմամբ եւ ՊԲ «Ասպետ» համույթի համերգային ծրագրով։
Ստեփանակերտ

08-10-2019





02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները
Օրենսգրքի բարեփոխումներն ուղղված են աշխատանքի կայունությանը, որակի եւ ...


02-06-2020
Ծանի՛ր զքեզ
Այս պատգամի կատարումը հասուն անհատից պահանջում է յուրացման ...


02-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 517 նոր դեպք
Հայաստանում հունիսի 2-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է ...


02-06-2020
«Որդիքը Տիրոջ ժառանգութիւնն են...»
Մայրությունը կարեւորագույն դեր է, որ Աստված հատկացրել է կանանց ...


02-06-2020
Ավարտվեց ուստարին
Անցնող ուստարում Քաշաթաղի շրջանի 52 հանրակրթական դպրոցներում սովորող 2050 ...


02-06-2020
Քաշաթաղի շրջվարչակազմը նոր ղեկավար ունի
Երեկ Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նորանշանակ նախարար ...


02-06-2020
Կատարելագործել, այլ ոչ թե շուռ գալ ու հեռանալ
«Կազմակերպությունը, որը մենք ֆինանսավորում ենք, աջակցում եւ որի ...



02-06-2020
Ինչ է ասում ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը
Մեր հասարակությունն իրավունք ունի ...

02-06-2020
Մեր շքեղ բուսաշխարհն ու անշուք վերաբերմունքը
Երբ ոչ ճանաչում ենք, ոչ բուժվում, ոչ ...

02-06-2020
Մերկելը չի ընդունել Թրամփի առաջարկը
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը կանցկացվի ...

02-06-2020
Գաբրիել Սարգսյանը՝ առաջին առցանց առաջնության բրոնզե մեդալակիր
Երեւանցի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը դարձել է ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +27... +29

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO