Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

14.12.2019
ԼՂՀ


Զիրիկի հանգստարանը՝ անտառում

Սա Հայաստան է, եւ վերջ…
Լեոնիդ ԱԶԳԱԼԴՅԱՆ

Պատմական Աղահեճք գավառը տարածված է եղել Աղավնո եւ Հոչանց գետերի ավազանում։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ գավառը նրա օրոք արդեն անվանափոխվել էր. «…Աղահեճ գավառը, որ այժմ կոչվում է Քաշաթաղ եւ Խոժոռաբերդ…» (Սյունիքի պատմություն, երեւան 1986թ., էջ՝ 70)։ Ուներ 43 բնակավայր, որոնք հարկ էին վճարում Տաթեւի վանքին։
Միջնադարյան հայտնի Ծիծեռնավանքի հարեւանությամբ՝ Աղավնո գետի ձախ ափին, գտնվում էր գավառի Մելիք Հայկազյանների նստավայրը՝ այժմյան Մելիքաշենը, որտեղ պահպանվել է մելիքների՝ 15—րդ դարի ապարանքը (այժմ՝ հյուրատուն)։ Այստեղից դեպի արեւելք սկսվում են սարալանջերը, վերեւներում անտառներ են։ Ժամանակին այստեղով ճանապարհը ձգվել է դեպի Հոչանց գետի ավազան՝ հասնելով պատմական Հոչանց գյուղ եւ շարունակվել մի քանի ուղղությամբ՝ Արցախ աշխարհի Բերդաձոր, Վայկունիք գավառներ։ Դեռեւս վաղ միջնադարում այս անտառապատ լանջերին՝ ծովի մակերեւույթից մոտ 1600 մետր բարձրության վրա գոյատեւել է հայոց բնակավայր՝ Զորացիքը, որը հայաթաձումից հետո քրդերի կողմից անվանափոխվել է Զիրիկ—Զեյրիկ—Զիյրիկ։ Գյուղատեղին դարավոր անտառն ամբողջությամբ կուլ է տվել։ Այնուամենայնիվ, բնակավայրից մնացել է ավերված եկեղեցու մնացորդը, մի աղբյուր՝ այժմ չորացած, եւ հնադարյան հանգստարանը՝ մոտ 2 տասնյակ շիրմաքարերով։
Առաջին անգամ ակստեղ եղել եմ մոտ 20 տարի առաջ, Բերձորի Վահան Զատիկյանի անվան թիվ 2 միջն. դպրոցի աշակերտների հետ։ Այդ անգամ, Մելիքաշենի գյուղապետ, երջանկահիշատակ Ռուբեն Հովսեփյանի ուղեկցությամբ, հնավայր բարձրացանք Մելիքաշենից՝ հաղթահարելով բավականին դժվար ճանապարհները։ Վերջերս հնագետներ Գագիկ Սարգսյանի, Արտակ Գնունու, ԱՀ ՄԵՀԶ նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի հետ հնավայր հասանք Հոչանց գյուղից։ Անտառամիջյան ճանապարհի մի մասն անցանք մեքենայով։ Այս տարածքում կան նաեւ հեթանոսական շրջանի՝ տասնյակների հասնող դամբարանաբլուրներ, որոնց հիմնական մասը կողոպտված է։ Հանգստարանը գտնվում է անտառի միջին շերտերում՝ ավելի մոտ արեւմտյան փեշին։
Շիրմաքարերի մեծ մասը մնացել է հողի տակ։ Խորհրդային տարիներին այստեղով թուրքերը ճանապարհ են բացել եւ օգտագործել քարերը որպես սալաքարեր։ Իսկ անտառի թեք մասում պահպանվել են 10—ից ավելի տապանաքարեր՝ հիմնականում խաչքարեր։ Առաջին խաչքարն ունի կլորավուն ձեւ՝ նման հեթանոսական վիշապաքարերի. չափերն են՝ 150x60x23 սմ։ Խաչի թեւերը եռանկյունաձեւ են։ Ըստ քանդակի ձեւի՝ շիրմաքարը հնագույն խաչքարերից է եւ պատրաստվել է 9—10—րդ դարերում, գտնվում է բուն հանգստարանից քիչ հեռու՝ դեպի արեւմուտք։ Այստեղ նաեւ մի տապանաքարի բեկոր կա։
Մոտ 10 խաչքարեր անարձանագիր են, սակայն իրենց ոճով նման են եւ քանդակվել են մինչեւ 12—րդ դարը։ 52x63x10 սմ չափերով մի խաչքարի վրա մեկ խաչ է քանդակված՝ դարձյալ եռանկյունաձեւ թեւերով՝ ավելի կատարյալ, քան առաջինը։ Սրա նման եւս 5 խաչքար կա՝ կիսով չափ թաղված հողի մեջ։ Հաջողվում է որոշ չափով մաքրել քարերը եւ լուսանկարել։ Նմանատիպ մեկ այլ խաչքարի վրա քանդակված խաչն ավելի համեստ է՝ 60x53x13 սմ չափերով։ 75x76x11 սմ չափերով խաչքարի վրա լայն իրանով 4 խաչ է քանդակված։ 72x58x16 սմ չափերով շիրմաքարն ունի ուղղանկյունաձեւ տեսք, մամռապատ է, գտնվում է ճանապարհի եզրին։ Սրա մոտ է գտնվում 12—13 րդ դարերի մեկ այլ խաչքար՝ դարձյալ ուղղանկյունաձեւ. չափերն են՝ 102x51x18 սմ։ Ունի մեկ մեծ խաչ՝ բավականին լայն իրանով։ Մեկ այլ խաչքարի վրա մեծ խաչ է քանդակված. եռանկյունաձեւ է՝ թեւերին երեքական օղակներ՝ փոսիկներով։ Խաչի վերեւի թեւերի տակ խաղողի ողկույզներ են պատկերված։ Չափերն են՝ 104x97x16 սմ։ Սրա հարեւանությամբ գտնվող խաչքարի խաչի ներքեւի թեւը թեքված է (դեպի ձախ)։ Ունի 112x77x16 սմ չափեր։ Ամենանոր խաչքարը, բացի միակ մեծ խաչից, քանդակազարդ է՝ ձեւով, չափերով հիշեցնելով 13—14—րդ դարերում ստեղծվածներին։ Չափերն են՝ 88x65x20 սմ։ Ճիշտ է՝ ոչ մի շիրմաքարի վրա չկա արձանագրություն, սակայն իրենց ձեւերով հուշում են, որ այս բնակավայրը, գտնվելով Ծիծեռնավանք—Հոչանց ճանապարհի վրա, եղել է ծաղկուն, մարդաշատ ու շեն բնակավայր եւ գոյատեւել է մի քանի հարյուրամյակ՝ հասնելով մինչեւ 18—րդ դար։ Անտառի դիմացի լանջերին պահպանվել են գյուղի ավերված տները։ Գերեզմանատնից արեւմուտք գտնվում է քանդված եկեղեցու ավերակը։ Պահպանված պատերն ունեն մոտ 1 մ լայնություն։
Եկեղեցու հարեւանությամբ գտնվող աղբյուրը ցամաքել է, գուռն ու քարե ծորակը կառուցված են վարպետորեն, հավանաբար, աղբյուրն ունեցել է նաեւ արձանագրություն, սակայն 1990 թվականին այն փոխվել է, եւ այժմ թուրքերեն ինչ—որ գրություն կա քարի վրա։ Միջնադարյան հանգստարանն ազատագրված մեր հայրենիքի՝ Հայոց երկիր լինելու մասին վկայող բազում հնավայրերից մեկն է ներկայիս Քաշաթաղի շրջանում՝ հաստատելով անմահության ճանապարհով ընթացող հերոս Լեոնիդի խոսքը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

09-10-2019





14-12-2019
Բարոյահոգեբանական բավարարվածությունից մինչեւ իրավական գործընթացներ
Հայոց ցեղասպանության ճանաչման հերթական հանգրվանը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


«Կոնգրեսն այժմ ...


14-12-2019
Ամենայն հայոց բանաստեղծը՝ հայերեն եւ վրացերեն
«Արմենպրեսը» Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանին փոխանցեց բացառիկ լուսանկարներ



14-12-2019
Կարծես արթնացել ես մեկ շաբաթվա քնից
Տիգրան Մանսուրյանը մանկության տանը հաճախ է «լինում»

Օրերս ...


14-12-2019
Մանսուրյանը դեռ փնտրում է հայի հարատեւման գաղտնիքը
Ո՞րն է Մաեստրոյի համար անընդունելին մեր  իրականության մեջ

Լուսինե ...


14-12-2019
Թեյնիկի ջուրը լցված է, բաժակն էլ «սպասում» է մաքուր
Կարոտում է հին Երեւանը, Սոս Սարգսյանին, Հենրիկ Մալյանին…

Լիանա ...


14-12-2019
Հոգեւոր երաժշտությունը հսկայական, աներեւակայելի մեծ ուժ է
Հաջորդ հարցը կատարողի եւ ստեղծագործողի հարաբերության մասին էր, ինչին ...


14-12-2019
«…Ա՛յ մարդ, «օյաղացա», մտածում էի՝ էս ո՞ւր եմ ընկել»
Տիգրան Մանսուրյանը «ՀՀ»-ում խոսեց իր հուշերի, զգացողությունների ու ...



14-12-2019
Թուրքիան մտադիր չէ հեռանալ Սիրիայից
Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայի ...

14-12-2019
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» մասնավորեցումից հետո առաջին ծավալուն ներդրումն է անում
Հոսանքազրկումների թիվն ու տեւողությունը ...

14-12-2019
«Էս երաժշտության տակ իմ տատն էլ կխաղար»
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am



14-12-2019
«Աստված իմ, ախար ես այնքան, այնքան, այնքան ապրել եմ...»
Մեզ հետաքրքրող տասը հարցերից վարպետն հասցրեց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +1... +3
ցերեկը +7... +9

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO