Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

23.10.2019
ԼՂՀ


Գիտաժողով են հրավիրել գյուղոլորտի պատասխանատուները

Հագեցած քննարկումներ՝ հայաստանյան գործընկերների մասնակցությամբ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Գյուղատնտեսության աշխատողի օրվան նվիրված միջոցառումների շարքում Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքում մեկնարկել է «Գյուղատնտեսության ներկան եւ ապագան» խորագիրը կրող գիտաժողովը, որի աշխատանքները կամփոփվեն ավանդական դարձած «Բերքի տոնի» միջոցառումների նախօրյակին։ Կոնֆերանսին մասնակցում են գիտնականներ եւ գյուղմասնագետներ՝ ինչպես Արցախից, այնպես էլ Հայաստանից։ Եթե Կարմիր շուկայում կազմակերպված նիստի ընթացքում զեկույցներով հանդես են եկել բուսաբուծության ոլորտի մասնագետները, ապա Շուշիում, Ասկերանում եւ Ստեփանակերտում նախատեսված նիստերի ընթացքում կքննարկվեն անասնաբուծությանը, ոռոգման համակարգերին, սննդամթերքի անվտանգությանն ու ագրովերամշակմանը վերաբերող խնդիրները։
«Մասնագիտական օրվա առիթով մշակված ծրագիրն այս անգամ ընդգրկուն է, հագեցած ու աննախադեպ Արցախի համար,–իր ելույթում նշեց ԱՀ գյուղնախարար Ժիրայր Միրզոյանը։–Առաջին հայացքից ընդհանուր խորագրի տակ հստակ ծրագրեր եւ միջոցառումներ են նախանշված, որոնց իրականացման ընթացքին կներազդեն նաեւ այս գիտաժողովի ընթացքում արձանագրված արդյունքները։ Ասել է, թե՝ գյուղոլորտում աշխատանքի նոր փուլի սկիզբ է մեկնարկում, քանի որ ոլորտի զարգացման հաջորդ մակարդակն անցնելու համար անհրաժեշտ է որակական նոր հարթություն տեղափոխվել գիտական, կրթական, խորհրդատվական ասպարեզներում»։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցի ժամանակ նշեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը, իրականացվող ձեռնարկումից լուրջ ակնկալիքներ կան, եւ ինքը համոզված է, որ «գիտության եւ արտադրության մեջ տարիների փորձ ունեցող, ինչպես նաեւ արդի գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների մասնագետների համատեղ քննարկումների շնորհիվ հնարավոր կլինի գտնել արդյունավետ լուծումներ»։
Գիտագործնական կոնֆերանսում գյուղատնտեսության փոխնախարար Վիլեն Ավետիսյանը, ներկայացնելով ոլորտում իրականացվող պետական ծրագրերը, մասնավորապես առանձնացրեց գարնանացան մշակաբույսերի սերմերի եւ հանքային պարարտանյութերի, բանջարեղենի մշակությամբ եւ ջերմոցային տնտեսությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների, այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում՝ նռան տնկիների, ծխախոտի մշակությունից ստացված բերքի իրացման (մթերման) դիմաց լրավճարի տրամադրումը։ Նրա հավաստմամբ՝ բանջարեղենի մշակությամբ զբաղվող անձանց անհատույց ֆինանսական միջոցների տրամադրման ծրագրից անցյալ տարի օգտվել է 149 հողօգտագործող, ընդ որում, 2019—ին այգեգործության զարգացման ծրագրի շրջանակներում նախապատվությունը տրվել է նռան այգիների ընդլայնմանը։
«Ներկայումս գյուղատնտեսության ոլորտում կատարվող բարեփոխումները՝ ոռոգման ջրի կայուն մատակարարման ուղղությամբ տարվող աշխատանքները, ազատ շուկայական հարաբերությունները, մթերող եւ վերամշակող կազմակերպությունների ակտիվացումը նոր հնարավորություններ են ստեղծում գյուղացիական տնտեսություններում պտղատու տնկարկների մակերեսների ընդլայման եւ հողակտորներն ավելի արդյունավետ օգտագործելու համար,–ասաց փոխնախարարը։–Ընդարձակվում են նաեւ նռան տնկարկները։ Այդ նպատակով հանրապետության 175 հողօգտագործողների, գարնան տունկի համար, անհատույց տրամադրվել է ավելի քան 324 հազար նռան տնկի, եւ հիմնադրվել շուրջ 530 հեկտար նռան այգի։ Ավելացվել են նաեւ մերձարեւադարձային, հնդավոր եւ կորիզավոր այլ պտղատեսակների այգիների տարածքները՝ հասցվելով 4500 հեկտարի»։
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս Արմենակ Տեր—Գրիգորյանը հանդես գալով վնասատուների դեմ պայքարի կազմակերպման մասին զեկույցով, նշեց, որ «միջազգային առեւտրաշրջանառությունը նպաստում է որոշ վնասատուների ներթափանցմանը, եւ անզիջում պայքար պիտի ծավալվի այդ ուղղությամբ»։ Նրա կարծիքով՝ «պետությունը պետք է համակարգողի դեր կատարի, որպեսզի նման աշխատանքներն ընթանան նախապես մշակված պլանով»։ Բուժանյութերը կարո՞ղ են վտանգել գյուղմթերք օգտագործողի առողջությունն ու կյանքը, որքանո՞վ են դրանք անվնաս։ Այս հարցերի շուրջ էին գիտնականի խորհրդածությունները։ Բանախոսի համոզմամբ՝ «բույսերի պաշտպանության միջոցառումների կանոնակարգված եւ ճիշտ կիրառումը չի կարող հանգեցնել էկոլոգիական կամ այլ խնդիրների, եթե, իհարկե, պատրաստուկների ընտրությունը եւ կիրառման պայմանները ճիշտ ապահովվեն»։
Իր զեկույցում նույն համալսարանի դասախոս Արա Հովհաննիսյանն անդրադարձավ պտղաբուծության հեռանկարներին։ Ըստ Ա. Հովհաննիսյանի՝ Արցախում լավ հիմքեր են ստեղծված ու բնակլիմայական բարենպաստ պայմաններ կան նռան, խաղողի, որոշ արեւադարձային պտուղների արտադրման համար։ Նրա կարծիքով՝ առավել մեծ ուշադրություն պիտի դարձնել նռան ոչ սեղանի սորտերին, «քանի որ վերամշակված նուռը՝ գինիները, հյութերը, բավականին գովազդված են, պահանջված միջազգային սպառողական շուկայում»։
Ստեփանակերտ

09-10-2019





23-10-2019
Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա
Ինչպիսի քայլեր են արվում մեր երկրի վարկանիշը բարձրացնելու ...


23-10-2019
Հովհաննես Թումանյանի «բարի ուժի» փիլիսոփայությունը
Լիակատար ներումը հնարավոր է դարձնում «սիրելը»

Մինչ հայոց ...


23-10-2019
Ներքաղաքական կյանքն ընթանում է բնականոն հունով
Խորհրդարանական ուժերը՝ տեղական իրադարձությունների մասին

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Ինչպիսի՞ն է ...


23-10-2019
Թյուրքալեզու երկրների հավաք՝ Մերձավոր Արեւելքն ու Կովկասը վերահսկելու օրակարգով
Համաթուրքական համերաշխության ներքին անհամերաշխությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Պետք է խոսել ...


23-10-2019
Սառույց հալեցնելու աղի փոխարեն կերակրի՛ աղ օգտագործեք
Եթե, իհարկե, թանկ է առողջությունը

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գաղտնիք հայտնաբերած ...


23-10-2019
Քրդերը մնացել են մենակ թուրքական թնդանոթների դեմ
Հասկանալի չէ, թե երբ քրդերը կազատվեն թուրքական իշխանության ...


23-10-2019
Բիզնես... կարմիր գծերին
Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է ...



23-10-2019
Վաշինգտոնն ու Մոսկվան ասացին իրենց խոսքը. ո՞րն է լինելու լուծումը
Եվ ինչ նոր սադրանքների կդիմի ...

23-10-2019
Գինու արտահանումն աճել է
Հայկական արտադրանքը կներկայացվի ...

23-10-2019
«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին
Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am



23-10-2019
Ռազմական խաղերում Հայաստանն ունի 1 մեդալ
Եվս մի քանիսի ակնկալիք

USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO