Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՊՆ


60 հազար դրամի փոխարեն՝ հավելյալ 240 հազար

Գումարի չափը կարող է փոխվել՝ կոչումով պայմանավորված

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայացրած որոշմանը։ Ըստ այդմ, նախատեսվում է 2020թ. հունվարի 1—ից փոխհատուցել նաեւ 1998թ. հունվարի 1—ից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1—ին կամ 2—րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին։
Վարչապետն ասաց, որ սա արդեն երրորդ նման որոշումն է, երբ գործողության ժամկետի առումով հետ են գնում եւ այս անգամ արդեն հասել են 1998 թվականին։
Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հստակեցրեց, որ, օրինակ, եթե զոհված սպայի ընտանիքը ստանում էր 60 հազար դրամ, հիմա հունվարից հիմնադրամից կստանա ամսական 240 հազար հավելյալ գումար։ Այսինքն՝ 300 հազար դրամ։ Բայցեւ՝ թյուրըմբռնումների տեղիք չտալու համար հավելեց. «Կախված կոչումներից ու ընտանիքի անդամներից՝ այդ թվերը փոփոխության են ենթարկվում։ Ես միջինացված օրինակ բերեցի»։
Վարչապետը նկատեց, որ երբ սկսել են «հետ գնալու գործընթացը», ամեն անգամ հասկանալի պատճառներով ինչ—որ կետի վրա կանգնել են. «Ցավոք, մեր մի շարք հայրենակիցներ այդ սահմանից դուրս են մնում։ Համոզված եմ՝ ժամանակավոր»։
Ու կոչ արեց ըմբռնումով մոտենալ ու արձանագրել, որ «այս 1,5 տարվա ընթացքում այս պրոցեսը 19 տարով հետ ենք տարել։ Սա բավականին բարդ աշխատանքային պրոցես է, որպեսզի այդ որոշումներն իրականություն դառնան»։
Հաշվարկները շարունակվում են, եւ կառավարության գերնպատակն է այս գործընթացը հետ տանել մինչեւ Հայաստանի անկախության մեկնարկը։ Վարչապետը խնդրում է «հայրենակիցներից համբերություն, որ առավել հանդարտ պայմաններում կարողանան այս աշխատանքը կատարել»։

11-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO