Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՄԱՐԶԵՐ


4.65 մլն եվրո դրամաշնորհ՝ Գյումրիի փողոցների համար

Հյուրանոցային տնտեսության համար էլ ներդրումային ծրագրեր կան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության, Գյումրիի քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջեւ «Գյումրիի քաղաքային ճանապարհներ. տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Թեման ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա, ՀՀ—ի եւ ՎԶԵԲ—ի միջեւ 2016թ. մայիսի 11—ին ստորագրված «Գյումրիի քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Ծրագրի նպատակն է Գյումրիում հիմնական ճանապարհների վերակառուցման եւ հանրային լուսավորության արդիականացման գործում Հայաստանին աջակցելը։
Խոսքը, մասնավորապես,    ճանապարհածածկույթի եւ մայթերի նորոգման, ջրահեռացման ենթակառուցվածքների արդիականացման,    հետիոտնային նոր տարածքների կառուցման, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցման մասին է։
Այս ամենից զատ՝ նաեւ ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարություն պետք է մշակվի։
Սուրեն Պապիկյանն ասաց, որ դրամաշնորհային միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերի ֆինանսավորմանը, որոնք վերաբերում են բոլոր այլ առաջնային փողոցների լուսավորության վերակառուցմանը, լուսադիոդային (LED) լուսատուների եւ փողոցային լուսավորության այլ սարքավորումների տեղադրմանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Գյումրիում հյուրանոցային տնտեսությունը նույնպես ընդլայնվելու կարիք ունի, եւ արդեն կան ներդրումային ծրագրեր. «Շատ կարեւոր է, որ կառավաությունը շատ արագ արձագանքի այս հարցերին, որպեսզի նոր հյուրանոցներ կառուցելու գործը արագ առաջ գնա, որպեսզի այն տեմպը զբոսաշրջության առումով, որ վերցրել է Գյումրին այս տարի, չկոտրենք»։
Ի դեպ, տեղեկացնենք, որ կառավարության երեկվա նիստում հավանություն տրվեց նաեւ «Գյումրիի քաղաքային ճանապարհներ. տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկին։ Եվ այս անգամ խոսքը 2.65 մլն եվրո դրամաշնորհի մասին էր։ Եվ գումարը ծախսվելու է նույն ուղղություններով, ինչն արդեն նշված է։

11-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO