Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՄԱՐԶԵՐ


Պատմական ակնարկ

Արագածոտնի մարզը հիմնադրվել է 1996 թ.։ Մարզի տարածքը 2753 քառ. կմ է եւ զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.3 տոկոսը։ Մարզն ընդգրկում է Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի նախկին շրջանները։ Աշտարակի տարածաշրջանը եւ Թալինի տարածաշրջանի մի մասը նախալեռնային գոտում են, իսկ Ապարանի եւ Արագածի տարածաշրջանները ու Թալինի տարածաշրջանի մի մասը՝ լեռնային գոտում, ծովի մակերեւույթից 2000—2500 մետր բարձրության վրա։ Մարզի 19 համայնք ունի լեռնայինի, իսկ 40 համայնք՝ բարձրլեռնայինի կարգավիճակ։
Բնակչության թիվը 2019 թ. հուլիսի 1—ի դրությամբ 154 հազար մարդ է։ Մարզում կա 72 համայնք։
Մարզն իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններով միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում։ Այստեղ պահպանվել են դեռեւս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշտպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ։
Մարզը Արագած լեռնազանգվածի լանջերին է՝ ներառելով նաեւ Փամբակի ու Ծաղկունյաց լեռնաշղթաների միջեւ ընկած տարածքը։ Այստեղ մարդու կենսագործունեության, հատկապես տնտեսության վարման համար բավարար պայմաններ կան։ Եվ պատահական չէ, որ պատմության բոլոր ժամանակներում մարզի տարածքը միշտ իրեն է գրավել ոչ միայն ժողովրդի հոծ բազմությունների, այլեւ եղել է հայոց արքունական եւ ամառանոցային ու որսորդական տարածք։
Պատմամշակութային առումով մարզը յուրօրինակ թանգարան է, ուր պահպանված են Հայաստանի պատմության գրեթե բոլոր շրջաններին բնորոշ պատմական հուշարձաններ կամ դրանց վկայություններ։
Մարզի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով։ Տարածված են հատկապես շինանյութերը՝ տուֆը, բազալտը, կրաքարը, կավահողը, խարամը, պեմզան եւ պեռլիտը։

12-10-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO