Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Հանցագործության հետքերը չվերացնելու համար

Պետք է դադարեցնել քրեական հետապնդման մեջ գտնվող պաշտոնյայի լիազորությունները

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մի քանի անդամներ կառավարություն են ներկայացրել «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, համաձայն որի՝ եթե հանրային ծառայող հանդիսացող անձի կամ ցանկացած այլ աշխատողի նկատմամբ հարուցված է քրեական գործ, ապա քննիչի որոշմամբ իրավունք կունենան ժամանակավորապես դադարեցնել տվյալ անձի լիազորությունները։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, իրավաբան Գեւորգ Պետրոսյանը, նախագծի նպատակն է՝ քրեական հետապնդման մեջ գտնվող անձի լիազորությունները կանխել, որպեսզի վերջինս մնալով պաշտոնում՝ չխոչընդոտի օբյեկտիվ ճշմարտության բացահայտմանը, գործի հանգամանքների պարզաբանմանը։ «Այստեղ գնացել ենք ե՛ւ արդարադատության շահերից, ե՛ւ նաեւ գործատուների իրավաչափ շահերը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով։ Այսօրվա գործող իրավակարգավորումների համաձայն՝ միայն հանրային ծառայող մեղադրյալի  կամ կասկածյալի նկատմամբ հարուցված քրեական գործի դեպքում քննիչը իրավունք ունի պատճառաբանված որոշմամբ պահանջել ժամանակավորապես դադարեցնել պաշտոնավարումը։ Եթե անձը չի համարվում հանրային ծառայող, ապա քննիչը զրկված է ոչ հանրային ծառայողի վերաբերյալ նման որոշում կայացնելու իրավունքից։ Դա նշանակում է, որ եթե անձի նկատմամբ կա հարուցված քրեական գործ, եւ նա պատասխանատու պաշտոն է զբաղեցնում տվյալ գործատուի մոտ, մենք նրան չենք կարողանում հեռացնել պաշտոնից, եւ նա այդ ընթացքում կարող է հանցագործության հետքերը վերացնել, բացահայտումը դժվարացնել, ապացուցման առարկան ոչնչացնել։ Նախագիծը ներկայացրել ենք կառավարության եզրակացությանը՝ անհայտ ելքով։ Դեռ չեն քննարկել»,—ասաց Պետրոսյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վերջերս ներկայացրեց եւս մի քանի նախագիծ, որոնց կառավարությունը տվեց բացասական գնահատական։ Անդրադառնալով այդ նախագծերին՝ Պետրոսյանը նշեց, որ դրանցից մեկը վերաբերում էր «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագծին, ըստ որի՝ Հայաստանում ոչ մի աշխատող չպետք է առանց պատճառի ազատվի աշխատանքից, այդ թվում նաեւ բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենը։ Պետրոսյանի մեկնաբանմամբ՝ գործող իրավակարգավորումներով, «Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքի» համաձայն՝ ընդհանուր ժողովը ցանկացած ժամանակ, նաեւ առանց պատճառի իրավունք ունի դադարեցնել տնօրենի լիազորությունները. «Մենք գտնում ենք, որ տնօրենը նույնպես վարձու աշխատող է՝ իր աշխատանքային գործառույթներով, եւ նա նույնպես պետք է օգտվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված աշխատանքի իրավունքից։ Ուստի առաջարկել ենք այնպիսի փոփոխություն, որ օրենքում տնօրեն հասկացությունը դուրս բերվի, որպեսզի ցանկացած ժամանակ տնօրենին չկարողանան կամայականորեն ազատել աշխատանքից։ Կառավարությունը տվել է բացասական գնահատական։ Հիմնավորումներին տեղյակ չեմ։ Հանձնաժողովում կուսումնասիրենք հիմնավորումները, եւ ես այնուամենայնիվ կփորձեմ պաշտպանել մեր ներկայացրած նախագիծը։ Եթե հանձնաժողովն էլ մերժի, ապա հարցը կքննարկվի լիագումար նիստում»։
Խմբակցության ներկայացրած հաջորդ երկու նախգծերը վերաբերում էին «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» կետին։ Պետրոսյանի խոսքով՝ առաջին նախագծով ուղղակիորեն օրենքով արգելվելու էր նույնասեռականների կամ սեռափոխված անձանց ամուսնությունների գրանցումը։ Երկրորդ նախագիծը հիշյալ անձանց կողմից երեխա որդեգրելու արգելք սահմանելու մասին էր։ Պատգամավորի մեկնաբանմամբ՝ նման նախագծեր մշակելիս հաշվի են առել Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, ազգային ավանդական արժեքները պահպանելու անհրաժեշտությունը։ Պետրոսյանը գտնում է, որ Հայաստանում պետք է բոլոր օրինական միջոցները գործադրել՝ նույնասեռականության տարածումը կանխելու համար։ Կառավարությունը դարձյալ այս նախագծին բացասական եզրակացություն է տվել. «Հիմնավորելով, թե անհնար է ստուգել անձի սեռափոխված լինելը»։
Այնինչ Պետրոսյանը կարծում է, որ դա շատ հեշտ է պարզել օրինակ անձնագրային բաժիններից եւ այլ համապատասան կառույցներից հարցում անելու միջոցով։ «Եթե ողջամտորեն կա կասկած, որ այդ անձը սեռափոխված է, մենք ուզում ենք, որ քաղաքացիության ակտերի գրանցման մարմինը հնարավորություն ունենա մերժել նրանց ամուսնության կամ երեխա որդեգրելու ցանկությունը։ Պետք է ընդունենք նպատակի լրջությունն ու կարեւորությունը որպես Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության կարեւոր բաղադրիչ։ Գաղտնիք չէ, որ մեր ազգային անվտանգության անկյունաքարը հայ ավանդական ընտանիքն է։ Այդ մասին նաեւ նշված է ՀՀ Սահմանադրությամբ, համաձայն որի՝ ընտանիքը հասարակության հիմնական եւ կարեւոր բջիջն է, որը պետք է գտնվի հատուկ պաշտպանության ներքո»,—ասաց Գեւորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս նախագծի նպատակը այդ սահմանադրական նորմի իրացումն է։

15-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO