Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Անհրաժեշտ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ»

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման եւ հետազոտական աշխատանքների կազմակերպման, շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակման նպատակով այսօր եւ վաղը ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում զեկուցումներով հանդես կգան Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ եւ ոլորտի փորձառու մասնագետներ։
ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում շեշտեց՝ աշխատաժողովը լավ փորձ ձեռք բերելու հրաշալի հարթակ է։ Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվում է ԵՄ կողմից՝ «TAIEX» ծրագրի շրջանակներում։ Հրավիրված է շուրջ 80 մասնակից՝ ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներ, վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ։ Ապահովված է նաեւ անգլերեն—հայերեն թարգմանությունը։
«Աշխատաժողովը, ինչպես արդեն նշվեց, միտված է բարձրագույն կրթության երրորդ մակարդակում, այսինքն՝ ասպիրանտուրայում կամ արեւմտյան դոկտորանտուրայում ուսուցման կազմակերպման եւ շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությանը։ Մասնակցելու են եվրոպական տարբեր երկրներից մասնագետներ, ովքեր այս գործի գիտակներ են եւ կներկայացնեն իրենց երկրների փորձը։ Հայաստանից մասնակցում են տարբեր բուհերի ներկայացուցիչներ, ակադեմիական համակարգի գիտնականներ։ Կփորձենք փորձի փոխանակմամբ լավ փորձ ձեռք բերել»,—մանրամասնեց Ա. Մխիթարյանը։
Նա նշեց, որ ասպիրանտուրայի ոլորտի խնդիրները բավականին շատ են եւ ակնառու. «Հենց կարելի է սկսել նրանից, որ մեր ասպիրանտուրան ավարտելուց հետո գիտական աստիճան ստանալու պարագայում առաջանում է, օրինակ, դրա ճանաչելիության հարցը։ Երբ անձը Հայաստանում պաշտպանելուց հետո տեղափոխվում է աշխատանքի, ասենք, եվրոպական որեւէ երկիր, անհրաժեշտ է լինում ներկայացնել ոչ միայն դիպլոմը, այլ նաեւ անցած քննությունների, հավաքած կրեդիտների մասին տեղեկանքներ, միեւնույն ժամանակ անվանումը նույնիսկ չի համապատասխանում եվրոպական չափանիշներին»։
«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովի առաջին զեկույցը Մխիթարյանինն է լինելու, որտեղ նա մանրամասն կներկայացնի հայաստանյան ընթացակարգերը՝ ասպիրանտուրայում սովորելու, գիտական աստիճաններ, գիտական կոչումներ ստանալու, իսկ հետո եվրոպական գործընկերները կներկայացնեն իրենց փորձը եւ Բոլոնիայի գործընթացը։ Այնուհետեւ զեկույցներով հանդես կգան Ռումինիայի դիպլոմների ճանաչման եւ համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին, Էստոնիայի ակադեմիական փոխճանաչման տեղեկատվական կենտրոնի ղեկավար Գուննար Վահտը, Ռումինիայի դիպլոմների ճանաչման եւ համապատասխանեցման ազգային կենտրոնի գրասենյակի ղեկավար Ադրիան Իորդաչեն, Խորվաթիայի գիտության եւ կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը եւ այլք։

17-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO