Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Պարտադիր, բայց առանց գնահատման

«Շախմատ» առարկայի դասավանդման շուրջ քննարկումներն ակտիվ փուլում են

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Հանրակրթական դպրոցներում «Շախմատ» առարկայի դասավանդման նպատակահարմարության հարցը պարբերաբար դառնում է քննարկման առարկա։ Ծնողների շրջանում դժգոհությունները պայմանավորված են դասավանդման մեթոդաբանությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ խնդիրները բարդ են, եւ երեխաներն առանց ծնողի օգնության չեն կարողանում դասապատրաստում իրականացնել։ Վերջերս ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ պատգամավորների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի եւ ոլորտի մասնագետների մասնակցությամբ քննարկվել էին առարկայի պարտադիր դասավանդման նպատակահարմարության, ոլորտի ծախսային արդյունավետության մեծացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ ժամանակակից տեխնոլոգիաների ներգրավումը դասընթացի պատրաստման ու գնահատման գործընթացներում։
Երեւանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն, միջազգային կարգի մրցավար Նորայր Քալանթարյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների մեծամասնությունն այն կարծիքին է, որ շախմատը պետք է մնա որպես հիմնական պարտադիր առարկա, սակայն փոփոխություն կարող է լինել գնահատման համակարգում։ «Ամբողջ աշխարհում մեր երկիրը միակն է, որտեղ առարկան ներդրված է հանրակրթության մեջ։ Հայաստանի համար մեծ պատիվ է լինել առաջատարը։ Մյուս կողմից, մենք ունենք մանկավարժական, մեթոդական, բովանդակության հետ կապված խնդիրներ, սակայն չմոռանանք, որ առարկայի դասավանդումը ընդամենն 8 տարվա պատմություն ունի, եւ, ընդ որում, սկսել ենք զրոյից»,–ասաց նա՝ նշելով, որ պետք է միջոցներ ձեռնարկել դասընթացի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։
Մասնավորապես, քննարկվում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումն առարկայի ուսուցման ժամանակ, որպեսզի այն ավելի ինտերակտիվ տարբերակով իրականացվի։ Այդ նպատակով ստեղծվել են մի քանի ծրագրեր, որոնք ուսուցանում եւ միաժամանակ ստուգում են երեխայի գիտելիքները։ Ինտերակտիվ բաղադրիչը ներդնելու համար անհրաժեշտ է բավարար ֆինանսավորում։ Մյուս կողմից, բոլոր դպրոցները չէ, որ հագեցած են անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ պլանշետներ, էլեկտրոնային գրատախտակ եւ այլն։
Անդրադառնալով այն հարցին, թե ինչպիսի ազդեցություն ունի շախմատի դասավանդումը երեխաների հետագա մասնագիտական կողմնորոշման կամ հաջողության հասնելու հարցում, զրուցակիցս նշեց, որ այդ ուղղությամբ հետազոտություններ դեռեւս չեն արվել, քանի որ ութ տարին դեռ բավարար չէ. «Այն սերունդը, որը դպրոցում շախմատ է սովորել, դեռեւս կարիերա չի սկսել, որպեսզի ուսումնասիրվի ազդեցությունը, եւ հասկանանք՝ ունենալո՞ւ ենք, արդյոք, ավելի ինտելեկտուալ սերունդ, թե՞ ոչ։ Ի վերջո, շախմատը միայն պրոֆեսիոնալ գործիք չէ։ Դրա կողմնակի ազդեցությունները շատ ավելի կարեւոր են դառնում մարդու զարգացման, ձեւավորման վրա, քան թե զուտ շախմատ խաղալ իմանալն է»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանի համար եւս ընդունելի է դասընթացի պարտադիր, սակայն առանց գնահատման տարբերակը։ «Երբ այս առարկայից գիտելիքների ստուգումը գնահատելի ենք դարձնում եւ չենք վերաբերվում որպես տրամաբանության զարգացման գործիքի, դա որոշակիորեն խնդիրներ է ստեղծում։ Գաղտնիք չէ, որ բոլոր դասարաններում լինում են մեկ կամ մի քանի ծնողներ, որոնք լուծում են խնդիրները եւ պատասխանները տրամադրում մյուսներին։ Սա արդեն իսկ ցույց է տալիս, որ առարկան լիարժեքորեն չի ծառայում այն նպատակին, որի համար նախատեսված է եւ ամենակարեւորը՝ երեխայի մոտ կոտրում է սովորելու մոտիվացիան»,–կարծիք հայտնեց պատգամավորը։ Ներկայումս մի շարք դպրոցներում շախմատի ուսուցանումը զուգորդվում է այլ առարկաների ուսուցմամբ եւս։ Այդ խնդիրն առավել սուր է հատկապես մարզերում, ինչը ցույց է տալիս, որ այս առումով առարկայի դասավանդման արդյունավետության բարձրացման լուրջ խնդիր կա։
Ա. Մանուկյանի խոսքով՝ շախմատն այն եզակի ոլորտներից է, որտեղ Հայաստանն ունի որոշակի մրցակցային առավելություններ։ Սակայն աշխարհը դինամիկ զարգանում է, մի շարք երկրներ արդեն իսկ հստակ քայլեր են իրականացնում զարգացման ուղղությամբ, ինչպես, օրինակ, Հնդկաստանը, Չինաստանը, եւ եթե մենք չունենանք զարգացման երկարաժամկետ ռազմավարություն, ապա կկորցնենք այդ առավելությունը։
Այսօր ժամանակակից տեխնոլոգիաները լայն հնարավորություններ են ընձեռում նաեւ կրթական համակարգում հեղափոխական քայլեր կատարելու համար։ Առանց ինտերակտիվ բաղադրիչի դժվար կլինի մեծացնել դասավանդման արդյունավետությունը, քանի որ թղթային տարբերակն այլեւս բավարար չէ։ Երեխայի համար ավելի ընկալելի կլինի «կենդանի» խաղը, որի ժամանակ խաղաքարերը կշարժվեն։ «Թուղթը ավելի քիչ ուսուցողական է։ Այս առարկայի հանդեպ սերը կարող է ստեղծել այն ուսուցիչը, որը մասնագիտորեն տիրապետում է առարկային։ Ի տարբերություն նախկինի, այսօր պետությունը որդեգրել է սպորտը հովանավորելու եւ իր հոգածության տակ առնելու քաղաքականությունը»,— ասաց պատգամավորը, որը նաեւ «Հայոց արծիվներ» շախմատային թիմի ղեկավարն է։ Նշենք, որ թիմն անցած տարի ապրիլի 8—ին ԱՄՆ—ում հռչակվեց առաջին վիրտուալ շախմատային PRO Chess լիգայի եզրափակիչի թիմային առաջնության չեմպիոն։
Ամեն տարի մոտ 90 մլն դրամ է ծախսվում տպագրության համար։ Այս մասով պատգամավորը բյուջետային ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում՝ «Շախմատ» առարկայի գրավչությունը մեծացնելու եւ ավելի մրցունակ դարձնելու համար։ Այս ամսվա ընթացքում Ազգային ժողովը քննարկելու է 2020 թ. պետբյուջեն, որի շրջանակներում պետք է հաստատվեն նաեւ ծախսային ուղղությունները, այդ թվում նաեւ՝ «Շախմատ» առարկայի մասով։

18-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO