Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԵՐԵՎԱՆ


Բիզնես... կարմիր գծերին

Երեւանի փողոցներում՝ հատկապես կենտրոնում, կարմիր գծերին հաճախ կարելի է հանդիպել ոչ միայն մեքենաների, այլեւ ավտոբուսների, շարժական տաղավարների։ Դրանք օգտագործվում են բիզնես նպատակով։ Սակայն մի կողմ դնելով դրանց կիրառման նպատակը, պետք է նկատենք, որ այդ ավտոբուսները եւ շարժական տաղավարները բավականին մեծ տեղ են զբաղեցնում։ Բացի այդ, հաճախ խանգարում են երթեւեկությանը։ Վերջին շրջանում վարորդները բողոքում են, որ քաղաքում մեքենա կայանելու տեղ չկա։
Վարորդ Միքայել Սարգսյանը նշեց. «Համապատասխան գումարը վճարում ես, բայց ժամերով տեղ ես ման գալիս...»։
Արթուր Ավագյանն էլ հավելեց. «Շաբաթներով կանգնում են, առեւտուր են անում, իսկ մենք ամեն անգամ գործից ուշանում ենք...»։
Վարորդները նշում են, որ նման ավտոբուսները, տաղավարները, որոնք սուրճ, սնունդ ու նման բաներ են վաճառում, գնալով շատանում են։ Վարորդ Արսեն Մովսիսյանն ասաց, որ պայքարելու են՝ արդյունքի հասնելու համար. «Սկզբում նորմալ էր ամեն բան, մենք էլ ենք օգտվել։ Բայց դրանց պատճառով միշտ «պռոբկի» մեջ եմ ընկնում։ Էս հարցով դիմել ենք «Վարորդի ընկեր» կազմակերպությանը...»։
Մեզ հետ զրույցում «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը նշեց, որ հենց այս հարցով բազմաթիվ բողոքներ են ստանում։ «Մենք փորձել ենք քայլեր ձեռնարկել՝ մի քանի անգամ դիմել ենք քաղաքապետարան։ Քաղաքապետարանը փորձել է սահմանազատել, ազատել կարմիր գծերը, բայց օրենքով դեռեւս ոչ մի բան չեն կարողանում անել»։
Քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւոգյանը նշեց, որ օրենքը չի արգելում նման ավտոբուսների կայանումը կամ գործունեությունը, որքան էլ դա զարմանալի է. «Ներկա պահին մենք նախաձեռնել ենք օրենսդրական բարեփոխումների փաթեթ։ Առաջիկայում այն կներկայացվի Ազգային ժողով»։
Տարոն Գեւորգյանը հավելեց, որ կան կազմակերպություններ, որոնք վճարում են համապատասխան գումարն ու իրենց տեղերը հետո վաճառում են. «Օրենքը դա եւս չի արգելում...»։

Էլենիտա ՍԱՐԳՍՅԱՆ

23-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO