Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԼՂՀ


«Դրախտի դարպասը»՝ Արցախի էկրանին

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» նոր գեղարվեստական ֆիլմի առաջնադիտումը Երեւանից հետո կայացավ Ստեփանակերտում։ Հիշեցնենք, որ ֆիլմի հիմքում ընկած է գերմանացի լրագրող Ռոբերտ Ստերնվալի պատմությունը, ով 2016—ին վերադառնալով Արցախ, 22 տարի ընդմիջումից հետո սկսում է լուսաբանել վերսկսված պատերազմը։ Նրա դերում նկարահանվել է գերմանացի հայտնի դերասան Ռիխարդ Զումելը։
Հյուրընկալելով ֆիլմի ստեղծագործական անձնակազմին՝ ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը կարեւորել է նման բարձրարվեստ, գաղափարապես ամուր գործերի ծնունդը, «որոնք հնարավորություն են ստեղծում Արցախի մասին արվեստի միջոցով աշխարհին ներկայացնել ճշմարտությունը եւ, անշուշտ, սպասված են կինոսիրողների կողմից»։ Նրա կարծիքով, դրախտի դարպասները հենց Արցախում են։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ջիվան Ավետիսյանը նշել է, որ ֆիլմի ստեղծման ամբողջ գործընթացի ժամանակ «զգացվել է կառավարության ընդգծված աջակցությունը»։ Նրա խոսքով՝ ստեղծագործական թիմն իր առջեւ խնդիր էր դրել «արվեստի միջոցով բարձրացնել Արցախի մասին իրազեկվածությունը, միջազգային լսարանին ցույց տալ, որ Արցախը կենսունակ, զարգացող եւ բարգավաճող երկիր է, ու այնտեղ ապրող բնիկ ժողովուրդը պայքարում է վերջնական խաղաղության հաստատման համար»։
Անդրադառնալով թիմի առաքելությանը, Ջ. Ավետիսյանն ասել է. «Շատ կարեւոր է, որ մեր ստեղծած «Թեւանիկ», «Վերջին բնակիչը» եւ «Դրախտի դարպասը» ֆիլմերով կարողանանք Արցախի թեման «դուրս բերել» Հայաստանի սահմաններից ու դրանք դարձնել ամբողջ աշխարհի համար ընկալվող պատմություն, որպեսզի մարդիկ անտարբեր չգտնվեն պատերազմների, ողբերգական ճակատագրերի նկատմամբ»։ Ֆիլմի պրոդյուսեր Ադրինե Միրզայանն էլ հիշեց մի տխուր պատմություն՝ կապված իր պապի հետ, ով «անցյալ դարասկզբին, թուրքերի կողմից իրականացված հայերի սպանդից, Շուշին ավերելուց հետո, ութ տարի անց մազապուրծ կենդանի է մնացել, փախել Բաքու, այնուհետեւ տեղափոխվել Հայաստան, ուր եւ կնքել է իր մահկանացուն»։ Նա գտնում է, որ ոչինչ չպետք է մոռացվի, որքան էլ որ դառը լինի ճշմարտությունը, այն պիտի հասցվի աշխարհին։
Հատկանշական է, որ կինոնկարը համարտադրող երկրներն են Հայաստանը, Լիտվան, Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ—ը, Չեխիան եւ Իտալիան։
Ստեփանակերտ

23-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO