Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.09.2020
ԱՅԼՔ...


Գաղտնալսման սարքեր ունենալու անհրաժեշտության մասին

Առաջարկվում է մեծացնել ոստիկանության տեխնիկական հնարավորությունները

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Սիփան Փաշինյանի կողմից շրջանառության մեջ է դրվել «Օպերատիվ—հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է օրենսդրորեն թույլատրելի դարձնել ոստիկանության կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկման (ՀԽՎ) իրականացումը սեփական օպերատիվ—տեխնիկական ենթակառուցվածքներով։ Գործող օրենքով ՀԽՎ—ի օպերատիվ—հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում է միայն ԱԱԾ—ում գործող օպերատիվ—տեխնիկական գլխավոր վարչությունը։
Նախագծի հեղինակ Արմեն Խաչատրյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ դատավարական որեւէ փոփոխություն չի կատարվելու, լիազորությունները չեն ավելացվելու կամ պակասեցվելու։ Ինչպես ոստիկանությունը գաղտնալսել եւ վերահսկողություն է սահմանել, նույնը պահպանվելու է օրենքով սահմանված կարգով եւ միայն տեխնիկական հնարավորությունն է ավելացվելու, որպեսզի ամեն անգամ դատարանի որոշման դեպքում ոստիկանությունը չդիմի ԱԱԾ—ին՝ տեխնիկական հնարավորություններ ստանալու համար։ «Ոստիկանությանը պետք է տալ այդ տեխնիկական հնարավորությունները, գործիքակազմը, որպեսզի կարողանա անհրաժեշտ վերահսկողություն իրականացնել հեռախոսային խոսակցությունների նկատմամբ եւ շատ կարճ ժամանակահատվածում հնարավորություն ունենա «տաք» հետքերով բացահայտել հանցագործությունները։ Այսօր ոստիկանությունը ստիպված օգտվում է ազգային անվտանգության ծառայության տեխնիկական հնարավորություններից, ինչը բավականին բացասաբար է ազդում օպերատիվ գործունեության, հրատապության վրա»,–ասաց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ շուտով նախագիծը կքննարկվի կառավարության կոմիտեի նիստում, որից հետո կուղարկվի Ազգային ժողով։
Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ հանցագործությունների կանխարգելման եւ բացահայտման ամբողջ պատասխանատվությունը դրված է ոստիկանության վրա, այնինչ այդ կառույցը չունի համապատասխան լիազորություններ՝ դրանք իրականացնելու համար։ Նախագծում նշված է, որ գործող օրենսդրությամբ քրեական օրենսգրքի շուրջ 80 տոկոսը կազմող հանցագործությունների բացահայտման նպատակով ոստիկանությանն է վերապահված նաեւ օպերատիվ—հետախուզական միջոցառումներ իրականացնելու իրավունքը, որոնց անհետաձգելիությունից եւ օպերատիվությունից շատ հաճախ կախված է հանցագործության բացահայտման հնարավորությունը։ Ոչ ակնհայտ պայմաններում կատարված հանցագործությունների գերակշիռ դեպքերում բացահայտման նպատակով ոստիկանությունը կիրառում է հենց հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ—հետախուզական միջոցառումը։
Այս ամենը, ըստ նախագծի հեղինակի, առավել հիմնավոր է դարձնում առաջարկվող օրենսդրական փոփոխությունը, եւ ակնկալվում է, որ ոստիկանության կողմից սեփական օպերատիվ—տեխնիկական ենթակառուցվածքներով ՀԽՎ—ի ինքնուրույն իրականացման դեպքում կխնայվի ԱԱԾ—ի միջնորդությանը դիմելու, տեխնիկական աջակցություն ստանալու եւ կազմակերպչական հարցերի լուծման համար ծախսվող ժամանակը, հատկապես անհետաձգելի դեպքերում, քանի որ կկրճատվի ավելորդ թղթաբանությունը, նաեւ կբարձրանա հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ—հետախուզական միջոցառման արդյունավետությունը, ինչը կնպաստի հանցագործությունների առավել արագ, օպերատիվ բացահայտմանը, կերաշխավորվի մարդու անձնական կյանքին միջամտության որոշակիությունը։
Մեկնաբանելով այն հարցը, թե ինչու նախորդ անգամ բացասաբար ընդունվեց նախագիծը, պատգամավորը նկատեց, որ այն բավարար չէր լուսաբանվել եւ ներկայացվել հանրությանը, որի արդյունքում շատերի մոտ տարակուսանք կար առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ։ «Այդ ժամանակ նախագիծը շրջանառությունից հանեցի, որպեսզի թե՛ լրամշակվի, թե՛ պրակտիկան ապացուցի այդ օրինագծի արդարացվածությունը։ Մյուս կողմից հնարավորություն ունեցանք ավելի լայն քննարկումներ ծավալել շահագրգիռ կողմերի հետ։ Նախագիծն արդեն քննարկել ենք ոստիկանության, ԱԱԾ—ի, հասարակական կազմակերպությունների եւ պատգամավորների հետ։ Այսօր հասունացել է պահը, որ նախագիծը կրկին ներկայացվի քննարկման եւ ընդունվի»,–ամփոփեց զրուցակիցս։

24-10-2019





26-09-2020
Կտրուկ քայլ՝ տեղական արտադրությունը պաշտպանելու համար
Արգելվում է Հայաստանի համար ռազմավարական նշանակության սեւ եւ գունավոր ...


26-09-2020
Ճնշում է գործադրվում Կիպրոսի վրա
ԱՄՆ-ը պնդում է այլեւս չարգելափակել Բելառուսի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ...


26-09-2020
Իդլիբը՝ Մոսկվայի ու Անկարայի միջեւ
Ստատուս-քվոն պահպանվում է

Մոսկվան ու Անկարան որոշում են ...


26-09-2020
Էներգախնայողությունը` էներգիայի նոր աղբյուր
Ինչ ներուժ ունի Հայաստանը եւ ինչ քայլեր է ձեռնարկում ...


26-09-2020
Նա՝ մեր անլռելի զանգակատունը
Սերմ էր, որ ընկնելու էր հողի մեջ, որպեսզի հողը ...


26-09-2020
Հումանիտար ականազերծման կենտրոն՝ Արցախում
Հիմնադիրներն արցախյան պատերազմի մարտական սպաներն են

Երկրորդ ամիսն ...


26-09-2020
Ինչպես ենք մենք վայելում Աստծուն
Որպեսզի ընդունենք Աստծուն, մենք պարտավոր ենք դեմքով շրջվել դեպի ...



26-09-2020
«Հայաստանի հետ պետք չէ խոսել ուժի եւ սպառնալիքի լեզվով»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ...

26-09-2020
Դավիթ Տոնոյանը ՌԴ-ում ներկա է «Կովկաս-2020» զորավարժության հիմնական փուլին
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ...

26-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորել է «Ավրորա» մրցանակաբաշխության 5-ամյակը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

26-09-2020
Արոնյանը ձգտում է եզրափակիչ
Լեւոն Արոնյանը երկրորդ հաղթանակը տանելով ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +16... +19
ցերեկը +24... +26

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO