Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԼՂՀ


Ամերիկահայ բժիշկները դարձյալ Ստեփանակերտում են

Պատերազմները՝ չարորակ գոյացությունների պատճառ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արդեն մի շաբաթ է, ինչ Արցախի առողջապահության նախարարության հրավերով հանրապետական բժշկական կենտրոնում, «Արեւիկ» մանկական բուժմիավորումում, ուռուցքաբանական ծառայությունում, մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում ԱՄՆ «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի ավելի քան 50 բժիշկ—մասնագետներ բարձրակարգ բուժօգնություն են ցուցաբերում։
Ինչպես զրույցի ժամանակ նշեց հայտնի ուռուցքաբան—արյունաբան Միհրան Շիրինյանը, բարձրակարգ մասնագետների խումբը երկրորդ անգամ է Արցախում. «Անցյալ տարի դարձյալ այստեղ էինք։ Այս անգամ ավելի ներկայացուցչական կազմով ենք եկել։ Նախապես պայմանավորվածություն ունեինք առողջապահության նախարարի հետ եւ որոշեցինք հիվանդներին հետազոտել, խորհրդատվություններ, վիրահատական միջամտություններ կատարել։ Դե, իհարկե, հիվանդին դատարկաձեռն չես այցելի, ու մեզ հետ նաեւ՝ որոշ քանակությամբ դեղորայք, բուժսարքավորումներ, անհրաժեշտ գործիքներ ենք բերել»։
Մ. Շիրինյանի հավաստմամբ, ուռուցքով տառապող շուրջ 150 հիվանդի անձամբ զննել, հետազոտել են, տեղեկացել նրանց հիվանդության պատմությանը, ինտենսիվ բուժումներ նշանակել եւ խորհուրդներ տվել։ Մասնագետի խոսքով, նրանց ճնշող մասը կամ թոքերի, կամ էլ կրծքագեղձի քաղցկեղ ունեն։ Այն հարցին, թե որն է չարորակ հիվանդությունների պատճառը, ուռուցքաբանը պատասխանեց. «Դե, իհարկե, ծխախոտը։ Կան հիվանդներ, որոնք 10—15 տարի առաջ են թողել ծխելը, բայց մինչ այդ ծխել են երկար տարիներ։ Այսինքն՝ կապ չունի, որ այլեւս չեն ծխում, քանի որ երկար ժամանակ ծխելիս են եղել։ Որպես ուռուցքաբան, կցանկանայի իմ մասնագիտության մասով քարոզչություն տանել ծխախոտի դեմ պայքարի գործում։ Ցավալի փաստ է՝ աշխարհում թոքի ուռուցքով հիվանդները շատացել են, եւ, հավաստիացնում եմ, պատճառը մեծամասամբ ծխելն է»։
Անդրադառնալով կանանց շրջանում ներկայում շատ «տարածված» կրծքագեղձի քաղցկեղին, նա նշեց, թե հատկապես 40—ից հետո նրանք պարբերաբար պետք է հետազոտվեն մամոգրաֆով. «Այստեղ գալով ես իմ առջեւ նաեւ այդ խնդիրն եմ դրել՝ ինչպե՞ս անել, որ կարողանանք կանանց համոզել, տեղեկացնել այդ մասին։ Չէ՞ որ ինչքան վաղ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան արդյունավետ կլինի իրականացվելիք բուժումը։ Մենք տարբեր գյուղերում ենք եղել, եւ պարզվել է, որ մեր հաճախորդներից շատերը տարիներով բժշկի դիմած չկան։ Անգամ եթե առողջական որեւէ խնդիր են ունենում՝ սպասում են այնքան, որ հիվանդությունը խորանում է, եւ չարիքի դեմ պայքարը ցանկալի արդյունք չի տալիս»։
Կարծիք հայտնելով Արցախի ուռուցքաբանական կենտրոնի մասին, նա նշեց, որ այն ժամանակակից հիվանդանոց է՝ հարմարավետ պայմաններով, մասնագետներն իրենց գործին նվիրված բարեխիղճ, արհեստավարժ բժիշկներ են. «Ցավոք, որքան հասկացանք, բուժման անհրաժեշտ միջոցները, դեղորայքը չեն հերիքում։ Այն դեղամիջոցները, որ կիրառվում են Եվրոպայում եւ Ամերիկայում, այստեղ բացակայում են։ Կան հիվանդներ, որոնք իմունոթերապիայի կարիք ունեն, բայց Արցախում դա չեն ստանում, քանի որ այն շատ թանկ դեղ է՝ 2000—3000 եվրո արժե, որով մենք մեր հիվանդներին բուժում ենք անվճար»։
Դատելով հետազոտման արդյունքներից՝ ճանաչված ուռուցքաբանը հիվանդության հավանական պատճառներից է համարում նաեւ ուժեղ, տանջալից սթրեսը. «Ոչ ոք չի կարող ժխտել՝ թե՛ Հայաստանում եւ թե՛ Արցախում պատերազմն ինչպիսի հետեւանքներ է թողել։ Զրկանքները՝ մարդկային ծանր ապրումները, անկասկած, քայքայում են առողջությունը, հուսահատության հասցնում հիվանդին։ Ուրախ եմ, որ Արցախն օրեցօր վերափոխվում, զարգանում է, բնակչության կենսամակարդակը՝ բարձրանում։ Մենք կշարունակենք մեր մասնակցությունը բերել Արցախի առողջապահական խնդիրների լուծմանը։ Վերադառնալուց հետո կփորձենք Արցախի ուռուցքաբանական կենտրոնն ընդգրկել մեզ մոտ գործող կազմակերպության մեջ։ Այդ կարգավիճակում կհաջողվի անվճար դեղորայք հասցնել այստեղ։ Ինչ խոսք, Արցախի չճանաչվածության խնդիրը խոչընդոտներ է ստեղծում, բայց մենք կփորձենք հետեւողական լինել եւ իրագործել մարդասիրական այդ ծրագիրը»։
Ստեփանակերտ

24-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO