Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


«Բյուջեում այդ գումարները նախատեսված են եղել, որեւէ այլ տեղից փող չենք կտրել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնյաների աշխատավարձերն ավելացնելու մասին

«Պետական պաշտոնյաների պարգեւատրումների հետ կապված՝ դեռեւս ամիսներ առաջ տեղի ունեցած սկանդալի ժամանակ պաշտպանել եմ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, եւ այդ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը նախատեսված է եղել բյուջեով, որն ընդունել է Ազգային ժողովը»,–ՀՀ ԱԺ—ում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու է նախարարների եւ փոխնախարարների վարձատրությունը գաղտնի որոշմամբ բարձրացվել։
Էդմոն Մարուքյանը նշել է, որ այդ որոշմամբ, ըստ էության, վարչապետը շրջանցել է պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքը եւ ընդունված սանդղակը ու բարձրացրել 3 սուբյեկտների աշխատավարձը։ «Առանց խորհրդարանի կառավարությունը չի կարող կամ որեւէ այլ մարմին պաշտոնյաների աշխատավարձերի սանդղակը փոխել։ Ինչո՞ւ է այդպես որոշվել, ինչո՞ւ օրենքը չի վերաբերվել խորհրդարանին»,–հարցրել է նա։
Նիկոլ Փաշինյանը պատասխանել է, որ այդ որոշման արդյունքում Էդմոն Մարուքյանի նշած ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն է բարձրացվել, ոմանցը նույնիսկ իջեցվել է։ «Անցած տարի պարգեւատրումային սկանդալի արդյունքում արձանագրել ենք, որ որոշակի «դիսպրոպորցիա» կա, եւ արդյունքում ոմանցը բարձրացել է»,–ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ օրենքը վաղուց, ըստ էության, այդպես չի գործում, եւ այդ սանդղակը վաղուց է խախտվել։ «Մենք պրոցեսը արել ենք հրապարակային, ասել եմ, որ եթե նախկինում պարգեւատրումային ֆոնդ ունեն մի քանի մարմիններ, մենք հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգեւատրումային ֆոնդ ենք սահմանում։ Բյուջետային քննարկումներին դրա մասին խոսել ենք, եւ քվեարկել եք։ Նաեւ հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության այլ մարմիններում այդ պարգեւավճարումներով աշխատավարձերը փաստացի բարձրացրել ենք։ Որ ասում եք՝ առանց օրենքի փոփոխության ԱԺ—ն ընդունել է բյուջե, որում այս գումարները նախատեսված են եղել, որեւէ ուրիշ տեղից փող չենք կտրել ու աշխատավարձերն ավելացրել, այլ այն հոդվածից է, որը դուք ընդունել եք»,–նշել է նա։ Այդ որոշումը կայացվել է նախ որպեսզի հավասարություն լինի, եւ պաշտոնյան դուրս գա այն անհարմար վիճակից, երբ ինքն իրեն պարգեւատրում է նշանակում։
«Մենք համարել ենք, որ բավարար չափով հանրության հետ քննարկում ենք ունեցել, որպեսզի այդ հարցը լուծենք»,– հավելել է Փաշինյանը։
Էդմոն Մարուքյանն արձագանքել է, թե այդ դիտարկումների հետ համաձայն են, համաձայն չեն, որ 30 տոկոսից բարձր է եղել բարձրացումը։ «Կրկնապատկվել են այդ աշխատավարձերը, բայց մենք երբ հաստատել ենք ֆոնդը, մտածել ենք՝ 30 տոկոսի մասին է խոսքը»,–ասել է Մարուքյանը եւ հարցրել, թե ինչու է «գաղտնի» գրիֆով արվել դա։
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ խոսել նախարարի վճարի գաղտնիության մասին տեղին չէ, որովհետեւ պաշտոնյաները հայտարարագիր են ներկայացնում։ Բացի այդ, նախարարությունների կրճատում է եղել, եւ նախարարներ կան՝ երեք նախարարությունների աշխատանք են կատարում։
Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծել է, որ այլ սկզբունք էլ է առաջարկվել, որպեսզի պարգեւատրումները ոչ թե ավտոմատ լինեն, այլ հայեցողական, որպեսզի լավ աշխատողին նախարարները կարողանան խրախուսել, վատին՝ ոչ։

24-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO