Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Անվճար կեցություն ուսանողական հանրակացարանում

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողների համար

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանի հրամանով՝ ապրիլյան քառօրյա մարտերին մասնակից ԵՊՀ բոլոր ուսանողներին բուհի ուսանողական հանրակացարանում կեցության ծառայությունը մատուցվում է անվճար, իսկ այլ բուհերի՝ մարտերին մասնակից ուսանողներին՝ 30 տոկոս զեղչով։
ԵՊՀ ուսանողներ Գեւորգ Մանուկյանը, Շուլի Հակոբյանը եւ Ռաֆայել Հովհաննիսյանն ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներ են։ Ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Գեւորգ Մանուկյանը պարգեւատրվել է ԼՂՀ «Մարտական խաչ» 2—րդ աստիճանի շքանշանով եւ ՀՀ «Արիության» մեդալով, Շուլի Հակոբյանը՝ ՀՀ «Մարտական խաչ» 2—րդ աստիճանի, իսկ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ ԼՂՀ «Մարտական խաչ» 2—րդ աստիճանի շքանշանով։
Զորացրվելուց հետո հերոսները վերադարձել են ԵՊՀ՝ այստեղ շարունակելու կրթությունը եւ որակյալ մասնագետ դառնալու։ Նրանց խոսքով, ԵՊՀ—ում մշտապես աջակցել են իրենց եւ ամեն ինչ արել՝ նպաստելու ուսումնառության արդյունավետ կազմակերպմանը։
Մեզ հետ զրույցում Գեւորգ Մանուկյանը, որը զորացրվելուց հետո որոշել է կիսատ թողնել ուսումը փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետում եւ ընդունվել իրավագիտության ֆակուլտետ, ասաց, որ ի թիվս այլ օգնությունների՝ ԵՊՀ—ում լուծել են նաեւ իրենց կեցության խնդիրը։
«Դեռեւս անցած տարվա փետրվարից ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի նախաձեռնությամբ եւ Արամ Սիմոնյանի աջակցությամբ՝ ես եւ ընկերներս՝ Շուլին եւ Ռաֆայելը, անվճար հիմունքներով բնակվել ենք ԵՊՀ ուսանողական հանրակացարանում»,–ասաց Գեւորգ Մանուկյանը։
Նրա տեղեկացմամբ, հանրակացարանի վերանորոգումից հետո էլ ուսումնական այս տարվա սկզբից իրենք շարունակում են անվճար հիմունքներով բնակվել հանրակացարանում. «Կեցության համար ստեղծված են լավ պայմաններ։ Բացի դրանից՝ ուսանողական միջավայրն էլ նպաստում է, որ դասերն ավելի լավ մթնոլորտում սովորենք»։
ԵՊՀ ուսանողական հանրակացարանի պարետ Հրաչ Չոբանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ դեռեւս ուսումնական անցած կիսամյակում ապրիլյան քառօրյա պատերազմի շքանշանակիրներն անվճար հիմունքներով են բնակվել հանրակացարանում։
Հրաչ Չոբանյանը փաստեց, որ այս պահի դրությամբ կեցության ծառայություն է մատուցվում ապրիլյան քառօրյա պատերազմի 7 ուսանողի, որոնց թվում են նաեւ շքանշանակիրները. «Կեցությունն այստեղ են կազմակերպում նաեւ ԵՊՀ ուսանողներ Մանուել եւ Սամվել Մանուկյանները, Ալեքս Շահնազարյանն ու Գեղամ Առաքելյանը»։
Մեզ հետ զրույցում Ալեքս Շահնազարյանը, որը սովորում է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4—րդ կուրսում, ասաց, որ ծնունդով Տավուշից է եւ զորացրվելուց հետո Երեւանում ուսում ստանալու համար մինչ այժմ վարձակալությամբ էր բնակվում. «Հրամանի մասին տեղեկացա կայքից, ոգեւորվեցի եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրի ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտորին։ Ինձ արդեն տրամադրվել է սենյակ, շուտով վերջնական կտեղափոխվեմ»։

24-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO