Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԱՅԼՔ...


Երեք թագավորների դամբարանը

Կարելի է դարձնել ամենամյա ուխտագնացության վայր, հայ եւ վրացի զբոսաշրջիկների հավաքատեղի

19-րդ դարի վերջերից հնագետները ոչ մեկ անգամ ուսումնասիրել են միջնադարյան Հայաստանի հոգեւոր-մշակութային նշանավոր կենտրոն Հաղարծինի վանական համալիրը։ Դրանց հանրագումարը կարելի է համարել 1977 թ. լույս տեսած «Դիվան հայ վիմագրության» (պրակ 6-րդ) աշխատությունում Հաղարծինին նվիրված ծավալուն բաժինը։ Կազմողները (Սուրեն Ավագյան, Հռիփսիմե Ջանփոլադյան), մանրամասներով ներկայացնելով այստեղի շինություններն ու որմնագրերը, նաեւ ուշադրություն են դարձրել համալիրի ամենահին՝ Սուրբ Գրիգոր եկեղեցու գավիթի արտաքուստ հարավային պատի մոտ եղած երեք հարթ, կիսամշակ տապանաքարերին։
Վերջիններս 1970—ականների սկզբին, գիրքը տպագրելու առթիվ նորից ուսումնասիրելիս, գտնվելիս են եղել ուղղանկյուն հատակագծով, արդեն ավերված, բայց դեռ նշմարվող մատուռանման շինության ծածկի տակ։ Ժամանակի ընթացքում դրանք քամուց, արեւից, ձյունից եւ անձրեւաջրերի կաթոցքից քայքայվել էին, իսկ վրայի գրությունները՝ ջնջվել։ Հնագետները ընթերցել էին միայն մեկի գրությունը եւ վերծանել՝ «Սմբատ թագավոր»։ Եվ կարծիք են հայտնել, որ այստեղ թաղված են Կյուրիկյան թագավորներ, եւ գերեզմանն անվանել արքայական դամբարան։
Հատորը կազմողներին, անշուշտ, անհայտ է եղել Թիֆլիսում լույս տեսնող «Նոր—դար» թերթի 1885—ի հուլիսի 20—ի համարում տպագրված Դիլիջանից «Ծանոթ» ծածկանունով թղթակցի՝ Հաղարծինի վանքին նվիրված ակնարկը, որում մասնավորապես ասված է. «Ս. Գրիգոր եկեղեցւոյ կից հարաւային կողմը մի դամբարան կայ, ուր հանգչում են հայոց Սմբատ եւ Գագիկ թագաւորները եւ աբխազաց Գորգա թագաւորը»։ Քանի որ Ս. Ավագյանը եւ Հ. Ջանփոլադյանը տապանաքարերից մեկի վրա հստակ ընթերցել են «Սմբատ թագավոր», իսկ «Նոր դար»—ի թղթակիցը նաեւ ընթերցել է դեռ չջնջված «հայոց» նախդիրը, ապա դրանց վրա եղել են «Հայոց Սմբատ թագավոր», «Հայոց Գագիկ թագավոր» եւ «Աբխազաց Գորգա թագավոր» գրությունները։ Մեր կարծիքով՝ վերոբերյալ Սմբատը եւ Գագիկը գրեթե չորսուկեսդարյա ընդմիջումից հետո հայոց պետականությունը վերականգնած Բագրատունյաց գահատոհմի զավակներն են եւ ոչ՝ նրանց շառավիղ Կյուրիկյանները, որոնց մեջ չկան այդ անուններով թագավորներ։
Հայտնի է, որ Աշոտ Գ Ողորմած թագավորի (953—977 թթ.)՝ Հայաստանում իրականացրած վարչական բարեփոխումների շնորհիվ Լոռիում կամ Տաշիր—Ձորագետում ստեղծվում է փոխարքայություն որդու՝ Գուրգենի, գլխավորությամբ (966—991թթ.), որին բարբառով անվանել են Կյուրիկե, եւ նրա պատվին տոհմաճյուղը սկսել է կոչվել Կյուրիկյան։ Սակայն Կյուրիկյանները չեն կրել «հայոց թագավոր» պատվանունը։ Գուրգենին (Կյուրիկե) Տաշիր—Ձորագետի թագավորության գահին 996—1048 թթ. փոխարինում է Դավիթը (Անհողին), նրան՝ Կյուրիկե Ա—ն (1048—1089 թթ.), իսկ վերջինիս՝ Դավիթ եւ Աբաս որդիները, որոնք սելջուկների սաստկացող հարձակումների պատճառով 1113 թ. Տաշիրից տեղափոխվում են իրենց տոհմական տիրույթները՝ Տավուշ եւ Գարդման գավառներ։ Սակայն դառնանք բուն ասելիքին։
Բագրատունյաց պետությունն իր հզորության բարձրակետին հասավ Գագիկ Ա թագավորի (շահնշահ) օրերում (990—1020 թթ.)։ Նրան պատմիչ Արիստակես Լաստիվերցին բնութագրում է որպես «այր հզօր եւ յաղթող ի պատերզմունս. սա ի խաղաղութեան կալաւ զաշխարհս Հայոց»։ Սակայն նրա օրերում էլ դրվեցին Հայաստանի թուլացման ու պետականության կորստի հիմքերը։ Բանն այն է, որ Գագիկ Ա—ն երկիրն իրենից հետո ղեկավարելու պայմանով գահակիցներ էր նշանակել Հովհաննես—Սմբատ եւ Աշոտ (Աշոտ Դ) որդիներին։ Հաստատվել էր երկիշխանություն, որը հանգեցրեց անհամաձայնության եւ գահակալական պայքարի։ Եղբայրներից յուրաքանչյուրն ուներ իրեն ենթակա գավառները, Սմբատին էր պատկանում Կայան գավառը (Աղստեւի հովիտ), ուր գտնվում էր Հաղարծինի վանքը։ Այս ժամանակ ողջ ուժերով Հայաստանի եւ Վրաստանի վրա էր շրջվել Բուլղարիայում կռիվն ավարտած Բյուզանդիան, որի Վասիլ Բ թագավորի սպառնալիքի տակ անարի Հովհաննես—Սմբատը Հայաստանի իր բաժինը կտակեց կայսրությանը։
1041—ին մահանում են Սմբատ եւ Աշոտ եղբայրները։ Նրանց կնքած համաձայնագրով գահակալ է դառնում Աշոտի տղա Գագիկ Բ—ն (1042—1045 թթ.)։ Դրան հաջորդում է բյուզանդական կայսրի՝ երկիրն իրեն հանձնելու պահանջը հայոց նոր թագավորին։ Սակայն Գագիկը հրաժարվում եւ Անիի մատույցներում ծանր պարտության է մատնում բյուզանդական բանակին։ Երկիրը պառակտված էր նաեւ ներսից։ Բյուզանդացիները շարունակում են իրենց սպառնալիքներն ու ոտնձգությունները։ Գագիկը դիմակայում է քաջաբար։
Սակայն նենգության հանճար բյուզանդացիները Գագիկին ծուղակի մեջ են գցում ստոր եղանակով։ Ավետարանի եւ սուրբ Խաչի վրա երդվելով՝ նրանք հայոց գահակալին բանակցությունների են հրավիրում Կոստանդնուպոլիս, պահում որպես բանտարկյալ եւ ստանում հայոց թագավորությունն իրենց հանձնելու համաձայնությունը։
Կարծում ենք, որ Հաղարծինի վանքի Սուրբ Գրիգոր եկեղեցու պատի մոտ կառուցված մատուռանման շինության ներքո եղած տապանաքարերի տակ թաղված են Աղստեւի հովտի տեր Հովհաննես—Սմբատը եւ նրա եղբայր Աշոտի (Աշոտ Դ) տղա Գագիկը (Գագիկ Բ)։ Իսկ երրորդ գերեզմանաքարի պատկանելությունը ճշտվում է հայ թագավորների ապրած ժամանակաշրջանով։
11—րդ դարասկզբին ծանր պայմաններում էր հայտնվել նաեւ Վրաստանը, որի դեմ պատերազմ էր սկսել բուլղարացիների ապստամբությունը ճնշած բյուզանդական կայսրը։ Այն ժամանակ մեր հարեւան եւ բախտակից երկիրը հայերս հաճախ կոչում էինք Աբխազիա, որի գահակալը 1014—1027 թթ. Գեորգի Ա—ն էր, ըստ «Ծանոթի» ընթերցման՝ Գորգա թագավորը։ Սա գուցե զոհվել է բյուզանդացիների դեմ մղած ճակատամարտերից մեկում եւ թաղվել, հավանաբար, հարազատական կապ ունեցող Բագրատունի թագավորների դամբարանում։
2000—ական թթ. սկզբին Հաղարծինի վանական համալիրը հիմնանորոգելիս հոգեւորականների եւ շինարարների ուշադրությունը հրավիրեցինք այս փաստերի վրա, որպեսզի երեք թագավորների դամբարանը կարգավորելիս ճշտորեն վերականգնվեն նրանց նախնական գրությունները։ Սակայն ահազանգը հաշվի առնող չեղավ։ Հուսանք՝ խնդիրն այժմ կկարգավորվի մասնագետների միջոցով։
Հարցին կարեւորություն պիտի տրվի նաեւ հայրենագիտության, հայ—վրացական բարեկամական հարաբերությունների խորացման եւ զբոսաշրջության զարգացման տեսանկյուններից։ Չէ՞ որ մենք այլ տեղ չունենք հայտնի երեք թագավորների աճյուններն ամփոփող դամբարան, որը կարելի է դարձնել ամենամյա ուխտագնացության վայր, հայ եւ վրացի զբոսաշրջիկների հանդիպման հավաքատեղի։
Ռուբեն ՍԻՄՈՆՅԱՆ

25-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO