Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԵՐԵՎԱՆ


Նորոգվող ջրավազան

Այն կմեծացնի այգու գրավչությունը

Քաղաքապետարանի ծրագրով տարվա շինբարեկարգման եզրափակիչ աշխատանքներն են կատարվում Երեւանում։ Դրանցից է Մարգարյան եւ Հալաբյան փողոցների հատման վայրում գտնվող այգու ջրավազանի նորոգումը։
Այս այգին բարեկարգվել է 2012—13 թթ. եւ բավականաչափ գրավիչ հանգստյան գոտի է տարածքում բնակվող բնակիչների համար։ Սակայն լիարժեք դառնալու համար այգուն չէր բավարարում մի կարեւոր բան՝ ջրավազանի նորմալ գործունեությունը։ Բանն այն է, որ հնարավոր չէր ջրավազանում ջուր պահել։ Լցված ջուրը շատ կարճ ժամանակամիջոցում անհետանում էր հողային լիցքի մեջ։ Կարելի է պատկերացնել, թե 3300 խմ տարողությամբ ջրավազանը մշտապես ջրով լցված պահելու համար ինչ քանակությամբ ջուր պիտի վատնվեր, այն էլ՝ խմելու ջուր (ջրավազանները միայն խմելու կամ արտեզյան ջրով են սպասարկվում)։ Երբ ստուգել են հատակի վիճակը, պարզվել է, որ բետոնե «կեղեւի» տակ կան ջուրը կլանող բազմաթիվ խոռոչներ, այսպես ասած՝ «հարամիներ»։ Քաղաքապետարանը նախատեսել էր հիմնանորոգել ջրավազանի հատակը։ Աշխատանքները սկսվեցին այս տարվա սեպտեմբերի կեսերին։
Քարերով խցանվել են «հարամի»—խոռոչները, ապա ամբողջ հատակի նոր բետոնապատում է կատարվել ամրաններով եւ մետաղյա ցանցով։ Այնուհետեւ ամբողջ հատակը ծածկվել է ջուր չանցկացնող թաղանթով, ապա կրկին ծածկվել բետոնի շերտով։ Այժմ այդ վերին շերտի տեղադրման վերջին աշխատանքներն են կատարվում, որից հետո կմոնտաժվի շատրվանները սնուցող նոր խողովակացանց։ Երեւանի քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Էդվարդ Շաքարյանը «ՀՀ»—ին տեղեկացրեց, որ ջրավազանի շատրվանները նորմալ վիճակում են, քայքայված են եղել միայն դրանց հետ կապվող խողովակները։
Ձեւով ծաղիկ հիշեցնող, 3500 քմ ընդհանուր մակերես ունեցող ջրավազանը այս նորոգումից հետո, անշուշտ, այգին կդարձնի առավել հրապուրիչ, կմեծացնի վերջինիս գրավչությունը։ Նշենք, որ այգին ոչ միայն Աջափնյակ թաղամասի բնակելի մի մեծ հատվածի հարեւանությամբ է եւ մշտապես մարդաշատ, այլեւ հարեւան է «Արմենիա բժշկական կենտրոն» համալիրին եւ միջավայրը առողջարար կլիմայով ապահովելու կարեւոր նշանակություն ունի։ Հուսանք՝ եկող տարվանից ջրավազանը կտեսնենք անխափան գործուն վիճակում։
Շինարարական աշխատանքները կավարտվեն ամենաուշը նոյեմբերի կեսին։
Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Լուսանկարը՝ հեղինակի

25-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO