Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հարյուրավոր միլիոնների աջակցություն գործարարներին

Կառավարությունը արտոնություն տվեց երկու ընկերությունների

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Կառավարության երեկվա նիստում արտոնություն տրվեց երկու ընկերությունների՝ «ԱԷՍ թրեյդ» ՍՊԸ-ին եւ «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին։
Գործադիրը նախ բավարարեց «ԱԷՍ թրեյդ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը եւ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար։
«ԱԷՍ թրեյդ»-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են պոլիվինիլ քլորիդ պրոֆիլների արտադրության համար (լուսաթափանց կոնստրուկցիաներով դռների եւ պատուհանների արտադրություն, Երեւան)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 7 մլրդ 686 մլն 73 հազար դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։ Ներկայումս կա 64 աշխատատեղ։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 30—40 նոր աշխատատեղ՝ 145 հազարական դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 8 մլրդ 838 մլն 900 հազար դրամ, որից 6,4 մլրդ դրամի արտադրանքը կիրացվի մեր երկրի տարածքում, 2,3 մլրդ դրամի արտադրանքը՝ երրորդ երկրների տարածքում։
Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 7,6 մլրդ դրամ։ Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 473 մլն դրամ։
Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ երկրներից, քանզի չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ ընկերությունը գործում է Երեւանում 2013թ.—ից։ «ԱԷՍ թրեյդ»—ը սարքավորումներ, հումքեր ու նյութեր է ներկրելու Գերմանիայից, Բելգիայից, Իրանից, Կորեայից, ԱՄՆ—ից։
Արտոնություն տրվեց նաեւ «ՍԻԼ—ՄԱԱԶԱ» ՍՊԸ—ին (հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանինն է), որ հիմնադրվել է 2012թ.։ Ներդրումային ծրագրի շրջանակներում 2019թ. հոկտեմբերի 15—ից մինչեւ 2021թ. դեկտեմբերի 31—ը ներառյալ ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվեց ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով։
Այս ընկերությունը հյութեր, զովացուցիչ ըմպելիքներ է արտադրում։ «Այս ծրագրով ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շշերի կաղապարներ։ Նաեւ պատրաստվում է ավելի ուշ ներդրումներ անել ավելի բարձր արտադրողականությամբ շշալցման հոսքագծեր ձեռք բերելու միջոցով եւ ընդլայնել արտադրատեսականին»,—պարզաբանեց Տիգրան Խաչատրյանը։
Նախատեսվում է իրականացնել մոտ 119 մլն դրամի ներդրումներ, որից սարքավորումների արժեքը կկազմի 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։ Այս ընդլայնման արդյունքում ընկերությունում կստեղծվի 17 նոր աշխատատեղ՝ 160—170 հազարական դրամ միջին աշխատավարձով։

25-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO