Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԼՂՀ


Ձկների անկման դեպք Սարսանգի ջրամբարում

Առայժմ շրջանառվում են ամենատարբեր վարկածներ

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Արցախում հասարակական հնչեղություն ստացած՝ Խաչենի ջրամբարում ձկների զանգվածային անկման դեպքը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։ Այն օրից, ինչ այդ մասին ահազանգ է հնչեցվել ֆեյսբուքյան օգտատեր Վ. Դոլուխանյանի կողմից, թեման ակտիվորեն շրջանառվում է նաեւ կառավարությունում, որտեղ իրավասու կազմակերպությունների եւ կառույցների պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն էր հրավիրել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։
Ներկաների ուշադրությունը հրավիրելով խնդրահարույց հարցի վրա՝ պետնախարարը իրավապահպաններից եւ բնապահներից պահանջել է մանրակրկիտ ուսումնասիրել ձկների անկման պատճառները եւ հանգամանալից տեղեկատվություն ներկայացնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Ահազանգի հետքերով անմիջապես Խաչենի ջրամբար է մեկնել փորձագետների խումբը, մի շարք նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նրանց առաջնահերթ խնդիրն էր բացահայտել ինչպես արձանագրված դեպքի հետ կապված վարկածները, այնպես էլ պարզել, թե ձկների անկումը կարող է, արդյոք, վտանգ ներկայացնել կենդանական աշխարհի, մասնավորապես՝ շրջապատի համար։
Երկու օր տեւած ուսումնասիրությունների ընթացքում մասնագետները փորձանմուշներ են վերցրել ջրից ու անշնչացած ձկներից՝ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եւ առողջապահության նախարարության՝ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության լաբորատորիաներում։ Ըստ տեսչության պետ Օֆելյա Հարությունյանի, ջրի մեջ ձկների համար արտառոց վտանգ ներկայացնող որեւէ ցուցիչ չի հայտնաբերվել. «Ջրի պարունակության մեջ քլորիդները, նիտրատները, մնացորդային քլորը եւ մյուս բաղադրիչները համապատասխանել են նորմայի պահանջներին, եւ վտանգավոր տարրեր չեն արձանագրվել։ Քիչ հավանական եմ համարում վարակի տարածման հանգամանքը։ Միեւնույն ժամանակ, չբացառելով շրջանառվող վարկածի հնարավորությունը, վերջնական եզրահանգում պահի դրությամբ չեմ շտապում անել, որովհետեւ դեռ պիտի մանրէաբանական հետազոտություն կատարվի»։ Նա որպես անկման պատճառ, հնարավոր տարբերակ է համարում «թթվածնային քաղցը»։
Ուսումնասիրությունները միջադեպի շուրջ շարունակվում են եւ առաջ են քաշվում տարբեր վարկածներ։ Բնապահպանության եւ բնական ռեսուրսների փոխնախարար Գարի Գրիգորյանի կարծիքով, քանի որ անկումն արձանագրվել է գլխավորապես կարաս տեսակի ձկան մասով, թթվածնային քաղցի պատճառ կարող է դառնալ ոռոգման նպատակով ջրամբարից «հավելյալ» ջրաքանակի օգտագործումը։
Ափսոսանք հայտնելով դեպքի կապակցությամբ՝ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը չի կիսում Գ. Գրիգորյանի տեսակետը՝ նշելով. «Տարիներ են եղել, որ սաստիկ շոգի պատճառով ջրամբարում ջրի քանակությունը կտրուկ իջել է, բայց նման խնդիր երբեւէ չի արձանագրվել»։ Նա առավել հնարավոր վարկած է համարում պայթուցիկ միջոցների կիրառմամբ ձկան որսի կազմակերպումը՝ գտնելով, որ հարցը նաեւ իրավական դաշտում պիտի դիտարկվի։ Իսկ ոստիկանությունը բացառում է պայթուցիկի «օգտագործման» հանգամանքը, որովհետեւ նախաքննության ընթացքում ընդհանրապես որեւէ հետք չի հայտնաբերվել։
Ուսումնասիրություններն ու քննարկումներն իրեղեն փաստի վերաբերյալ շարունակվում են, եւ հանձնաժողովը չի շտապում վերջին եզրակացություններն անել։ Քանի որ ջրամբարի ափին շուրջ 9 հազար ձկան կորուստ է հաշվարկվել, մտահոգություն կար, թե որոշ քանակություն, հնարավոր է, վաճառքի հանվի շուկայում։ Ինչպես տեղեկացրել են սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, հաշվի առնելով վարակի վտանգը՝ համապատասխան կառույցի կողմից հնարավոր բոլոր քայլերը ձեռնարկվել են այն կանխարգելելու համար։ Տեղամասի անասնաբուժական կայանի աշխատողների կողմից տարածքը լիովին ախտահանվել է, սատկած ձկները այրվել են, ոչնչացվել։
Ստեփանակերտ

26-10-2019





23-05-2020
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար
Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը



23-05-2020
Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»
Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ ...


23-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ
Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


23-05-2020
Հավատքի անկյուն
6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – ...


23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է
Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել



23-05-2020
Հայաստանը կարող է լինել ինքնաբավ
Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի ...


23-05-2020
Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը
Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք




23-05-2020
Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը
Ոչ բոլորն են ճիշտ կատարում ...

23-05-2020
Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում
Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ ...

23-05-2020
Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են
Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ ...

23-05-2020
Հայաստանը օլիմպիական վարկանիշային մրցաշար կընդունի
Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO