Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

29.05.2020
ԶԱՆԱԶԱՆ


Օլիմպիական երազանքի իրականացումը հետաձգվում է

Ընթացիկ մրցաշրջանն արդեն ավարտված է Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանի համար, որի այս տարվա վերջին մրցումը Հոլանդիայում անցկացված հրապարակային հեծանվավազքի էլիտ խմբի Եվրոպայի առաջնությունն էր։ Մասիսցի 22—ամյա մարզիկը, մասնակցելով միայն սքրեթչ մրցաձեւին 120 միավորով եզրափակեց վերջնագիծը հատած մարզիկների ցանկը։ Ցավոք, գարնանը ստացած վնասվածքը նրան թույլ չտվեց լրջորեն միջամտելու օլիմպիական ուղեգրի համար պայքարին, եւ այդ երազանքը հետաձգվեց առնվազն չորս տարով։
Աշխարհամասի առաջնությանը Էդգարի ելույթների մասին զրուցեցինք մարզաձեւի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ։
–Ինչպե՞ս եք գնահատում մեր հեծանվորդի ելույթը։
–Հաշվի առնելով, որ Էդգարը ձեռքի վնասվածքի պատճառով զրկված էր լիարժեք նախապատրաստվելու հնարավորությունից՝ մասնակցությունը համարում եմ նորմալ, որովհետեւ նա բավականին լավ արագություն զարգացրեց եւ իր խառնվածքին համապատասխան պայքարեց մինչեւ վերջ։ Ուժեղագույնների մասնակցությամբ նման մրցումներում դա, ինքներդ եք հասկանում, շատ դժվար է անել։ Պատահական չէ, որ սքրեթչ մրցաձեւի 23 մասնակցից 5—ը չհասան վերջնագծին։ Դե, իսկ Էդգարը ցույց տվեց 18—րդ արդյունքը։
–Հատկապես ի՞նչը պակասեց Էդգարին։
–Նա պարզապես չէր ունեցել երկար մարզվելու հնարավորություն։ Սակայն արել էինք հնարավոր ամեն ինչ, այդ թվում՝ ուսումնամարզական հավաք էինք անցկացրել մեկնարկին նախորդած 11 օրերին։ Ընդհանուր ֆիզիկական պատրաստականության վերաբերյալ հարցեր չծագեցին, սակայն ժամանակը չբավարարեց օրական 2—3 մարզումների միջոցով մյուս անհրաժեշտ որակները բարելավելու համար։
–Որքան հասկանում եմ, այլեւս ավելորդ է խոսել գալիք օլիմպիական խաղերին մասնակցելու մասին։
–Դա այլեւս անհնար է, որովհետեւ չունենք համապատասխան քանակության վարկանիշային միավորներ։ Կփորձենք օլիմպիական հաջորդ շրջափուլում իրականացնել մեր նպատակը։ Հիմա չունենք նույնիսկ տեսական հնարավորություններ։ Խնդիրն այն է, որ երկրին օլիմպիական ուղեգրեր հատկացվում են վարկանիշային մրցումներին տվյալ պետությունից մասնակցած երեք լավագույն հեծանվորդի արդյունքների հիման վրա։ Մինչ շատ երկրներ մասնակցում են մեծաթիվ մարզիկներով, մենք ստիպված ենք ապավինել միայն Էդգար Ստեփանյանին, իսկ մեկ հոգու ջանքերը բավական չեն նման լուրջ խնդիր լուծելու համար։ Ժամանակ էլ չկա պակասող միավորների քանակը լրացնելու համար։
–Ձեր նշած խնդի՞րն էր պատճառը, որ Էդգարը Եվրոպայի առաջնությանը մասնակցեց միայն սքրեթչ մրցաձեւից։
–Այո։ Օմնիումից ընդհանրապես տարբերակ չունեինք, որովհետեւ նախ միավորները չէին բավականացնում, եւ հետո՝ ֆունկցիոնալ պատրաստականությունը չէր ներում մեկ օրում չորս մրցաձեւի մասնակցելու։
–Նշեցիք, որ միայնակ դժվար է լուծել օլիմպիական ուղեգրի հարցը։ Իսկ ինչո՞ւ վարկանիշային մրցումներին չեն ընդգրկվում մեր մյուս հեծանվորդները։
–Հավատացեք՝ համապատասխան կարգի մարզիկներ ունենալու դեպքում չէինք վարանի նրանց նույնպես ընդգրկելու օլիմպիական ուղեգրի համար պայքարին։ Մյուսները շատ են զիջում Էդգարին, ուստի, կարծում եմ, նպատակահարմար չէ միայն քանակ ապահովելու համար նրանց գործուղել նման մրցումների՝ անգամ վստահ չլինելով, որ կհասնեն վերջնագծին։
–Ասել է, թե սուր է նաեւ հերթափոխի խնդի՞րը։
–Ունենք խոստումնալից պատանիներ, որոնք հաջորդ տարի տեղափոխվելու են երիտասարդական տարիքային խումբ։ Նրանցից ոմանք մոտ են այն որակներին, որոնք այդ տարիքում ուներ Էդգար Ստեփանյանը։ Այդ տղաները դեռ ունեն աճելու ժամանակ, սակայն նրանք այն տարիքում են, որ դժվար է հստակ կանխատեսումներ անել մարզական հեռանկարների մասին։
–Նրանք ունե՞ն միջազգային մրցափորձը լրացնելու հնարավորություն։
–Ժամանակին Էդգարը եւ նրա սերնդակիցները նույնպես չունեին կլոր տարի միջազգային մրցումներին մասնակցելու հնարավորություն։ Պարզապես հավաքվել էր շատ լավ թիմ, որի անդամները, մասնակցելով մի շարք միջազգային մեկնարկների, աճեցին։ Նույնն էլ հիմա է ձեւավորվել՝ 6 հեռանկարային մարզիկների խումբ։ Նոր մրցաշրջանում նրանք կմասնակցեն միջազգային մրցաշարերի եւ հավաքների, որպեսզի նորմալ պատրաստվեն աշխարհի ու Եվրոպայի երիտասարդական առաջնություններին։
–Էդգարի հետ կապված ի՞նչ ծրագրեր կան առաջիկայում։
–Այս տարի նա այլեւս չի մասնակցի միջազգային մրցաշարերի, քանզի հիմնական մրցումները աշխարհի գավաթի խաղարկության փուլերն են, որոնցում ներգրավվելու համար անհրաժեշտ միավորներ չունենք։ Նախատեսել ենք ուսումնամարզական հավաք, որից կսկսի մեր նախապատրաստությունը հաջորդ մրցաշրջանին։

Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

26-10-2019





28-05-2020
Պատմության անիվի հետպտույտը
Եթե ստեղծվեր Միացյալ անկախ Հայաստանը…

1918-20 թթ. ընթացքում ...


28-05-2020
Արտոնյալ վարկեր՝ 25 տոկոս դրամաշնորհով
Հաստատվեց համավարակի տնտեսական հետեւանքների չեզոքացման հերթական միջոցառումը

Գործադիրը ...


28-05-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 442 նոր դեպք, առողջացել է ևս 32 պացիենտ
Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


28-05-2020
Մեր ազատությունը Քրիստոսով է
Պատմության ողջ ընթացքում մարդիկ ձգտել են ազատության։ Շատերն են ...


28-05-2020
Հայոց պատմության սպիտակ էջերից
Ռուսների մասնակցությունը 1918 թվականի մայիսյան հերոսամարտերին

Հայ ժողովրդի ...


28-05-2020
Դղյակների գույքահարկն ավելանալու է
Հավանություն տրվեց հարկային օրենսգրքի փոփոխություններին

Կառավարությունը երեկվա նիստում ...


28-05-2020
Լռությունը նույնպես հաղորդակցության ձեւ է
Միայն լռելով կարելի է վերագտնել խոսքի արժեքը

Լռությունը ...



28-05-2020
Տիկնիկային թատրոն-85
Ճանապարհ դեպի մանկություն


28-05-2020
Արցախյան ազատամարտի հերոսներից մեկը
Արցախյան գոյամարտը շատ հերոսներ ծնեց։ Նրանց մի մասն ...

28-05-2020
Հրշեջ նոր մեքենա Կովսականի ՀՓՋ-ին
Մոտ օրերս Քաշաթաղի շրջանի հարավային ...

28-05-2020
Հրանտ Մելքումյանը ճանաչվեց երկրորդը
Հայ շախմատիստները շարունակում են հաջողություններ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +15... +17
ցերեկը +29... +31

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO