Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Պարույր Սեւակ. «Թումանյանի հետ»

Այն, ինչ արեց Թումանյանը, պիտի արվեր գոնե 100 տարի առաջ (Աբովյանի օրերին՝ թումանյանական մակարդակով)։ Այս դեպքում բոլորովին այլ ընթացք ու շարունակություն կունենար մեր նոր գրականությունը, մանավանդ բանաստեղծությունը։
Բայց եկեք թույլ տանք մտովին ենթադրելու, թե մեր այս կամ այն մեծը չի եղել բնավ։ Ումից էլ մեզ զրկենք մտովին՝ կորուստը կլինի մեծ, բայց հատուցելի։ Նրա բաց տեղը այսպես թե այնպես կլրացնեն մեր մյուս մեծերը՝ ամեն մեկը իր տաղանդի այն կողմով, որ նման է կորուսյալի այս կամ այն կողմին։
Եվ ահա մի վայրկյան երեւակայեցեք, թե չի եղել... Թումանյանը։
Նրա տեղը կմնար... թափուր, ինչպես, որ թափուր կմնար տեղը մեկ էլ... Աբովյանի։
Բայց Թումանյանը չէր, որ չշտապեց. ազգն էր, որ չէր կարող չուշանալ՝ պատմական իր այն վիճակի պատճառով...
Եվ ահա Թումանյանի ճակատին էր գրված՝ լինել հայ ժողովրդի ետմիջնադարյան պամության կենսագիրը։
Եվ իսկապես էլ հայ ժողովրդի ետմիջնադարյան ամբողջ կյանքն ու կենցաղը, նիստն ու կացը, կեցությունն ու կեցվածքը, հոգեբանությունն ու հոգեխառնությունը արտացոլված կամ արտահայտված են Թումանյանի բազմաժանր ստեղծագործությամբ։
Բոլորս գիտենք Բալզակին տված Էնգելսի կուռ ու կտրուկ գնահատականը (ֆրանսիական հասարակության կյանքի մասին Բալզակի երկերից իմանում ենք «շատ ավելին..., քան այդ շրջանի բոլոր մասնագետների, պատմաբանների, տնտեսագետների, վիճակագիրների գրքերից՝ միասին առած»)։
Մի՞թե նույնը չենք կարող ասել Թումանյանի մասին։ Չէ՞ որ «Ազգագրական հանդեսի» բոլոր համարները, բնագիտական, հայրենագիտական, պատմագիտական եւ այլ «... գիտական» ողջ պատկառելի գրականությունը միասին առած չեն կարող հայ ժողովրդի անցած կյանքի մասին տալ այն աղոտ պատկերացումը, որ վառ պատկերել է Թումանյանը։
Ակամա չե՞ք հիշում Խաքանիի սքանչելի քառյակը՝ Թումանյանի թարգմանությամբ.

Ասում են՝ թե հազար տարին մեկ անգամ
Մի փըրկիչ է աշխարհ գալիս,—մի պատգամ.
Մին, որ եկավ, ծընված չէինք մենք մորից,
Մին էլ, երբ գա, մեռած կըլնենք ցավերից։

Նա էր, որ եկավ փրկելու մեր հազար տարվա կան ու չկան՝ արձանագրելով ու հավերժացնելով։ Ըստ այսմ՝ նա դարագլուխ չսկսեց, այլ դարագլուխ փակեց. մինչեւ 20—րդ դարի մեր ժողովրդական կյանքի համագումարն արեց, հանրագումարն ստացավ, անխոս հուշելով աստվածաշնչյան Դավիթ — «Ժողովող»—ի սքանչելի խոսքը. «Պակասեալն ոչ կարասցե ի թիւ անուանել»— «Այն, որ պակաս է, չի կարող համրվել»...
Թումանյանն է, որ «երբ եկավ, ծընված չէինք մենք մորից»։
Ասացիք, թե Թումանյանի ձայնը, որ իր լեզուն է (այս բառիս արդեն քերականական իմաստով), ազգային է ամենից եւ ամենքից ավելի։
Եվ նա է գիտակցել ու բազմիցս կրկնել, որ լեզուն չոր ու ցամաք բառերի շարան չէ կամ «տեր օղորմյա», եւ որ բանաստեղծի համար «ամեն մի բառը մի աշխարհ է»։ Նույն ինքը նա է գիտակցել եւ մեկընդմիշտ տարբերակել հայ բանաստեղծ ու հայոց բանաստեղծ, ինչպես նաեւ տարաշխարհիկ եւ բնաշխարհիկ հասկացությունները։
Եվ Թումանյանն է մեր բանաստեղծներից ամենից ավելի հայոցը, ամենքից ավելի բնաշխարհիկը։
Եվ դա՝ ամենից առաջ իր լեզվով եւ ամենից հետո իր լեզվով, որին հանդիպադրվելիս շատ շատերի լեզուն թվում է «թարգմանական լեզու» (ու չմոռանանք, որ նա թարգմանությունը սիրում էր համեմատել ապակու տակ դրված վարդի հետ)։
Իսկ նրա՜ լեզուն։
Զգում ես բառի կշիռն ու արժեքը, բառի գույնն ու երանգը, բառի համն ու հոտը, բառի ձայնն ու լռությունը։ Նրա բառերը կարծես թե մշտապես հղի են՝ այս հասկացողության բնախոսական իմաստով։ Եվ տարողունակ, նո՛ւյն ըմբռնումով։ Եվ այստեղ էլ, հատկապես այստեղ Թումանյանը սովորել է ժողովրդից, որ ինչպես առօրյա կյանքում, այդպես էլ լեզվի մեջ մշտապես տնտես է։ Նրա (ժողովրդի) համար բառը միշտ էլ բան է՝ այս ընդգծված բառի ոչ գրաբարյան, այլ ժողովրդական իմաստով՝ այսինքն՝ բառը գործ է, ուրեմն նաեւ արժեք, ուստի եւ ժողովուրդը բառերն էլ, ինչպես իրերն ու ապրանքը, չի շռայլում, առավել եւս չի վատնում...
Բայց գրողի համար լեզուն ինչ—որ ինքնաբավ երեւույթ չէ, այլ նրա կան ու չկան։ Լեզուն է գրողի գեղագիտության եւ կենսափիլիսոփայության ինչպես հիմքը, այնպես էլ առաստաղը։ Եվ մեկ անգամ չէ, որ Թումանյանը գրավոր, թե բանավոր կրկնելով կրկնել է. «Ես մի բանում եմ միայն վստահ՝ լեզվի հարցում»։ Եվ լեզու ասելով նա կենդանի ժողովրդական բարբառ էր հասկանում առաջին հերթին եւ ժողովրդական կենդանի բարբառ էր ըմբռնում վերջ ի վերջո՝ ընդունելով, հարկավ, «գրաբարի ու եղած գրական լեզվի համադրությունը»։
Այս իմաստով Թումանյանը գրականությունից վեր երեւույթ է, որովհետեւ համակ կյանք է եւ կենդանություն։
Այսօր, երբ Թումանյանի մահվանից անցել է մոտ կես դար, չենք կարող չասել, որ մեր գրական լեզվի զարգացումը գլխավորապես ընթանալով Թումանյանի նշված ուղղությամբ՝ վաղուց արդեն զգուշանում է հայ ժողովրդական ոչ թե 31, այլ 61—ից ավելի բարբառների «ժխորից», ինչպես նաեւ օտարամուտ անպետք ու անհարկի բառերի գործածությունից։
Ըստ որում նա գիտեր, որ «գրականությունը հայելի չէ լոկ» եւ «բանաստեղծության մեջ կյանքն ավելի է կյանք, քան իրականության մեջ»։ Իրեն այսպես սահմանազատելով կյանքի պատճենահանությունից՝ նա արվեստի իր այս ըմբռնողությունը ձեւակերպել է մի կարճ, բայց կտրուկ խոսքով, որ անգիր գիտենք. «Աչքի նման պարզ ու բարդ»։
«Թումանյանը ավանդախախտ է ավելի, քան իր նախորդներից որեւէ մեկը, ըստ որում նա այդ ավանդախախտությունն սկսեց իր գրական առաջին իսկ քայլով, երբ ընդամենը 17—ամյա մի պատանի էր եւ «Շունն ու Կատուն» ձեռքին՝ «Մուրճ»—ի խմբագրություն մտավ։ Իսկ ինչպե՞ս կարելի է մոռանալ այդ «Մուրճ»—ի շատ անվանի խմբագիր Ավ. Արասխանյանի որքան զարմացական — նույնքան ծաղրական պատասխանը՝ ասված հարցականով. «Ասացե՛ք խնդրեմ՝ շունն ու կատո՜ւ եւ բանաստեղծությո՛ւն, սրանք ի՞նչ կապ ունեն իրար հետ, էն էլ էս տեսակ վայրենի լեզվով»։
Մեկ էլ, ե՞րբ պիտի գա մի նոր Թումանյան՝ իր նոր համագումարով ու հանրագումարով։
Անկասկած է, որ գոնե մենք այդ ժամանակ «մեռած կըլնենք... ցավերի՞ց» արդյոք, թե սպասումից,— կարեւոր չէ...
Այսպիսին է նա։
Ըստ որում նա կարող էր լինել նաեւ անանուն, նաեւ անթվագիր, ինչպես որ անանուն եւ անթվագիր են լինում էպոսները, վարքագրություն-ժամանակագրությունները։

Պատրաստել է Թ. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
t.khachatryan@hhpress.am

26-10-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO