Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Ստրկությունից «ծնված» ջազն՝ էլիտար հասարակության երաժշտություն

Սթենլի Քլարքն ու Բեկա Գոչիաշվիլին Հայաստանում են

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


«ՀՀ»-ն դեռեւս մի քանի օր առաջ էր իր ընթերցողին տեղեկացրել, որ հոկտեմբերի 25-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի «Yerevan Jazz Fest 2019»—ի մեկնարկը։
Հայաստան Քլարքը միայնակ չէր եկել, ժամանել էր նաեւ նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին։ Լրագրողները, մինչեւ համերգային երեկոյի մեկնարկը, առիթ ունեցան շփվելու երաժիշտների հետ, նրանց ուղղելու երաժշտության ոլորտին առնչվող տարաբնույթ հարցեր։ «Մենք անչափ ուրախ ենք այստեղ գտնվելու համար եւ լիովին պատրաստ ենք ձեր հարցատարափին»,–կատակեց Քլարքը՝ տեսնելով իրեն սպասող տասնյակ լրագրողներին։ Ասաց, որ իր վեց հոգանոց խմբից երկուսն են այստեղ։ Բեկայի հետ սկսել է համագործակցությունը, երբ երաժիշտը դեռ 16 տարեկան էր։ Երգերի այն ընտրանին, որը պատրաստել են հայաստանյան ելույթի համար, մեկը մյուսից տարբեր են։
Քլարքը շեշտեց՝ ընտրել են այն երգերը, որոնք ամենից շատ են սիրում կատարել։ Ցանկը ներառում է նաեւ ավանդական եւ լատինամերիկյան ջազը։
«Հազարավոր երգերի մեջ շատ հաճախ դժվար է լինում ընտրել, թե որը կատարել։ Սիրում ենք «թույն» երաժշտություն, «գժոտ» գործեր նվագել, եւ այդպիսիք մենք երեկոյին ունենալու ենք։ Մեր երաժշտության մեծ մասն իմպրովիզացիայի վրա է ստեղծված։ Նվագում ենք ջազի տարբեր տեսակներ, օրինակ, դասական ջազ, երբ ստեղծագործությունն արդեն գրված է, սակայն այդ ստեղծագործության շրջանակներում ստեղծում ենք մեր իմպրովիզը։ Որոշ ստեղծագործություններ կհնչեն բլյուզոտ, որոշները՝ լատինական եւ աֆրոամերիկյան հնչեղություն կունենան։ Կարծում եմ՝ հրաշալի ծրագիր ենք հավաքել ձեզ համար»,—ասաց Քլարքը։
Անդրադառնալով ջազ երաժշտական ժանրի առանձնահատկություններին՝ վերջինս նշեց, որ «ջազ» բառն իր հստակ ձեւակերպումն ու սահմանումը, որպես այդպիսին, դեռեւս չունի, քանի որ այն սահմանում չունեցող եզրույթ է։ «Բոլոր ջազային ոճերի տարատեսակներին, լինեն հայկական, աֆրիկյան, ավանդական, թե ճապոնական, միավորում է իմպրովիզացիան, պահի վրա երաժշտություն ստեղծագործելու կարողությունը։ Երբ երաժիշտը, անկախ իր էթնիկ պատկանելությունից ու բնավորությունից, ունենում է իմպրովիզ անելու հատկություն եւ կարողություն, մի փոքր էլ՝ Չարլիին իր սրտում, ապա այս ամենը նրա համար որպես ընդհանուր հայտարար է՝ միավորելով «ջազ» չսահմանված եզրույթի տակ։ Թույլ տվեք մի բան եւս հստակեցնել, երբ ինչ—որ մեկն ասում է, որ դուք կատարում եք փոփ կամ այլ ոճի երաժշտություն, շտապեք իմանալ, որ դրանք երաժշտական տերմիններ չեն եւ սահմանումներ ու երաժշտական եզրույթներ չունեն։ Դուք այդ երաժշտության մեջ լսում եք փոփ եւ ռոք երաժշտության բաղադրիչներ ու էլեմենտներ»,–երաժշտությամ մասին ունեցած իր պատկերացումների մասին է բարձրաձայնում Քլարքը։
Ասում է, որ իրենց՝ ամերիկացիների համար շատ ուրախալի է ընդգծել այն փաստը, որ ջազը ծնվել է ԱՄՆ—ում՝ սկիզբ առնելով բլյուզից. «Բլյուզից էլ առաջ, եկել է ստրկությունից։ Այսօր այն բարձունքի է հասել, եւ մենք անչափ ուրախ ու շոյված ենք զգում, երբ տարբեր մշակութային ազգություններ, կատարելով երաժշտություն, այն անվանում են ամերիկյան ջազ։ Մեզ համար այս հանգամանքը հաճելի է, թեեւ ջազը պատկանում է բոլորին, եւ ջազը մեկ ազգի երաժշտություն չէ։ Օրինակ՝ Բեկան կատարյալ, բյուրեղյա ջազ երաժիշտ է, թեեւ գալիս է Վրաստանից»։
Խոսելով իրենց մատուցած երաժշտության փիլիսոփայական ուղերձի մասին՝ Քլարքն ընդգծեց՝ իրենց ուղերձն աշխարհին մեկն է՝ սերը։ 68—ամյա երաժիշտը, ով գործուղումների եւ ճամփորդությունների մեջ է 16 տարեկանից, ելնելով իր կյանքի փորձից՝ շեշտում է՝ արվեստ, երաժշտություն ստեղծագործելու համար շատ տարբեր պատճառներ կարող են լինել։ Երկար տարիների երաժշտական փորձը երաժշտին թույլ է տալիս նկատել, որ մեզ՝ մարդկությանը, ստվերի պես հետեւում են բռնությունն ու վայրագությունը։ Ասում է՝ չգիտես ինչու՝ աջ ու ձախ տեսնում ենք պատերազմներ, եւ տպավորություն է, որ մարդու էության մեջ է մեկը մյուսին դեմ դուրս գալը։ Սակայն Քլարքը գտնում է, որ մարդկանց մեծամասնությունն իր էությամբ բարի է արարվել։
«Ջազ երաժշտության մեջ, այնտեղ, ուր խոսքեր չկան, դժվար է հստակորեն ասել, թե ինչ ենք ուզում արտահայտել։ Յուրաքանչյուր երաժիշտ ունի իր ուղերձն ու նպատակները, օրինակ, դու՝ Բեկա, ինչու՞ ես կատարում երաժշտություն»,—խոսքն ուղղելով գործընկերոջը՝ ասաց Քլարքը։ Բեկան էլ իր հերթին շեշտեց, որ Քլարք բենդի յուրաքանչյուր արվեստագետի երաժշտություն կատարելու նպատակն այլ է, քանի որ երեւույթների մասին ամեն մեկն իր անձնական մոտեցումն ունի։ «Ես, լինելով Վրաստանից, իմ խնդիրն եմ համարում մարդկանց հորդորել՝ ազատ լինել։ Փիլիսոփայական ուղերձը, որ դրել եմ կատարումներիս մեջ՝ թեկուզ քո կյանքում լինեն ոլորտներ, որոնք անազատ վիճակում են, այդուհանդերձ, դու եղիր ազատ քո ներաշխարհով, քո կատարած երաժշտությամբ»,—հորդորեց վրացի երաժիշտը։
Անդրադառնալով ջազի՝ որպես երաժշտական ժանրի, տարբեր, խառնված էլեմենտներ ունենալու հանգամանքին, Բեկան շեշտեց՝ ջազն ինքնին ստեղծվում է զանազան ժանրերի բաղադրիչներով։ Ասում է՝ լինելով 100 տոկոսով ջազի ներկայացուցիչ, ունկնդրում է նաեւ տարբեր ժանրերի երաժշտական ստեղծագործություններ. «Բնավ չպետք է կարծել, որ ջազ երաժիշտները կատարում են միայն ջազ երաժշտություն, եւ չեն կարող նվագել նաեւ այլ ժանրի ստեղծագործություններ։ Մենք լսում ենք ամեն ինչ՝ Մոցարտից մինչեւ ժամանակակից երաժիշտներ։ Նրանց երաժշտական բաղադրիչները կարող են միաձուլվել եւ հանդես գալ նաեւ մեր արվեստով, այսինքն՝ ջազով»։
Հիշեցնենք, որ ամենամյա միջազգային ջազ փառատոնն իրականացվում է «Ջազի հայկական ասոցիացիայի» եւ «Մեցցո պրոդաքշնի» հետ համատեղ։

26-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO