Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Երեխայի առողջությունը «խոտանվեց», որ ուղեգի՞ր չխոտանվի

Քասախ գյուղի ամբուլատորիայում ուղեգիր դժվարությամբ են տալիս

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Այսուհետ մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։ Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը՝ պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար։ Սակայն լուրջ հետեւողականությամբ պետք է ուշադրություն դարձվի նաեւ առողջության առաջնային պահպանման օղակների գործունեությանը՝ հենց նույն նպատակով։
Մասնավորապես, Կոտայքի մարզի Քասախ համայնքի առողջության առաջնային պահպանման կենտրոնում հաշվառված 2 տարեկան երեխան միջին ծանր վիճակով վերջերս տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխայի մոտ ախտորոշվել է երկկողմանի պերֆորատիվ օտիտ (երկու ականջներից թարախային արտադրություն)։ Երեխան ենթարկվել է գոտկային պունկցիայի։ Բարեբախտաբար, ներգանգային ինֆեկցիան ժխտվել է։
Այդ միջամտության անհրաժեշտությունը չէր առաջանա եւ երեխայի առողջական վիճակը չէր բարդանա, եթե տեղամասի մանկաբույժ Նունե Դիլանյանը ժամանակին գնահատեր իրավիճակն ու երեխային ուղեգրեր հիվանդանոցային հետազոտության եւ բուժման։ Փոխարենը 38—40 աստիճան ջերմող երեխային 6 օր շարունակ պահել է իր հսկողության տակ, եւ դա այն դեպքում, երբ ջերմությունը լավագույն դեպքում իջել է մինչեւ 37.6 կամ 37.4 ու կարճ ժամանակ անց, նորից բարձրացել մինչեւ նշված թվերը։ Բայց ծնողի՝ երեխայի վիճակի մասին շարունակ հնչեցրած հարցերին ի պատասխան՝ մանկաբույժը միայն ասել է. «Դե, պետք է հետեւենք»։ Նա երեխային հիվանդանոց չի ուղեգրել անգամ տեղեկանալով, որ ականջից արտադրություն կա։ Ծնողին էլ թույլ չի տվել երեխային տանել հիվանդանոց՝ պատճառաբանելով, որ արտադրությունը վիրուսի հետեւանք է եւ որ դրանով պարզ է դառնում գանգատների պատճառը, այն է՝ վիրուս։ Մայրն էլ պատկերացում չկազմելով վիճակի լրջության մասին՝ վստահել ու հետեւել է բժշկի խորհրդին։ Բայց նրա նշանակած դեղերն այդ օրերի ընթացքում եւ ոչ մի դրական տեղաշարժ չեն առաջացրել։ Ընդ որում՝ բուժում է նշանակվել ընդամենը մեկ ականջի համար՝ շրջանցելով երկրորդը, որը եւս ախտահարված էր։ Դեղորայքն էլ նշանակվել է առանց գործիքային համապատասխան հետազոտության, կարելի է ասել՝ վիճակի մասին ընդամենը ենթադրելով։
Հիվանդանոց դիմելու մասին մանկաբույժն անգամ խոսք չի բացել այն ժամանակ, երբ տեղեկացել է, որ երեխան անընդհատ քնում է։ Երեխայի քնկոտությունն ընտանիքը սկզբում պայմանավորել է «կազդուրվելով», իսկ երբ բանը հասել է նրան, որ երեխան ուղղակի հրաժարվել է արթնանալ՝ ծնողները դիմել են հիվանդանոց՝ սեփական որոշմամբ, առանց մասնագետի ուղղորդման։ Հետազոտությունների արդյունքում երեխան հոսպիտալացվել է։ Բուժվել է շուրջ 12 օր, որից հետո, սակայն, պայքարում է հետեւանքների դեմ, ընդ որում՝ երեխայի երկու ականջների թմբկաթաղանթներն էլ պատռվել են, որի հետեւանքով չի բացառվում լսողության հնարավոր կորուստը։
Երեխայի մայրը վստահ է, որ այդ վիճակում են հայտնվել եւ երեխայի առողջության իրական պատկերը իրեն չի ներկայացվել՝ ուղեգիր չտրամադրելու համար։ Նա մանկաբույժին մեղադրում է նրանում, որ իր երեխային համապատասխան բուժօգնության չի ուղեգրել ջերմելու հենց առաջին օրերին, երբ ականջներով պայմանավորված խնդիրը կամ չկար, կամ էլ դեռ բարդացած չէր։
Նա մանկաբույժին կասկած էր հայտնել, որ հիվանդանոց չուղեգրվելու պատճառը ուղեգիրն է եղել, որի հետ կապված ամբուլատորիայում կարծես թե խնդիրներ, խոչընդոտներ կամ որոշակի սահմանափակումներ են դրված։ Ն. Դիլանյանը հեռախոսազրույցում ծնողի կասկածները հաստատել է։
Բանն այն է, որ երեխային հիվանդանոց տանելու որոշումից հետո, ի պատասխան ուղեգիր վերցնելու ծնողի պահանջի՝ ամբուլատորիայից պատճառաբանել են, որ հնարավոր է «չպառկեցնեն» հիվանդանոց։ Փաստորեն, առաջին անգամ մերժել են տալ, երկրորդ անգամ դիմելուց ու պնդելուց հետո, որ անգամ եթե երեխան չհոսպիտալացվի, միեւնույն է, որոշակի հետազոտություն է անցնելու՝ նոր միայն ուղեգիր է կազմվել ու տրվել երեխայի մորը՝ այն էլ, ինչպես բժշկական հանրությունն է ասում՝ սպիտակ գույնով։ Իսկ երբ հիվանդանոցում եզրահանգել են, որ երեխան պետք է հիվանդանոցային պայմաններում օգնություն ստանա, եւ արդեն վարդագույն ուղեգրի անհրաժեշտություն է առաջացել՝ Քասախի առողջության առաջնային պահպանման կենտրոնի տնօրեն Վեներա Հովհաննիսյանը՝ տարբեր պատճառաբանություններ առաջ բերելով, արհեստական խոչընդոտներ է ստեղծել, ամեն կերպ փորձելով խուսափել «վարդագույն» ասված ուղեգիրը տալ։
Նա մեկնաբանել է, թե սպիտակ ուղեգրով եւս հնարավոր է երեխային հոսպիտալացնել եւ վարդագույնի անհրաժեշտություն չկա։ Միայն ծնողի հետ «լեզվակռվից» հետո տրամադրել է վարդագույնը։ Ու հենց այդ «լեզվակռվի» ժամանակ է ծնողը տեղեկացվել, որ իր երեխայի առողջական վիճակը այդ ընթացքում ծանր է եղել, եւ ինչպես Վ. Հովհաննիսյանն է ասել՝ ջրազրկվել է։ Մանկաբույժը երեխայի մորն ասել է, որ առողջական պատկերը ինքն է տիկին Վեներային ներկայացրել՝ ի սկզբանե վարդագույն, այլ ոչ թե սպիտակ ուղեգիր տալու համար։ Այստեղ ցավալին այն է, որ փաստորեն բժշկուհի Նունեն գիտակցել է, որ երեխան իրենց պատերից դուրս պետք է հսկվի, բայց ինչ—ինչ պատճառներով ծնողին չի իրազեկել այդ մասին։ Իսկ հեռախոսազրույցների ժամանակ նա երեխայի մորը խոստովանել է երեխայի առողջական վիճակով պայմանավորված իր մեղքը, եւ ուղեգրով պայմանավորված՝ ամբուլատորիայում ստեղծված լարված վիճակը։ Նրա կարծիքով, իրավիճակի հիմքում գուցե ուղեգիր խոտանելու մտավախությունն է։ Ստացվում է՝ այս դեպքում ուղեգիր չխոտանելու մտավախությու՞նը հանգեցրեց երեխայի առողջության «խոտանմանը»։

26-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO