Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Մեդալներ եւ ռեկորդներ

Հայ ծանրորդները դարձյալ առաջին դիրքերում էին

Ռումինիայում ավարտված  Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկան ծանրորդների առաջնությունից Հայաստանի հավաքականը վերադառնում է երկամարտի 11 մեդալով, որից 7-ը չեմպիոնական են։ Ստորեւ ամփոփել ենք մեր մարզիկների մասնակցությունը՝ վերլուծելով նաեւ նրանց անձնական արդյունքների շարժը։
Մինչեւ 20 տարեկան աղջիկների առաջնությունում իրեն հավասարը չունեցավ երեք ոսկե մեդալ նվաճած Լիանա Գյուրջյանը։ 81 կգ քաշային կարգում հանդես եկած մեր հայրենակցուհին արդյունավետ կատարեց բոլոր 6 մոտեցումները՝ հիմնականում կրկնելով իր լավագույն արդյունքները։ Միայն պոկում վարժությունում նա բավարարվեց 95 կիլոգրամով, որը 2 կգ—ով քիչ է այս տարվա Եվրոպայի առաջնությունում նրա գրանցած անձնական ռեկորդից։ Իսկ հրում մրցաձեւում հաղթեց 120 կգ արդյունքով, որը նորություն չէ Գյուրջյանի համար։
Նույն տարիքային խմբի 87 կգ—ից բարձր քաշային կարգում Արփինե Դալալյանը եւս չհանդիպեց լուրջ մրցակցության։ Հավանաբար, նաեւ դա է պատճառը, որ նա նույնպես չունեցավ արդյունքի բարելավում։ 20—ամյա հայ մարզուհին պոկում վարժությունն ավարտեց 100, հրումը՝ 134 կգ ցուցանիշով։ Հարկ է նշել, որ այս տարվա եվրոպական ստուգատեսում նա պոկել էր 105, իսկ սեպտեմբերին կայացած աշխարհի առաջնությունում հրել 140 կգ։ 105—ին նա մոտեցավ նաեւ այս անգամ, սակայն արձանագրել քաշը չկարողացավ։
Այդ տարիքի տղաների պայքարում Հայաստանն ունեցավ երկու չեմպիոն։ Մինչեւ 89 կգ քաշային կարգում առաջին երկու տեղերի համար մրցավեճն ընթացավ մեր երկու ծանրորդների՝ Կարեն Ավագյանի եւ Արա Աղանյանի միջեւ։ Պոկում վարժությունում հաղթեց Ավագյանը, որը երկրորդ մոտեցմանը գլխավերեւում պահեց 170 կգ կշռող ծանրաձողը, իսկ հաջորդ փորձի ժամանակ չկարողացավ 2 կգ—ով բարելավել այդ արդյունքը։ Այնուհանդերձ, 170 կիլոգրամն էլ մինչեւ 20 տարեկանների աշխարհի ու Եվրոպայի ռեկորդ է։ Հարկ է նշել նաեւ, որ Կարենը պոկում վարժությունում իր լավագույն արդյունքը բարելավեց 5, իսկ հրումում՝ 1 կիլոգրամով՝ հասցնելով 194 կգ—ի։ Ընդ որում՝ փորձեց բարձրացնել նաեւ 197 կգ կշռող ծանրաձողը, սակայն հաջողության չհասավ եւ այս մրցաձեւում առաջնությունը զիջեց Աղանյանին։ Վերջինս նույնպես նոր նշաձողի հասցրեց իր արդյունքները։ Իսկ երկամարտում Ավագյանը 6 կգ—ով գերազանցեց արծաթե մեդալ նվաճած թիմակցին։
109 կգ—ից բարձր քաշային կարգում իր բոլոր արդյունքները բարելավեց, պատանիների Եվրոպայի երեք ռեկորդ սահմանեց եւ բացարձակ չեմպիոն դարձավ Վարազդատ Լալայանը։ Պոկում վարժությունում նրան ոսկե մեդալ բերեց 194, իսկ հրումում՝ 230 կգ արդյունքը։ Դրանք, ինչպես նաեւ երկամարտի 424 կգ ցուցանիշը ռեկորդային են ու համապատասխանաբար 2, 3 եւ 5 կիլոգրամով բարձր են այս տարվա մեծահասակների աշխարհի առաջնությունում նրա գրանցած արդյունքներից։
81 կգ կշռող մարզիկների ընդհանուր հաշվարկում բրոնզե մեդալակիր դարձավ Ռաֆիկ Հարությունյանը, որը պոկում վարժությունում 150 կգ արդյունքով ճանաչվեց 4—րդը, իսկ հրում մրցաձեւից (190 կգ) նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Այս քաշային կարգում 4—րդ տեղը գրավեց Կարեն Մարգարյանը, որը 2018 թվականին Եվրոպայի չեմպիոն էր դարձել մինչեւ 77 կգ քաշ ունեցող ծանրորդների միջեւ։ Հատկանշական է, որ նա համապատասխանաբար 6 եւ 16 կիլոգրամով թարմացրեց պոկում եւ հրում վարժությունների իր լավագույն արդյունքները, իսկ երկամարտում ավելացրեց 26 կգ—ով։
Հավելենք, որ բոլոր քաշային կարգերի մասնակիցներին միավորող այսպես կոչված Սինքլեյրի սանդղակում առաջին տեղում է Կարեն Ավագյանը, իսկ երկրորդում՝ Վարազդատ Լալայանը։
Մինչեւ 23 տարեկան մարզուհիների մրցապայքարի մեր միակ մասնակից Տաթեւ Հակոբյանը դարձավ 87 կգ—ից ոչ ավելի կշռող ծանրորդուհիների Եվրոպայի փոխչեմպիոնուհի։ Պոկում վարժությունում նա դարձյալ սահմանափակվեց 105 կգ արդյունքով, որն այս անգամ նրան փոքր ոսկե մեդալ ապահովեց։ Հրում մրցաձեւում նույնպես հայուհին կրկնեց իր լավագույն արդյունքը՝ 125 կգ, եւ գրավեց 3—րդ տեղը։ Երկամարտի 230 կգ ցուցանիշը նույնպես նորություն չէ։
Շատ ավելի հաջող էին մեր երիտասարդների ելույթները։ 89 կգ քաշային կարգում հաղթեց աշխարհի այս տարվա չեմպիոն Հակոբ Մկրտչյանը, որը նաեւ հրումից եւ երկամարտում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի ռեկորդներ սահմանեց։ Ընդ որում՝ հրում վարժությունում նաեւ 2 կգ—ով բարելավեց իր անձնական ռեկորդը՝ այն հասցնելով 210 կգ—ի։ Մինչդեռ, պոկումում հակառակը՝ 2 կգ—ով պակաս արդյունքի հասավ (165 կգ)։ Այս առաջնությունում գյումրեցին նվաճեց 2 ոսկե եւ 1 արծաթե մեդալ։ Պատվանդանին նրան ընկերակցեց Դավիթ Հովհաննիսյանը, որը պոկումից երրորդն էր (161 կգ), հրումից՝ 2—րդը (196 կգ), իսկ երկամարտում եզրափակեց մրցանակային եռյակը։ Դավիթը հրումում 1 կիլոգրամանոց առաջընթաց ունեցավ։
Մինչեւ 109 կգ քաշային կարգում աշխարհամասի երիտասարդների չեմպիոնն է Սամվել Գասպարյանը (պոկում՝ 176 կգ, 2—րդ տեղ, հրում՝ 214 կգ, 1—ին տեղ, երկամարտ՝ 390 կգ, 1—ին տեղ)։ Իսկ գերծանր քաշային կարգում վերստին անկասելի էր մեծահասակների աշխարհի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, որը, ճիշտ է, անձնական ռեկորդներ չսահմանեց, բայց 198 եւ 236 կգ ցուցանիշներով (պոկում եւ հրում) վստահորեն ճանաչվեց առաջինը եւ պոկում վարժությունից տարիքային այդ խմբի եվրոպական ռեկորդի հեղինակ դարձավ։
Իսկ 61 կգ քաշային Համլետ Մնացականյանը թեպետ 10—ական կիլոգրամով լավացրեց իր ցուցանիշները եւ դրանք հասցրեց 110 ու 140 կգ—ի, բայց պոկումից գրավեց նախավերջին՝ 5—րդ, հրումից եւ երկամարտում՝ 4—րդ տեղը։ 67 կգ քաշային կարգում Նշան Անտոնյանը բոլոր երեք աղյուսակներում դասվեց 5—րդ տեղում։ Իսկ 96 կգ քաշային, Եվրոպայի անցյալ տարվա փոխչեմպիոն Սամվել Բաբակյանը զրոյական արդյունքով հաշվարկային տեղ չգրավեց։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

29-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO