Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Հայկական ԱԷԿ. ե՛ւ գործողի տեղն է ճիշտ ընտրված, ե՛ւ նորի հարթակը

Մասնագիտական շրջանակներին ազդեցության շրջանակները չեն հետաքրքրում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում հանդիպեց Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հետ, թյուրքական մամուլը կրկին ակտիվացավ։
Ընդհանրապես՝ վերջին տարիներին, երբ Հայաստանը խոսում էր գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելու մասին, նկատելի էր, որ թյուրքական մամուլը պարբերաբար մեջբերում էր «Foreign Policy Journal»—ում հրապարակված փորձագետ Ռիչարդ Ռուսոյի հոդվածը հայկական ԱԷԿ—ի իբր շատ վատ վիճակի մասին։ Բնականաբար, հոդվածագիրը չէր խոսի մեր ԱԷԿ—ի վիճակի մասին տրված միջազգային մասնագիտական գնահատականներից։ Եվ ասենք՝ ինչու, բնականաբար։
Բանն այն է, որ (չեմ հիշում՝ առիթով ասել եմ, թե ոչ) այդ տարիներին փորձագետ համարվող Ռուսոն Բաքվի ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայի միջազգային հարաբերությունների մասնագետ էր։ Այսինքն՝ արեւմտյան այս փորձագետը աշխատավարձ էր ստանում Ադրբեջանի իշխանություններից։ Կարճ ասած՝ սա կոչվում է՝ ադրբեջանական ազդեցության գործակալ։ Իսկ եթե մասնագետը կամ փորձագետը ազդեցության գործակալ է, ուրեմն վարձատրվում է քաղաքական խաղեր տալու համար։ Ուստի անիմաստ է նրա ինչ—որ խոսք մասնագիտական տեսակետից քննարկելը։
Ինչեւէ, տարիներն անցան, տեղական ու միջազգային մասնագիտական եզրակացությունը հնչեց, եւ մեր ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարաձգումը թույլատրվեց։ Եվ քանի որ այս ընթացքում Հայաստանի Հանրապետությունը նաեւ անփոփոխ պահեց իր դիրքորոշումը, այն է՝ ատոմակայանին այլընտրանք միայն նոր ատոմակայանն է լինելու, ու նոր ԱԷԿ—ը կառուցվել է ներկայիս կայանի տարածքի հարթակում, թյուրքական մամուլը սկսեց նոր աղաղակ հնչեցնել. տարածքը վտանգավոր է։ Եվ դա անում է ամեն անգամ, երբ միջուկային ոլորտում որեւէ գործընկերոջ հետ հանդիպում ենք ունենում։ Ինչպես օրինակ՝ ՀՀ նախագահի եւ Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալության նախագահի հանդիպումից հետո։
Մենք բազմիցս ենք բացատրել, թե ինչու թյուրքական տարրը չի ուզում, որ Հայաստանն ատոմակայան ունենա, ուստի հիմա այս խնդրին չենք անդրադառնա։ Բայց մեր ԱԷԿ—ի տարածքի հարցի հետ կապված մի պարզաբանում կտանք՝ վստահ լինելով, որ ադրբեջանական տարրը կարդալու է այս հրապարակումը (տարիներ առաջ համացանցային տարբեր քննարկումներում՝ նրանց հարթակներում, ես հանդես էի գալիս ու ապացուցում, որ նրանք միջուկային էներգետիկայից ոչինչ չեն հասկանում, եւ դա անում էի բոլոր այն հոդվածագրերի հետ կապված, որոնք փորձում էին ինչ—որ «հայտնագործություններ» անել։ Սա շարունակվեց մի քանի ամիս՝ մինչեւ ինձ արգելափակելը։ Հետո մի քանի անգամ տեսել եմ մեջբերումներ իմ հոդվածներից ու դրան հաջորդող, իբր, մեկնաբանություններ)։
Բացի այդ, այս պատասխանը շատերին է պետք՝ թյուրըմբռնումներից խուսափելու համար։
Այսպիսով՝ միանգամից ասենք՝ ատոմակայանի հին ու նոր հարթակները ճիշտ են ընտրված, հինը՝ այսինքն՝ ներկայիս հարթակը, եւ նորը, որ ներկայիս հարթակի տարածքում է։ Ինչու՞ ենք ասում, որ այդ հարթակները ճիշտ են ընտրված, կամ որ գործող ԱԷԿ—ը կառուցվել է ճիշտ տեղում եւ ճիշտ որոշում է, որ նորն էլ է կառուցվելու նույն հարթակում։ Դրա համար պետք է ծանոթանալ մասնագիտական ուսունասիրություններին։
Նախ՝ ներկայիս ՀԱԷԿ—ի տեղը ճիշտ է ընտրված։ Այնքան ճիշտ, որ այդ կառույցին վնասել չկարողացավ անգամ 1988թ. երկրաշարժը։ Հիշեցնենք, որ երբ 1966թ. սեպտեմբերին ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը Հայաստանում ատոմակայան կառուցելու որոշում ընդունեց, ավելի քան 20 մրցակցային շինհրապարակի հարց էր քննարկվում։ Նյութերն ուսումնասիրելուց եւ վերլուծելուց հետո ատոմակայանի կառուցման համար ընտրվեց Արարատյան դաշտավայրի արեւմտյան մասում գտնվող մի տարածք, որը գտնվում է Թուրքիայի սահմանից 16 կմ հեռու, շրջկենտրոն Հոկտեմբերյանից (Արմավիր) 10 կմ դեպի հյուսիս—արեւելք եւ Երեւանից 28 կմ դեպի արեւմուտք։ ՀԱԷԿ—ի շինհրապարակի առանձնահատկությունը՝ սեյսմակայունության տեսակետից, պատճառ դարձավ ՎՎԷՐ— 440/230 նախագծի «ոչ միայն շինարարական մասի, այլեւ ամբողջ ռեակտորային կայանքի արմատական փոփոխություններին, ինչի հետեւանքով ռեակտորը ստացավ նոր նշանակում՝ Վ—270»։ Ռեակտորային կայանքի հուսալիորեն մշակված կառուցվածքը հետագայում լիովին արդարացրեց իրեն ատոմակայանի շահագործման ընթացքում։ Այս վիթխարի օբյեկտի շինարարության ընթացքում մեծածավալ աշխատանք կատարվեց գլխավոր մասնաշենքի փոսորակի հիմնահողը փորելիս. փորվեց եւ հանվեց ավելի քան 6 մլն խմ հող եւ ժայռահող, դրվեց 416 հազար խմ—ից ավելի բետոն եւ երկաթբետոն, տեղակայվեցին 125 հազար խմ հավաքովի երկաթբետոն, 22 հազար տոննա մետաղե կառուցվածքներ եւ խողովակաշար... 1988թ. երկրաշարժ եղավ Սպիտակի շրջանում, որը գտնվում էր ՀԱԷԿ—ից 83 կմ հեռավորության վրա։ ՀԱԷԿ—ի տարածքում գետնի տատանումների արագացումների ու արագությունների գործիքային գրանցված մեծությունը համապատասխանում էր MSK—64 սանդղակով 5—6 բալանոց երկրաշարժի։ Երկրաշարժի ժամանակ ՀԱԷԿ—ի բլոկներն աշխատում էին անվանական հզորությամբ. ռեակտորների՝ ՍԻԱԶ ազդանշանով ինքնաբերական (ավտոմատ) կանգը նախատեսված է MSK—64 սանդղակով 6 բալից ավելի երկրաշարժի դեպքում։ Այդ տարիներին ԽՍՀՄ «Մինատոմէներգոյի» հրամանով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծվեց, որը պետք է եզրակացություն տար ՀԱԷԿ—ի շենքերի, կառույցների, սարքավորումների վիճակի մասին եւ ընդհանրացումներ կատարեր երկրաշարժի պայմաններում ատոմակայանի աշխատանքի փորձի մասին։ Այդ ուսումնասիրությունը (ինչպես արձանագրված է փաստաթղթում), որ բավականին մանրազնին ու հանգամանալից է արվել, «ատոմակայանի շինարարական կառուցվածքներում, սարքավորումներում եւ համակարգերում երկրաշարժի սեյսմիկ ազդեցության հետ կապված խախտումներ չհայտնաբերեց»։
Բայց հետո, գիտենք, բնապահպանական ու քաղաքական շարժում սկսվեց, եւ ԽՍՀՄ Մինիստրների խորհուրդը 1989թ. հունվարի 6—ին ընդունեց «ՀԱԷԿ—ի էներգաբլոկների կանգի եւ Անդրկովկասյան հանրապետությունների էներգամատակարարումն ապահովող միջոցառումների մասին» N 15 որոշումը, որով ՀԱԷԿ—ը կանգնեցվեց։ Հետո էլ ընդունվեց ՀԱԷԿ—ը վերագործարկելու համապատասխան որոշումը։ 1993—1995թթ., ՀԱԷԿ—ի աշխատանքի վերագործարկումը նախապատրաստելու ընթացքում «Ատոմէներգոսեյսմոպրոյեկտ» ՓԲԸ—ն ուսումնասիրեց կայանի տարածքի սեյսմիկ պայմանները՝ ատոմակայանի հնարավոր վերագործարկման եւ հետագա շահագործման բոլոր հարցերը լուծելու եւ հիմնավորելու համար։ Այդ աշխատանքներին, ի դեպ, անմիջականորեն մասնակցում էին մեր հանրապետության, ԱՊՀ—ի եւ արտերկրի կազմակերպությունները։ Աշխատանքի ամբողջ ընթացքը եւ եզրահանգիչ հաշվետվությունը ուսումնասիրել եւ քննարկել են ՄԱԳԱՏԵ—ի (ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) փորձագետները։ Մասնագետները նշեցին, որ «կատարված հետազոտությունների հիմնական արդյունքներից մեկը այն փաստի ապացույցն էր, որ ՀԱԷԿ—ը կառուցվել է ամբողջական (չքանդված) բազալտե բլոկի վրա, այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ—ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը»։
Այս ամենից հետո կարիք կա՞ բացատրելու, թե ինչու է նոր ԱԷԿ—ի տարածքն էլ գործողի հարթակն ընտրվել։ Հիմա թե մասնագիտական այս ընդամենը մի քանի փաստին ինչ կպատասխանեն մատից հոտ քաշելով միջուկային էներգետիկայի թեմաներով գրողները, մասնագետներին, պարզ է, ընդհանրապես չի հետաքրքրի։

29-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO