Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՄՇԱԿՈՒՅԹ


Կրկին Թումանյանի տանը

Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 հասցեում է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնը։ Ամենայն հայոց բանաստեղծի տունը կրկին մարդաշատ էր. Թումանյանի ծննդյան 150—ամյակին նվիրված մշակութային ծրագրով հայ մեծ գրողի հյուրընկալ հարկի ներքո էին հավաքվել հայ եւ վրացի մտավորականները։ Երբեմնի բարի ավանդույթը վերականգնված է։
Ջերմ եւ անմիջական զրույց, բազմաթիվ հիշողություններ ու պատմություններ. ամենայն հայոց բանաստեղծի տանը մշակութային կապերի ամրապնդման նոր հիմքեր են դրվում։ Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ու Թբիլիսիի քաղաքապետի տեղակալ Սոֆիո Խունտսարիան վստահեցնում են՝ երկու մայրաքաղաքների համագործակցության ընդլայնմանը միտված նմանատիպ նախաձեռնություններ դեռ շատ կլինեն։
«Պաշտոնական իմ առաջին այցի ժամանակ, երբ հանդիպեցի Թբիլիսիի գործընկերոջս հետ, պայմանավորվեցինք, որ երկու մայրաքաղաքների մշակութային կապերի ամրապնդման համար պետք է անենք ամեն ինչ։ Հենց առաջին մտքից պարզ էր, որ այդ կապերի ամրապնդման հիմնաքարը պետք է դրվի Թբիլիսիի Թումանյանի տանը, որտեղ ժամանակին մեր հայ եւ վրաց մտավորականներն են իրենց երեկոներն անցկացրել։ Եվ միտք հղացավ, որ կարողանանք եւս մեկ անգամ այդ մթնոլորտը վերականգնել։ Այն մթնոլորտը, որը տիրում է հիմա այս պատերից ներս, հավաստում է, որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,–նշել է Տիգրան Վիրաբյանը։
«Վերնատուն» գրական խմբակն իր գործուն շրջանում այլ հասցե ուներ, բայց այստեղ էլ Թումանյանին շարունակել են այցելել ժամանակի նշանավոր մշակութային ու հասարակական գործիչները՝ Ղազարոս Աղայանը, Լեւոն Շանթը, Կոմիտասը եւ ուրիշներ։ Հիմա էլ ավանդույթը շարունակում են մերօրյա մշակութային գործիչները։
«Թումանյանի օրոք այս տունը կենդանություն էր առնում այսպիսի հավաքներով։ Մեզ համար շատ ուրախալի է, որ շուրջ 100 տարի անց ավանդույթը վերականգնվում է։ Այսօր Թումանյանի տան զարկերակը յուրաքանչյուրիս սրտում է խփում, մեզանից յուրաքանչյուրի շնչով ապրում է այս տունը»,—նշել է կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը։
Թումանյանի տանը հին լուսանկարներ են, կա հարուստ գրադարան, հինավուրց հայելի եւ բուխարի։ Շուրջ 170 տարվա վաղեմության իրեր, որոնք այցելուներին վերադարձնում են 20—րդ դարասկզբի թիֆլիսյան իրականություն։ Հովհաննես Թումանյանն իր ընտանիքի հետ 1903 թ. տեղափոխվել ու մինչեւ վախճանը ապրել է հենց այս բնակարանում։

29-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO