Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ԼՂՀ


Վանք գյուղում վերամշակման գործարան է հիմնադրվել

Վերականգնվում է արցախյան մեղրի երբեմնի համբավը

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am


Մեղվաբուծությունն Արցախում գյուղատնտեսության ավանդական ճյուղերից է, եւ վերջին տարիներին ոլորտում զարգացման ուղղությամբ լուրջ առաջընթաց է արձանագրվել։ «Ամերիկյան հայ տեխնոլոգիական խմբի» ձեռնարկումը միտված էր ինչպես մեղվափեթակների տրամադրմանը բազմանդամ ընտանիքներին, այնպես էլ մասնագետների պատրաստմանը (ուսուցմանը)։ Նախաձեռնությունը լայն շարժում առաջ բերեց հանրապետությունում, եւ ավելի մեծ թվով մարդիկ սկսեցին համագործակցել խմբի հետ։
Ճյուղի երբեմնի համբավի վերականգնմանը նպաստեց նաեւ Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը, որն արտոնյալ վարկեր տրամադրելով մեղվաբույծներին՝ նրանց հնարավորություն ընձեռեց տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին եւ ներդրումների հաշվին ընդլայնել արտադրությունն ու եկամուտներ ապահովել։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման գործում, անշուշտ, անուրանալի դերակատարություն ունի նաեւ Արցախի մեղվաբույծների ասոցիացիան, որի կողմից քայլեր են ձեռնարկվում ինչպես նրանց շահերի պաշտպանման, այնպես էլ ֆերմերների թվի ավելացման, բացառապես անարատ, էկոլոգիապես մաքուր մեղր արտադրելու եւ միջազգային շուկա արտահանելու համար։
Եթե նախկինում բարձրորակ մեղրի արտադրությամբ աչքի էին ընկնում Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի, Հադրութի եւ Շուշիի շրջանները, ապա այսօր սպառողներին ներկայացնելով բացառապես անարատ արտադրանք՝ Արցախում որպես առաջատարներ աչքի են ընկնում Մարտակերտի, Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների մեղվաբույծները, որոնց փաթեթավորած ապրանքը լայն պահանջարկ է վայելում արտերկրում։ Իսկ գյուղոլորտի մյուս կառույցների պատասխանատուների ջանքերի համատեղումը նորանոր ձեռքբերումներ կարող է ապահովել որակի եւ քանակի բարելավման ուղղությամբ, ինչը կարեւոր նախապայման է Արցախն անարատ մեղրի երկիր հռչակելու համար։ Ասվածի վկայությունն է օրերս Վանք գյուղում մեղրի վերամշակման եւ արտադրանքի փաթեթավորման ձեռնարկության գործարկման մեկնարկը, որի հանդիսավոր բացմանը պետական այրերի ուղեկցությամբ ներկա էր նաեւ նախագահ Բակո Սահակյանը։
Երկրի ղեկավարը շրջել է արտադրամասից արտադրամաս, որտեղ ժամանակակից սարքավորումներ եւ հոսքագծեր են տեղադրվել, հետաքրքրվել նորածնունդ ձեռնարկության տեխնիկական հագեցվածությամբ, հետեւել մեղրի մշակման հոսքային գործընթացներին եւ գոհ մնացել իրականացված ծրագրից։ Մասնագետները տեղեկացնում են, թե ինչ է արվում, որպեսզի առանց լրացուցիչ հավելումների երկար ժամանակ պահպանվեն մեղրի որակական բաղադրիչները։ Ձեռնարկությունը հիմնադրել է «Հանի Հաուս» կազմակերպությունը, իսկ իրականացվել է Արցախի գյուղի եւ գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի տրամադրած արտոնյալ վարկի շնորհիվ։
Հատկանշական է, որ գործարանի կառուցման գաղափարը նախագահ Բ. Սահակյանինն է, ով պատրաստակամություն է հայտնել աջակցել զորացրված սպաների համար նոր աշխատատեղերի բացմանը եւ նպաստել եկամտի լրացուցիչ աղբյուրի ստեղծմանը։
Հիմնադրամի ղեկավար Տիգրան Ծատուրյանի խոսքով՝ վարկառուներին տրամադրվել են մեղվափեթակներ, եւ երկու տարի անց պետական ծրագիրը տվել է ցանկալի արդյունքներ։ Արտադրված մեղրն անմիջապես ընդունվում է գործարանում, վերամշակվում եւ փաթեթավորվում։ Ու գաղտնիք չէ, որ բարձրորակ ապրանքն անմիջապես սպառվում է շուկայում՝ եկամուտներ ապահովելով։ Ավանդական ճյուղը զարգացնելուն նպաստում է մեղվաբույծների ասոցիացիայի նախագահ Սուրեն Գրիգորյանը, ով արտերկրից հայրենիք է եկել արցախյան մեղրի համբավը վերականգնելու առաքելությամբ։
«Մենք աշխարհում մեղվաբուծության զարգացման դեռ չկիրառված ցանցային նոր տարբերակ ենք հիմնադրել, որը կարող է անսահման քանակությամբ ֆերմերների անդամագրել մեծ ընտանիքում,–ասում է նա։–Ստեղծված այս հարթակը հնարավորություն է ընձեռում արտադրված մեղրը ոչ միայն վերամշակել եւ փաթեթավորել, այլեւ խորհրդատվական լայն ծառայություններ մատուցել երիտասարդ մեղվաբույծներին»։
«Հանի Հաուսի» հիմնադիր, գործարար Էրիկ Մկրտումյանն էլ հավելեց, որ ծրագրից օգտվել է 25 շահառու, նրանց տրամադրվել է 600—ից ավելի մեղվափեթակ, եւ արտադրվել է 5 տոննա մեղր։ Ըստ Է. Մկրտումյանի, ծրագրվում է մինչեւ 2020 թ. ունենալ 60—70 շահառու եւ 2 հազար մեղվափեթակ։ Նա ավելորդ չհամարեց, նշել, որ ստացված շահույթից առաջին «մեղվաբույծ միլիոնատերերը» մտադիր են գալիք տարում կրկնապատկել մեղվափեթակների թիվը։
Ստեփանակերտ

30-10-2019





23-05-2020
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար
Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը



23-05-2020
Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»
Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ ...


23-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ
Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


23-05-2020
Հավատքի անկյուն
6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – ...


23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է
Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել



23-05-2020
Հայաստանը կարող է լինել ինքնաբավ
Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի ...


23-05-2020
Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը
Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք




23-05-2020
Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը
Ոչ բոլորն են ճիշտ կատարում ...

23-05-2020
Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում
Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ ...

23-05-2020
Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են
Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ ...

23-05-2020
Հայաստանը օլիմպիական վարկանիշային մրցաշար կընդունի
Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO