Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


«Ադրբեջանում ապրում է առնվազն 600 հազար թաթ»

Պարսիկ հետազոտողի հետաքրքիր բացահայտումները

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի ասպիրանտ Մաջիդ Քյարեմը հանրության դատին է հանձնել թաթերի մասին իր ուսումնասիրությունը, որը մագիստրոսական թեզից գրքի է վերածվել։ Մաջիդ Քյարեմի հետ զրույցը, որը «ՀՀ»—ին են տրամադրել Երեւանի պետական համալսարանից, ուսումնասիրության ամենահետաքրքիր բացահայտումների մասին է։
–Սկզբում ուզում եմ,–ասաց նա,–շնորհակալություն հայտնել ԵՊՀ իրանագիտության ամբիոնին։ Երբ ցանկանում էի պարզել թեզիս թեման, ուզում էի, որ այնպիսի թեմա լինի, որը քիչ է ուսումնասիրված ինչպես այստեղ, այնպես էլ Իրանում։ Սկսեցի Կովկասի մասին ուսումնասիրություններ անել ու մի քանի հոդված գրել անգլերեն, այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապրող շիաների եւ Թալիշի մասին։ Այդ ընթացքում հասկացա, որ ադրբեջանական թաթերի թեման հենց այն թեման է, որը քիչ է ուսումնասիրված, շատ դժվար է թաթերի մասին աշխատություններ գտնել։ Թաթերը ճանաչելի են որպես իրանցիներ։ Բոլորս էլ գիտենք, որ թաթերը Հարավային Կովկասի հնագույն տեղաբնիկներից են։ Հենց այդ ժամանակ էլ հասկացա, որ իմ ուսումնասիրության թեման կարող է վերաբերել Կովկասի թաթերին։
–Կպատմե՞ք Ձեր ճանապարհին հանդիպած խոչընդոտների մասին։
–Սկզբից շատ դժվար էր, քանի որ պարսկերեն, անգլերեն, ադրբեջաներեն աղբյուրները շատ աղքատիկ էին։ Քանի որ լավ գիտեմ անգլերեն եւ թուրքերեն, սկսեցի աղբյուրներն ուսումնասիրել, սկզբից որոշել էինք հիսուն էջ գրել, բայց ուսումնասիրության ընթացքում որոշեցի մնայուն գործ ստեղծել, որ թաթագիտության մեջ իր ուրույն տեղն ունենա։ Իմ բնույթն է այդպիսին. չեմ սիրում միջին որակի աշխատանք կատարել։
–Ի՞նչ կառուցվածք ունի Ձեր ուսումնասիրությունը։
–Իմ կատարած աշխատանքը բաղկացած է նախաբանից եւ չորս հիմնական գլխից։ Նախաբանում ներկայացված են թաթագիտության մեջ մինչ այժմ կատարված ուսումնասիրությունները, իսկ առաջին գլուխը ներառում է թաթերի պատմությունը՝ որտեղից եւ երբ են ծագել, երբվանից է թաթ բառը գործածության մեջ մտել։ Առաջին գլխում գրել եմ Շիրվանի եւ Առանի մասին, ներկայացրել եմ այս աշխարհագրական տարածքում թաթերի տեղաբաշխման պատմությունը։ Երկրորդ գլխում նկարագրել եմ այն տնտեսական եւ սոցիալական պայմանները, որում ապրում են թաթերն Ադրբեջանի Հանրապետությունում, ներկայացրել եմ թաթերի գյուղական եւ քաղաքային կյանքը՝ ներառելով կատարածս վիճակագրական ուսումնասիրությունը՝ միաժամանակ նաեւ ցույց տալով, որ ադրբեջանական վիճակագրական ծառայությունները թաթ բնակչության ճիշտ թիվը չեն հրապարակում։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ադրբեջանի Հանրապետության թաթերը 25.000 են, սակայն իմ ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ թաթերի թիվն Ադրբեջանում 600.000—1.000.000 է։ Երրորդ գլուխը ներկայացնում է թաթերի ձուլման գործընթացը։ Իսկ ուսումնասիրության չորրորդ գլխում խոսել եմ Ադրբեջանում քաղաքական իրավիճակի, ինչպես նաեւ թաթերի՝ այդ գործընթացներին մասնակցության մասին։ Այս գրքում հստակեցրել եմ, թե որտեղ եւ ինչ կենսակերպով են ապրում թաթերը, ինչ քաղաքական պահանջներ ունեն, ցույց եմ տվել, որ թաթերի մասին ադրբեջանական վիճակագրական տվյալները չեն համապատասխանում իրականությանը։
–Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է Ձեր ներկայացրած թվերի ու պաշտոնական տվյալների միջեւ տարբերությունն այդքան մեծ։
–Ամեն ինչ պայմանավորված է վիճակագրական չափորոշիչներով։ Վիճակագրական հարցմանը մասնակցելիս նրանց հարց է ուղղվել՝ իրենք ադրբեջանցի՞ են, թե՞ թուրք։ Սա առաջին պատճառն է։ Երկրորդ պատճառն այն է, որ որոշ թաթեր պարզապես խուսափում են սոցիալական եւ քաղաքական խտրականության, ինչպես նաեւ տարատեսակ այլ ճնշումների ենթարկվելուց, այդ պատճառով չեն խոստովանում, որ իրենք թաթ են։ Երրորդ պատճառն էլ, իհարկե, ձուլումն է հասարակության հետ. օրինակ, նրանցից ոմանք ամուսնացել են ադրբեջանցու կամ այլ ազգի ներկայացուցչի հետ։ Գրքի երրորդ գլխում պատմել եմ այդ միաձուլման քաղաքականության մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է այդ ամենը տեղի ունենում այսօր։ Մի խոսքով՝ ամենահամեստ տվյալներով անգամ Ադրբեջանում թաթերի թիվը պետք է կազմի ամենաքիչը 600.000։ Ադրբեջանական վիճակագրական չափորոշիչները վստահելի չեն։ Գրքում անդրադարձել եմ նաեւ շիա թաթերին։ Հետաքրքիր է, որ Ադրբեջանում շիա շարժման կրոնական առաջնորդներից հիմնական երեքը թաթեր են։
–Ինչպե՞ս կամփոփեք Ձեր ծավալուն ուսումնասիրությունը։
–Ադրբեջանում ապրող թաթերն աստիճանաբար ավելանում են։ Նրանք ցանկանում են ունենալ իրենց սեփական ինքնությունը։ Ադրբեջանի Հանրապետության անկախացումից ի վեր թաթերը փորձում են ճանապարհ գտնել ավելի շատ իրավունքներ ունենալու եւ սեփական ինքնությունը պահելու համար։

30-10-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO