Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ԱՅԼՔ...


Երբ մասնագետին մասնագիտությունը հաճելի չէ

Ովքե՞ր են տուժողները կամ «մունաթի ենթարկվողները»

Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆ
t.muradyan@hhpress.am


Որեւէ մասնագետի մասնագիտական ու աշխատանքի ճիշտ ու հիմնավորված ընտրությունն ազդեցություն ունի ոչ միայն տվյալ անձի, նրա մասնագիտական գործունեության ու ոլորտի վրա, այլեւ տվյալ ոլորտում, այսպես ասած, սպառող հանդիսացողների վրա։ Մասնագետի «խրոնիկ» դարձած կամ անհիմն դժգոհությունները իր մասնագիտությունից կամ էլ թե աշխատանքային պայմաններից, պետք է հանգեցնեն ոլորտից ինքնակամ հեռացման։ Հակառակ դեպքում, որեւէ երաշխիք չկա, որ նրա մատուցած ծառայությունը որակյալ է։ Իսկ դա ռիսկային է, եթե առնչվում է մարդկային կյանքերի ու ճակատագրերի հետ։ Այդ դեպքում պետք է հուսալ, որ գոնե դժգոհող մասնագետ—աշխատակցի կողմից հարցը դրսեւորվող «մունաթով» կփակվի։
Ծառայությունների մատուցման ոլորտում՝ կրթությունից, առողջապահությունից մինչեւ խանութ ու առեւտուր, «մունաթը» բավականին արդիական է։ Ո՞րն է հիմքը՝ գուցե հոգնե՞լ են իրենց մասնագիտական գործունեությունից, կամ էլ թե աշխատավա՞րձը չի գոհացնում... Վերջերս հետեւյալ արդարացումը հնչեցվեց. «Իրեն էլ հասկացեք՝ քիչ է վարձատրվում, հետն էլ օրական 100 տարբեր բնավորությամբ մարդու հետ է առնչվում»։ Բայց, օրինակ, առողջապահության ոլորտում արդյո՞ք դա պացիենտի մեղքն է։ Վերջինս էլ հոգնում է իրեն շարունակ հետապնդող առողջական խնդիրներից, գումարած նաեւ հնարավոր ցածր աշխատավարձը, որը, չի բացառվում, որ չի էլ ծածկում գոնե առողջապահական ծախսերը։ Ուրեմն՝ պետք է շրջանցե՞լ քաղաքավարության ու քաղաքակրթության կանոններն ու թեման շարունակել։ Պատկերացնել է պետք՝ դա ինչի կարող է հանգեցնել, թեպետ, նման դեպքերի ականատեսներ կան։
Հասարակության տարբեր շրջանակներում հաճախ են բարձրաձայնում, որ ինչ—որ ծառայությունից օգտվելիս առաջին հերթին փորձում են աշխատակցի դեմքի արտահայտությունից կանխատեսել սպասվող վերաբերմունքը։ Բայց միաժամանակ պետք է արձանագրել, որ վերաբերմունքի առումով նկատելի է նաեւ դրական դինամիկան։ Այդ դինամիկան ապահովվում է նաեւ երիտասարդ կադրերի մուտքով։ Մի կողմից նրանք նախկին բարքերի կրողները չեն, մյուս կողմից էլ՝ թարմ ուժերով ու մեծ պատրաստակամությամբ են։ Թե նրանք ե՞րբ կհիասթափվեն կամ էլ առհասարակ կհիասթափվե՞ն իրենց մասնագիտական գործունեությունից, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա։
Հիմա մի բան է ակնհայտ՝ հասարակության շրջանում կարծրատիպեր են «կոտրվում»։ Նախկինի համեմատ, այսօր փորձառու «վետերաններին» զուգահեռ բավականին մեծ վստահություն են վայելում նաեւ երիտասարդ կադրերը ու դա՝ բոլոր ոլորտներում։ Մտածելակերպը, թե երիտասարդները փորձի պակաս ունեն, հետեւաբար, պետք չէ վստահել, աստիճանաբար, անցնում է լուսանցք։ Հիմքում նաեւ մեր օրերի՝ նրանց ընձեռած առավել լայն հնարավորություններն են։ Դրանք թույլ են տալիս երիտասարդներին կիրառելով տարբեր օտար լեզուների տիրապետելու եւ համակարգչային գիտելիքների հնարավորությունները՝ մասնագիտական լրացուցիչ տեղեկատվություն ձեռք բերել կողմնակի աղբյուրներից, կապ հաստատել աշխարհի հետ եւ փորձն ավելացնել օր օրի՝ դրա համար չսպասելով ապագայի անորոշ ժամանակում կայանալիք ինչ—որ դասընթացի։
Բայց մի կողմ թողնելով տարիքը, փորձը եւ մյուս խնդիրները, պետք է արձանագրել, որ ցանկացած պարագայում առաջնայինն ու որոշիչը սերն են ընտրած մասնագիտության նկատմամբ։ Հակառակ պարագայում հիմնական գործոնը լինելու է իներցիայինը։ Իսկ թե դա մինչեւ ո՞ւր կտանի...

31-10-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO