Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

26.05.2020
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Գյուղատնտեսության ոլորտի իրական գույքագրումն առաջնահերթություն է

Վիճակագրական տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը եւս հստակեցման կարիք ունի

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am


Կառավարությունը շուրջ մեկ տարի առաջ սկսել է նոր ռազմավարություն մշակել գյուղատնտեսության ոլորտում։ Ներկայում քննարկումներ են ընթանում գերատեսչություններում եւ փորձագիտական շրջանակներում ռազմավարության շուրջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանը Ազգային ժողովում «2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ նշել էր, որ ընտրել են 7 առաջնահերթություն՝ գյուղոլորտում մրցակցության եւ արդյունավետության բարձրացումը, սննդի անվտանգության բարձրացումը, պարենային անվտանգության բարելավումը, տեղական շուկաների զարգացումը եւ արտահանման հնարավորությունների խթանումը, թվային գյուղատնտեսության զարգացումը, գյուղական համայնքների զարգացումը, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ եւ մարդկային կարողությունների զարգացումը։
Էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 33.2 մլրդ դրամ, որից 19.2 մլրդ դրամը՝ գյուղոլորտի 7 ծրագրի եւ 47 միջոցառման իրականացման համար։ Այդ գումարից 7.6 մլրդ դրամը արտաքին աղբյուրներից ստացվող վարկային եւ դրամաշնորհային միջոցներ են։ Նշենք, որ գյուղոլորտին հատկացված գումարը շուրջ մեկ միլիարդով ավելի է այս տարվա ֆինանսական հատկացումներից։ 2011—2017 թթ. տվյալներով գյուղատնտեսությունն ապահովել է երկրի համախառն ներքին արդյունքի շուրջ 17,6 տոկոսը։ Ներկայումս գործում է շուրջ 320 հազար գյուղացիական տնտեսություն։
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Բարգրատյանը «ՀՀ»—ի հետ զրույցում նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում 4.8 տոկոս ցուցանիշի անկումը տարակուսանք է առաջացնում եւ խնդրահարույց է, որովհետեւ վիճակագրական տվյալներն այնքան էլ հստակ չեն։ «ՀՀ վարչապետն այդ անկումը խաղողագործությամբ էր պայմանավորել. տարիներ շարունակ Հայաստան էր ներկրվում սպիրտ, եւ որպեսզի ներկայացվեր, թե այն արտադրվել է մեր երկրում, ցույց էին տալիս խաղողի ավելի շատ մթերում, քան կար իրականում։ 2017—ի վերջում օրենսդրական փոփոխություն կատարվեց, բարձրացվեց մաքսատուրքը, սպիրտի ներկրումն այլեւս ձեռնտու չէր, եւ այն դադարեց։ Այդ փաստով պայմանավորված 2018—ի անկումը բնական ենք համարում, սակայն այս տարի անկումը չէր կարող շարունակվել, հետեւաբար, այստեղ որոշակի մեթոդաբանական սխալ կա, եւ պետք է վիճակագրական վարչության ներկայացրած թվերը նորից վերհանել»,–մանրամասնեց պատգամավորը։
Այսպիսով, գյուղատնտեսության ոլորտում առաջնային խնդիրներից է դառնում արտադրանքի ծավալների ճիշտ գույքագրումը։ Տարիներ շարունակ հաջորդ տարվա տվյալները հաշվարկվել են որոշակի փոքրիկ աճ ցույց տալով՝ առանց իրական հաշվառման։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բյուջետային հատկացումներն արվում են ըստ ծրագրերի, այս պարագայում նույնպես անհրաժեշտություն է դառնում գյուղոլորտի գույքագրումը։ Օրինակ՝ պատվաստելու համար եւ առավել բարձր արդյունավետություն գրանցելու համար պետք է անասունների ճշգրիտ հաշվառում անցկացվի։ «Արդեն ժամանակն է, որ իրական հաշվառում իրականացվի, գույքագրվի գյուղատնտեսության ամբողջ ծավալը եւ այդ կետից սկսած՝ արդեն հստակ թվեր կունենանք քաղաքականությունը մշակելու համար»,–նշեց պատգամավորը։ Բյուջետային քննարկման ժամանակ մարզպետները նույնպես նշել են, որ ոչ իրական տվյալներ են ուղարկվում վիճակագրական վարչություն, հետեւաբար, այդ իմաստով դեռ շատ անելիքներ կան։
Նման իրավիճակը որպեսզի չկրկնվի, ԱԺ համապատասխան հանձնաժողովում նախատեսում են ստեղծել ենթահանձնաժողով, որը կզբաղվի գույքագրման եւ գյուղատնտեսական այլ հարցերի քննարկմամբ։ «Վիճակագրական տվյալների ճշգրտության խնդիր ունենք տարբեր ոլորտներում։ Չի կարելի այլեւս սիրողական մակարդակում գյուղատնտեսություն զարգացնել։ Մեր նպատակն է սիրողականից անցում կատարել պրոֆեսիոնալ մակարդակ։ Ենթահանձնաժողովը կհամակարգի այդ աշխատանքների ընթացքը, կունենանք հստակ օրակարգ, ժամանակացույց։ Արդյունքները կուղարկենք կառավարություն, որտեղ գյուղատնտեսության ոլորտը համակարգող հատվածը կկարողանա մինչեւ տարեվերջ աշխատել։ Մեր նպատակն է սիրողական գյուղատնտեսությունից անցում կատարել պրոֆեսիոնալ մոտեցման»,–ասաց նա։
21—րդ դարի, այլ կերպ ասած՝ ժամանակակից հնարավորությունների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված գյուղատնտեսություն ունենալու համար միայն կառավարության կողմից իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները բավարար չեն։ Մեծ անելիք կա նաեւ գյուղացիներին անհրաժեշտ գիտելիքներով զինելու, գյուղական համայնքները զարգացնելու մասով։ Ցավոք, իրավագիտակցությունը, նոր տեխնոլոգիաների եւ նոր մոտեցումների հանդեպ թերահավատությունը երբեմն խանգարում են առավելագույն արդյունքներ գրանցելու համար։ «Արդյունքում թղթի վրա են մնում շատ ծրագրեր, քանի որ այն մարդը, որը պետք է կյանքի կոչի դրանք, բավարար չափով տեղյակ չէ, հետեւաբար պատրաստ չէ ներկայացված ծրագիրն արդյունավետ իրականացնել»,–նկատեց զրուցակիցս։

31-10-2019





23-05-2020
Բարենպաստ պայմաններ են ստեղծվում բիզնեսի հեռանկարային ճյուղերի համար
Օրենսդրական փոփոխությունը կնպաստի առցանց եւ շրջիկ առեւտրի զարգացմանը



23-05-2020
Արտակարգ դրության արտակարգ... «Վերջին զանգը»
Տխրելու պատճառ չկա, դպրոցից բուհ տանող ճամփան մեկ ...


23-05-2020
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 374 նոր դեպք, առողջացել է ևս 62 պացիենտ
Հայաստանում մայիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


23-05-2020
Հավատքի անկյուն
6. Սնափառություն
Սնափառություն ( սին եւ փառք – ...


23-05-2020
Ծածուկ ծառայությունը արդյունավետ մեթոդ է
Եվ, ըստ ԱԺ պատգամավորի, պետք է շարունակել կիրառել



23-05-2020
Հայաստանը կարող է լինել ինքնաբավ
Արդեն այսօր պետք է մտածել հաջորդ տարվա գյուղոլորտի ...


23-05-2020
Տերյանից Սեւակ ընկած ուղու ողջ իմացաբանությունը
Իմ այս դիտարկումը համարում եմ ընդամենը գրականագիտական սադրանք




23-05-2020
Հասարակական տրանսպորտը եւ ուղեւորը
Ոչ բոլորն են ճիշտ կատարում ...

23-05-2020
Նորակոչիկները պատրաստ են ծառայելու հայոց բանակում
Անցած տարվա դեկտեմբերին շահագործման հանձնվեց եւ ...

23-05-2020
Սիրիայի դեմ Թուրքիայի համար բոլոր միջոցներն արդարացված են
Սիրիայում իրավիճակը մնում է բարդ ու դժվարին։ Թեեւ ...

23-05-2020
Հայաստանը օլիմպիական վարկանիշային մրցաշար կընդունի
Արեւելյան Եվրոպայի երկրների վոլեյբոլի ասոցիացիան ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +14... +16
ցերեկը +28... +30

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO