Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ

Երեւանում եւ գյուղերում նույն գումարը կստանան

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը կփոխվի։ Կառավարությունը երեկվա նիստում համապատասխան որոշում է կայացրել։
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ հանրակրթական դպրոցների ֆինանսավորման գործող բանաձեւը խնդիրներ է առաջացնում փոքր, թերկոմպլեկտավորված դպրոցների ծախսերի պլանավորման համար։ Դասարանի փոքր միջին խտություն ունեցող դպրոցների համար պլանավորված միջոցները չեն համապատասխանում հանրակրթական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ կարիքներին։ Ընդ որում, 10—րդից փոքր դասարանի միջին խտություն ունեցող դպրոցները կազմում են ընդհանուր դպրոցների թվի շուրջ 30 տոկոսը։ Միաժամանակ, մեծաթիվ աշակերտական համակազմ ունեցող դպրոցները ստանում են իրենց փաստացի ծախսերը զգալիորեն գերազանցող գումար, ինչը ստեղծում է անհավասար պայմաններ։ Դրա համար էլ որոշել են դպրոցների ֆինանսավորման բանաձեւը վերանայել։
ԿԳՄՍ նախարարը նկատեց, որ թեեւ իրավիճակը լուծելու համար մարզերին թույլատրված է վերաբաշխել մարզին հատկացվող միջոցները՝ մեծ դպրոցներին հասանելիք միջոցները ուղղորդելով դեպի փոքր դպրոցներ, այնուամենայնիվ, եթե մարզի դպրոցների միջին ցուցանիշները (մասնավորապես՝ դասարանի միջին խտությունը) ցածր է բյուջեի հիմքում դրված ցուցանիշից, խնդիրը չի լուծվում։ Շատ դպրոցներ չեն կարողանում ապահովել ուսուցիչների վարձատրությունը՝ բյուջեով նախատեսված ցուցանիշներին համապատասխան։
Հիմա ի՞նչ է առաջարկվում։
Եթե հակիրճ, ապա առաջարկվում է «թերկոմպլեկտավորված դպրոցների» ֆինանսավորման բանաձեւում նախատեսել նաեւ նոր փոփոխական՝ դասարանների թիվը։ Այս մոտեցումը թույլ կտա. 1. բոլոր այն դեպքերում, երբ մենք ստիպված ենք պահել փոքր թերկոմպլեկտավորված դպրոց, հատկացնել բավարար գումարը՝ հոգալու դպրոցի նվազագույն ծախսերը, ներառյալ՝ ուսուցիչների աշխատավարձը։ 2. Վերացնել մարզի կտրվածքով միջոցների վերաբաշխման անհրաժեշտությունը։ 3. Պետական մակարդակով սահմանել ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը։
Սա էլ հասկանալու համար պարզաբանենք, թե ինչ ասել է «թերկոմպլեկտավորված», ավելի ճիշտ՝ թերհամալրված։
Այսպիսիք համարվում են դասարանում սովորողների առավելագույն թվի կեսից պակաս, մինչեւ նորմատիվային թվով դասարաններ ունեցող դպրոցները։ Առանձին գործող ավագ դպրոցների համար որպես դասարանների նորմատիվային թիվ վերցված է 9—ը՝ նկատի ունենալով, որ այդ դպրոցներում ենթադրվում է 3 հոսքերի առկայություն։ Թերհամալրված են համարվում տարրական դպրոցը մինչեւ 72 սովորող, հիմնական դպրոցը՝ մինչեւ 100 սովորող, միջնակարգ դպրոցը՝ մինչեւ 207 սովորող, վարժարան եւ ավագ դպրոց՝ մինչեւ 135 սովորող։
Ի դեպ, նախարարը նշեց, որ հանուն ճշմարտության պետք է ասի, որ գործող բանաձեւը, երբ դպրոցների տարեկան հասանելիք գումարը որոշվում է սովորողների թվից կախված, նպատակ է ունեցել խթանել դպրոցների միջեւ մրցակցությունը։ Սակայն հաշվի չի առնվել այն, որ դպրոցների մի մասի, որոնք միակն են բնակավայրում, եւ սովորողների թիվը պայմանավորված է հենց դպրոցի սպասարկման տարածքի բնակիչների թվով, նրանք մրցակցությունից դուրս են։
Այսպիսով, փոքր համակազմ ունեցող, թերհամալրված դպրոցների գումարը հաշվարկելիս հիմք կընդունվի նաեւ դասարանների թիվը, ինչով պայմանավորված է ծախսերի հիմնական մասը։
Անդրադառնանք այն դրույթին, երբ հստակեցվեց, որ նոր մոտեցմամբ՝ պետական մակարդակով կսահմանվի ուսուցչի նվազագույն աշխատավարձի չափը։
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ սահմանվել է ուսուցչի մեկ դրույքի նվազագույն աշխատավարձը՝ 108 հազար դրամ, սակայն այն կարող է հասնել մինչեւ 125 հազարի։ «Եթե ամեն տարի ուսուցիչների աշխատավարձը 10 տոկոսով ավելանա, ապա 4 տարի հետո այն կհասնի մեկ շնչի հաշվով ՀՆԱ մակարդակին՝ տարեկան կտրվածքով»,–ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ, նվազագույն աշխատավարձ ներդնելով, գործնականում Երեւանում եւ հեռավոր գյուղում գործող դպրոցների ուսուցիչները նվազագույն մեկ դրույքի համար նույն աշխատավարձն են ստանալու։ Արայիկ Հարությունյանն էլ հստակեցրեց, որ եթե դպրոցը շատ աշակերտ ունի, ուսուցիչների աշխատավարձը կարող է հասնել 150—160 հազար դրամի։
Վարչապետն էլ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այս հարցը ինչ—որ ձեւով պետք է լուծել։ «Դպրոցն էլ հո բնակարան չի՞, որ Երեւանի կենտրոնում ավելի թանկարժեք լինի։ Եթե աշակերտների թվով պայմանավորված դրույքը փոխվում է, ապա որակյալ մասնագետները կգնան մեծ դպրոցներ, դա էլ իր հերթին կբերի աշակերտների հոսքի, եւ մենք դիսբալանս կունենանք»,–եզրափակեց վարչապետը։

01-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO