Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.11.2019
ԶԱՆԱԶԱՆ


Հայ հրաձիգների հավակնությունները

Առնվազն երկու օլիմպիական ուղեգիր

Հայաստանի հրաձիգները 6-ական ոսկե եւ արծաթե ու 2 բրոնզե մեդալով են վերադարձել Ուկրաինայի Վինիցա քաղաքում կայացած միջազգային մրցաշարից։ Մեր թղթակցի հետ հարցազրուցում դրա արդյունքներն ու նպատակները վերլուծելուց հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանն անդրադաձավ մեկ խնդրի, որին պատրաստվում է հրավիրել ԿԳՄՍ նախարարության ուշադրությունը։
—Ի՞նչ նպատակ էր հետապնդում մեր մարզիկների մասնակցությունն այս մրցաշարին։
—Սա մեր առաջին մասնակցությունը չէր այս մրցաշարին, որը կոչվում է Պոդոլյան երկրամասի առաջնություն։ Այն ավանդաբար անցկացվում է պատանիների, երիտասարդների եւ մեծահասակների միջեւ։ Այս անգամ մեզնից եւ ուկրաինացիներից բացի (տանտերերը հանդես եկան 17 թիմով) մրցեցին նաեւ մոլդովացիները։ Մենք ներկայացրել էինք 7 մարզիկ, որոնք հանդես եկան բոլոր երեք տարիքային խմբերում։ Հրացանով հրաձգության մրցումներին մեր երկրից մասնակցեցին 2—ական մարզիկ—մարզուհի, իսկ ատրճանակից հրաձգությանը՝ 2 մարզուհի եւ 1 մարզիկ։ Միանգամից նշեմ, որ գոհ եմ նրանց գրանցած արդյունքներից։ Ավելին՝ Զավեն Իգիթյանը ատրճանակից հրաձգությունում լրացրեց միջազգային կարգի սպորտի վարպետի ցուցանիշ՝ 577 միավոր, իսկ առաջին անգամ միջազգային ասպարեզում ներկայացած Միլենա Պողոսյանը հասավ սպորտի վարպետի արդյունքների (617,9 եւ 619,7)։ Մեծահասակների պայքարում նա 0,1 նիշի տարբերությամբ երրորդ տեղը զիջեց ուկրաինացի մարզուհուն։ Նույն տարիքային խմբի այլ մրցաձեւում երկրորդը ճանաչվեց նրա քույրը՝ Ալլա Պողոսյանը, որը նաեւ հաղթեց պատանիների եւ երիտասարդների հաշվարկում ու խառը զույգերի պայքարում (Վրեժ Թորոսյանի ընկերակցությամբ)։ Ի դեպ, խառը զույգերի պայքարում, որը օլիմպիական մրցաձեւ է, երկրորդ մրցանակին արժանացան Հայկ Բաբայանը եւ Միլենա Պողոսյանը։
Անդրադառնալով մասնակցության նպատակի մասին ձեր հարցին՝ նշեմ, որ մեր երիտասարդ հրաձիգների համար շատ կարեւոր է մրցել ուկրաինացիների պես ուժեղ նշանառուների հետ։ Դա մեծ փորձ է, որը հետագայում անչափ պիտանի կլինի նրանց։ Հատկանշական է, որ Ուկրաինայում մեր մարզիկները գրանցեցին ավելի բարձր ցուցանիշներ, քան մինչ այդ Հայաստանում մասնակցած ստուգարքային մրցումներում։ Ասել է թե՝ նրանք կարողացան ավելի կենտրոնացած հանդես գալ միջազգային ասպարեզում։
—Այս տարի նախատեսե՞լ եք մասնակցել միջազգային այլ մրցաշարերի։
—Ոչ։ Մնում է անցկացնել Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը, ԿԳՄՍ նախարարության կազմում գործող մարզադպրոցների առաջնություններ, իսկ դեկտեմբերին՝ երկրի երիտասարդական առաջնությունը։ Կսկսենք պատրաստվել փետրվարին նախատեսված Եվրոպայի առաջնությանը, որից անմիջապես առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնենք Լեհաստանի Վրոցլավ քաղաքում, որտեղ էլ տեղի է ունենալու եվրոպական ստուգատեսը։ Այդ առաջնությունում խաղարկվելու են 2020 թվականի օլիմպիական խաղերի ուղեգրեր, որոնց տիրանալու համար անհրաժեշտ է հայտնվել առաջին վեցյակում։ Մեր մարզիկների ներկայիս արդյունքները բավարարում են ուղեգիր նվաճելուն։ Մնում է, որ նրանք կրկնեն դրանք Եվրոպայի առաջնությունում։
—Ումի՞ց ունեք առավել մեծ սպասելիքներ։
—Ամենից առաջ՝ Ալլա Պողոսյանից։ Հնարավորություն ունի նաեւ Զավեն Իգիթյանը։ Իսկ մյուսների հավակնությունների մասին հնարավոր կլինի դատել առաջիկա մրցումներից հետո։
—Իսկ նախապատրաստության հետ կապված խնդիրներ չե՞ն ծագում։
—Մարզիկներին զենքով եւ զինամթերքով ապահովելու խնդիր այլեւս չունենք։ Սակայն կուզենայի բարձրաձայնել մեկ այլ խնդրի մասին. դեռ 2018 թվականի ապրիլին Հայաստանի նախորդ կառավարությունը որոշում էր կայացրել միջազգային պաշտոնական մրցումներում եւ արտագնա ուսումնամարզական հավաքներում մեր մարզիկների սնվելու կարգի կազմակերպման մասին։ Այդ որոշմամբ պահանջվում է, որ հրավիրող կողմը նշի, որ հյուրանոցի ծառայություններում ներառված են նախաճաշը, ճաշը եւ ընթրիքը։ Իսկ միջազգային եւ եվրոպական ֆեդերացիաները մեզ հայտարարում են, որ արտագնա մրցումներում պատվիրակություններն իրավասու են ինքնուրույն որոշելու, թե որտեղ եւ ինչպես են ցանկանում սնվել։ Չկարգավորված խնդրի պարագայում դժվարություններ ենք ունենում մարզիկների սնունդն ապահովելու հարցում, քանի որ մրցումներից հետո ոչ միշտ ենք հասցնում հյուրանոցներում նախատեսված ընթրիքին ու ճաշին։ Հիմա պատրաստվում ենք դիմել նախարարություն՝ խնդիրը շտկելու համար։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ

01-11-2019





19-11-2019
Տարածաշրջանը՝ ռազմաքաղաքական ծավալումների սպասումներում
Հայաստանի դերը կարող է անսպասելիորեն առաջնային դիտարկվել

Արմենուհի ...


19-11-2019
ՀԱԷԿ-ը մտադիր է աշխատած միջուկային վառելիքի կառավարման ի՛ր ծրագիրն անել
Չոր պահեստարանի չորրորդ հերթի շինարարությունն էլ կսկսենք

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




19-11-2019
Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ հիմքերը
Ձեւավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի առաջնային կազմը

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
l.mkhitaryan@hhpress.am




19-11-2019
Կառավարությունը կրթության եւ գիտության ոլորտում գնալու է վճռական, սկզբունքային եւ հետեւողական փոփոխությունների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ...


19-11-2019
Քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության ...


19-11-2019
Ովքե՞ր են եղանակի մասին տեղեկանում «առաջին ձեռքից»
Գարնան առաջին ամպրոպների հետ Գագիկ Սուրենյանի համար կյանքը ...


19-11-2019
Խաղաղության աղավնին՝ դպրոցի բակում
Հերիկի դպրոցը կոչվեց Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի անունով




19-11-2019
Ոսկու փոխարեն՝ արեւային էներգիա
Տարածքի կոնսերվացման նպատակով ավելի քան ...

19-11-2019
Եթե ապրում ես, ուրեմն ապրում ես կայացած երազանքի մեջ
«Վերնիսաժում» նստած՝ աշխարհը պտտում է իր ...

19-11-2019
Պատվաբեր առաքելություն
Արթուր Ալեքսանյանը դարձավ
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO