Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Ով խիղճը հակադրում է բանականությանը

Դրանով հաստատում է, որ խղճի օրենքները իռացիոնալ են
 
Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am


Ամերիկացի փիլիսոփա եւ սոցիոլոգ Քրիստոֆեր Լեշը (1932–1994) մտավորականի տիպաբանության սեփական մոտեցումն ունի. նա առանձնացնում է երեք դերակատարություն, որոնք մոտավորապես համապատասխանում են պատմության երեք փուլերին։ Մտավորականներ, որոնք հասարակության խղճի ձայնն են, մտավորականներ, որոնք հասարակության բանականության ձայնն են, եւ մտավորականներ, որոնք ձայնն են երեւակայության։
Առաջին դեպքում գործ ունենք բարոյախոսի հետ, որ հենվում է ավանդույթի եւ կրոնի վրա. սա մտավորականի վաղնջական մոդելն է։ Երկրորդ տեսակը առաջինի հակառակորդն էր դեռեւս Լուսավորականության ժամանակներից. նրա իդեալական մարմնավորումը գիտնականն է։ Երրորդ տեսակը մարմնավորում է Լուսավորականության դեմ ընդվզող ռոմանտիկին. նրան մարմնավորողը դառնում է լուսանցքային, անիծյալ բանաստեղծ կամ նկարիչ։ Այսպես նրանցից յուրաքանչյուրը հանդես է գալիս սեփական դրոշակով՝ բարու, ճշմարտության, գեղեցկության։
Ինչո՞վ են գրավիչ Լեշի դատողությունները. առաջինն այն է, որ նա չի ցանկանում բարոյական արժեքները զոհաբերել որեւէ այլ բանի։ Բարին չի հանգեցնում գեղեցկության եւ դուրսբերելի չէ ճշմարտությունից։ Արվեստագետը, որպես արվեստագետ, եւ գիտնականը, որպես գիտնական, մեզ չի կարող ուսուցանել բարոյականություն. այդ հարցում նրանք ավելի քաջատեղյակ չեն, քան սովորական քաղաքացին։
Առաջին երկու կետերը վիճելի են։ Նախ, բարոյականությունը նույնացվում է կրոնի հետ (իսկ ավելի լայն՝ ավանդույթի), եւ այդ հարցում Լեշի հետ համաձայնում են ե՛ւ պահպանողականները, ե՛ւ անարխիստները, թեպետ, միանգամայն հակառակ պատճառներով (բարոյականությունը կրոն է, հետեւաբար՝ լավ է, բարոյականությունը կրոն է, հետեւաբար՝ վատ է)։ Սակայն բարոյականությունը կարելի է արդարացնել ոչ միայն Աստծո գաղափարով, այլեւ, ենթադրենք Ռուսոյի կամ Կանտի հիմնավորմամբ՝ համամարդկային ընդհանրությամբ եւ անձի արժեքով։ Հենց սա է, որ հին տերմինաբանությամբ անվանվում է «հումանիզմ»։
Առաջին վիճելի կետը սերտորեն կապված է երկրորդին. ով խիղճը հակադրում է բանականությանը, դրանով հաստատում է, որ խղճի օրենքները իռացիոնալ են։ Լեշը հանգում է դրան՝ ոչ միայն բարոյականությունը հանգեցնելով կրոնին, այլեւ բանականությունը հանգեցնելով գիտական հիմնավորման եւ, արդյունքում, պոզիտիվ գիտություններին։ Սակայն բարոյականությունն ու գիտությունը, թեպետ եւ չեն կարող միախառնվել, այնուամենայնիվ, իրար չեն բացառում։ Այո, գիտությունը մեզ չի կարող օգնել՝ ճանաչելու բարին եւ չարը, իսկ բարոյականությունը չպետք է մեզ ուսուցանի, թե ինչպես տարբերել ճշմարտությունը ստից, սակայն երկուսն էլ մեզ կոչում են համամարդկային ընդհանրության։ Գիտական տեսությունները չեն պարտադրվում ավանդույթի ուժով կամ զենքով. յուրաքանչյուր մարդկային էակ կարող է հասնել դրան սեփական բանականությամբ։

01-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO