Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Թուրքական ներխուժումն ու իսլամական ահաբեկիչների թաքնված սպասումը

Անկարան վտանգավոր է իր բոլոր հարեւանների համար

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Այսօր թուրք-սիրիական հակամարտության համապատկերում կխոսենք նաեւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մասին, թե ինչպես կարող էր թուրքական ներխուժումը, կամա թե ակամա, օժանդակել այդ խմբավորմանը, որը տարբերակներ է փնտրում վերստին գործելու։ Դեռ մի քանի ամիս առաջ, ըստ «Al Masdar News»—ի, ահաբեկչական խմբավորումը հեռու էր պարտությունից եւ ուժերը հավաքում էր նոր լայնածավալ հարձակումների համար։ Նշվում էր, որ ահաբեկիչները մեծացրել են եւ ավելացրել սիրիական կառավարական ուժերի դեմ հարձակումները Ալ—Մայդին քաղաքի եւ Դեյր—էլ—Զոր նահանգի մոտակայքում։
Ահաբեկիչները թաքստոցներ ունեն նաեւ Իրաքում, որտեղ եւս փորձեր են արվում՝ ուժերը վերադասավորելու։ Օրերս ահաբեկչական խմբավորման ղեկավարների կողմից Իրաքի արեւմուտքում՝ անապատում թաքցրած գանձերը գտել են տեղի հովիվները։ Նշվում է, որ գրոհայինները Անբար նահանգում կորցրել են դոլարներ, ոսկի եւ արծաթ։ Ընդհանուր արժեքը կազմում է 25 մլն դոլար։
Ամիսներ առաջ սիրիական ուժային կառույցներից էլ տեղեկացնում էին, որ կառավարական ուժերի դեմ հարձակումները պատահական չեն, վտանգը դեռ կա, եւ «Իսլամական պետությունը» վերակազմակերպվում է ու պատրաստվում լուրջ արշավի, որպեսզի իր հսկողության տակ վերցնի երկրի տարածքի մի մասը։ Սիրիացի զինվորականները, տեղյակ լինելով գրոհայինների ծրագրերի մասին, այնուամենայնիվ, դեռ դժվարանում են վերջնականապես լուծել խնդիրը։ Պարզաբանումն այսպիսին է՝ պատճառը տարածաշրջանի աշխարհագրությունն է. գրոհայինների ձեռքի տակ են Դեյր—էլ—Զոր եւ Հոմս նահանգների լեռներն ու դատարկ շրջաններում քարանձավները։
Ահա նման իրավիճակում, երբ հուլիս—օգոստոսին Սիրիան դեռ պայքարում էր ահաբեկչական խմբավորման գրոհայինների դեմ, հոկտեմբերին Թուրքիան ներխուժում է այս երկրի տարածք, քրդական ինքնավարության հսկողության տակ գտնվող, որտեղ սիրիական բանակը կրկին դժվար կացության մեջ է հայտնվում։ Իհարկե այստեղ քարանձավներ չկան, սակայն Սիրիայի կառավարության եւ քրդական ինքնավարության ղեկավարների միջեւ լուրջ հակամարտություն կա, ինչը հին արմատներ ունի։ Եվ միայն երկկողմանի համերաշխության քայլ անելով, միասնական ճակատով հանդես գալու համաձայնության հասնելով՝ սիրիական բանակն ու քրդական զինյալները կարողացան լրջորեն դիմակայել թուրքական բանակի առաջխաղացմանը։ Այլապես գուցե զինադադարի մասին խոսք չլիներ այդքան շուտ, իսկ նույնը հետագայում անելը, թերեւս, ուշացած կլիներ, եւ Սիրիան տարածք կկորցներ։ Սա ոչ միայն կտկարացներ արաբական այս երկիրը, այլեւ գուցե չզսպեր թուրքական ախորժակը, որ երախը բաց՝ նայում է ինչպես սիրիական, այնպես էլ իրաքյան նավթագազառատ տարածքներին։
Ինչպես ասում են, ախորժակն ուտելիս է բացվում, իսկ Անկարան այդ տարածքներից նավթ է ներկրել Թուրքիա՝ ժամանակին համագործակցելով իսլամական ահաբեկչական խմբավորման ղեկավարների հետ, երբ նրանք բռնազավթել եւ իշխում էին Սիրիայի ու Իրաքի այդ տարածքներում։ Բացի այն, որ նավթը եւ գազը առատորեն կնպաստեին թուրքական տնտեսության զարգացմանը, Անկարան կիրականացներ նաեւ իր առաջին քայլը նորօսմանական կայսրության ստեղծման ճանապարհին։ Չէ՞ որ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ իր նպատակը օսմանական կայսրության վերականգնումն է (դե, մեծթուրանական լայնածավալ համաշխարհային նշանակության ծրագրի մասին էլ երեւի թե, այդ կայսրությամբ պայմանավորված, կհայտարարվի… եթե, իհարկե, նման կայսրություն ստեղծվի երբեւէ)։
Այս խելացնոր նպատակներին հասնելու խոչընդոտներից առաջնայինն այսօր քրդականն է, Թուրքիայի նախագահը այս հարցում միշտ ծայրահեղ կոշտ դիրքորոշում է ունեցել։ Նա բացահայտ հայտարարել է, որ իր նպատակը Քրդական բանվորական (աշխատավորական) կուսակցության՝ քրդերի հիմնական քաղաքական եւ ռազմական ուժի ոչնչացումն է (վստահ ենք՝ նաեւ ֆիզիկական)։ Իսկ նման վերաբերմունք նկատվում է, երբ քրդական խաղաղ ցույցեր կամ հանրահավաքներ են լինում, եւ թե ինչպես են արձագանքում Թուրքիայում, ինչպես են հանկարծ հայտնվում թուրք ազգայնամոլներ եւ ծեծում խաղաղ ցուցարարներին, անգամ կրակում կամ նռնակներ նետում նրանց վրա։ Միայն 2016թ. քրդական բոլոր լրատվամիջոցները երկրում փակվեցին, 11 հազար քուրդ դասախոսներ աշխատանքից ազատվեցին, տասնյակ հազարավոր քրդեր էլ իրենց աշխատատեղերը կորցրեցին, իսկ 24 քուրդ քաղաքապետ փոխարինվեց կառավարության դրածոներով, եւ այսպես շարունակ։ Այս 3 տարում ոչինչ չի փոխվել, միայն թվերն են մեծացել։
Թուրքիան վտանգ է ներկայացնում ոչ միայն քրդերի կամ Թուրքիայում բնակվող ազգային ու կրոնական փոքրամասնությունների, այլեւ բոլոր հարեւանների համար։ Հիշեցնենք, որ Հունաստանն ու Հայաստանը Թուրքիայի անվտանգության հայեցակարգում թիվ 1 եւ 2 թշնամի երկրներն են նշված, ինչից էլ պիտի միշտ հետեւություններ արվեն։ Գուցե նաեւ սա հաշվի առնելով է Հայաստան գալու Հունաստանի նախագահը, չեմ բացառում, որ այցը կարող է առնչվել ինչպես հայ—հունական, այնպես էլ հայ—հունա—կիպրոսյան եռակողմ խնդիրներին։ Օրերս Երեւան էր ժամանել նաեւ Թուրքիայի մյուս եվրոպական հարեւան երկրի՝ Բուլղարիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիեւան։ Մեր վարչապետի հետ քննարկվել են մի շարք քաղաքական ու տնտեսական հարցեր։ Մտքեր են փոխանակել տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպեսեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ։ Այստեղ բարձր է գնահատվել Բուլղարիայի հավասարակշռված դիրքորոշումը եւ խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարի դիտարկումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում։
Հաշվի առնելով այս հանդիպումների կարեւորությունը, ինչը շարունակական լինելու դեպքում օգտակար կլինի թուրքական սադրիչ քաղաքականության դեմ համատեղ պայքարում, պետք է արձանագրել, որ Թուրքիայի հարեւան մյուս երկրները եւս մտահոգված են. Իրաքը եւ Իրանը վաղուց պատրաստ են առճակատման, իսկ Հայաստանն ու Վրաստանը պետք է մեծացնեն զգոնությունը եւ ռազմավարական կապերը Թուրքիային սահմանակից բոլոր երկրների հետ։ Վերջին շրջանում հայկական կողմը հանդիպումներ է ունեցել նաեւ Կիպրոսի, Իրաքի, Իրանի եւ Վրաստանի ղեկավար շրջանակների հետ։
Կարեւոր է նաեւ այն փաստը, որ Թուրքիայում կան ներքին հակասություններ ինչպես ազգային ու կրոնական փոքրամասնություններին առնչվող, այնպես էլ ներքաղաքական հարցերում։ Սա, թերեւս, ավելի է սեղմում թուրքական ախորժակը՝ արտաքին ասպարեզում ավելի ազատ գործելուց զրկելով։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Թուրքիայի Հանրապետության տոնի կապակցությամբ հոդված է հրապարակել, որտեղ քննադատության է ենթարկել իշխանություններին։ Նշել է, որ երկիրը հիմա նոր պալատական իշխանության առջեւ է կանգնած, քանի որ իշխանությունները սեփական շահերի համար հաջողել են երկիրը պոկել խորհրդարանական ժողովրդավարությունից։
Եվ ոչ միայն այս քաղաքական ուժն է բարձրաձայնում, որ քաղաքացու պարտքն է պալատական իշխանությունից պաշտպանել ժողովրդավարությունը, շարժվել դեպի բացարձակ արդարադատություն, տնտեսական անկախություն եւ սոցիալական պետության վրա հիմնված արտադրություն։ Ըստ ամենայնի, այս բռնկումները նպատակ են հետապնդում նախապես խոչընդոտել Թուրքիայի նախագահի այն նպատակը, որում հանրապետական Թուրքիան պիտի փոխարինվի մահմեդականով, ինչը նրան թույլ կտա համաթուրքական նպատակները կեղծարարությամբ համադրել համաիսլամական նպատակների հետ։ Իսկ սա կրկնակի կմեծացնի թուրքական վտանգը։ Այս եւ այլ գործոններ, կարծում ենք, Թուրքիայի հարեւան երկրների հետ համատեղ ծրագրերում պետք է հաշվի առնել…

01-11-2019





21-11-2019
Երբ հակամարտություններն են ազդեցության լծակներ փնտրում միմյանց դեմ
Ինչպես կազդեն տարածաշրջանային այլ բախումները Հայաստանի վրա

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am




21-11-2019
Արցախում հավերժացրել են բարերարի ու հայրենասերի հիշատակը
Լեւոն Հայրապետյանի բրոնզաձույլ կիսանդրին՝ մայրաքաղաք Ստեփանակերտի սրտում

Դավիթ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
d.miqayelyan@hhpress.am




 
21-11-2019
«Կնկան էրիկը մարդն է, մարդուն էրիկը պարտքն է»
Պարտքի չարաղետ դերի մասին ավելի սպառիչ երեւի դժվար է ...


21-11-2019
Արմենպրեսի «բրենդը»
«Արմենպրեսը», ավելի ստույգ՝ «Հայհեռագործը» կամ ՀՀԳ-ն, մինչ Արտավազդ Խաչիկյանն ...


21-11-2019
Առաքիչի մեքենան
Սկզբում գրեցի վերնագիրն ու մի պահ ընկա հիշողությունների գիրկը...
«Երբ ...


21-11-2019
Հայաստանում ու Հայաստանից դուրս
Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա համերգներով

Հայաստանի պետական սիմֆոնիկ ...


21-11-2019
Աշխարհին ցույց կտա, թե որքան խորն են մեր արմատները
Օպերային երգիչ Ադամ Բարրոն Հայաստանում կներկայացնի իր նոր ...



21-11-2019
Առաջնային սնունդ. ինչպես տարբերել անորակը որակյալից
Երբ արտադրողը կարողանում է տարբեր ...

21-11-2019
Առեւտրի վայրերը պետք է անվտանգ լինեն
Կրկին «Բարեկամություն» ստորգետնյա ...

21-11-2019
Իրանը մեղադրում է ԱՄՆ-ին եւ Իսրայելին
Բենզինի գնի նկատելի բարձրացումը, իհարկե, ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO