Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.06.2020
ՄՇԱԿՈՒՅԹ


Առանց երիտասարդների թատերական կյանքում «կյանք չկա»

Այսօր մեկնարկում է Երեւանի շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am


Երեւանի շեքսպիրյան 14-րդ միջազգային թատերական փառատոնը շարունակում է կյանքի կոչել լավագույն ավանդույթները եւ տարեցտարի ավելի ու ավելի կատարելագործվել։ Ասվածի վկայությունն են շեքսպիրյան թեմայով դրամատիկական, պարային, մոնո, մուլտիմեդիային այն ներկայացումները, որոնք թատերասերներն առիթ կունենան դիտելու նոյեմբերի 1-5-ը կայանալիք փառատոնի շրջանակներում։
Այս տարի փառատոնը հյուրընկալել է 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների եւ հյուրերի։ Նրանց թվում են հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների տնօրեններ Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից եւ Ռուսաստանից։ Երեւանյան 7 բեմում կցուցադրվի շուրջ 10 ներկայացում։
Ինչպես «ՀՀ»—ի հետ զրույցում ասաց փառատոնի տնօրեն, ռեժիսոր Կարո Բալյանը, առաջին անգամ Երեւանի շեքսպիրյան 14—րդ միջազգային թատերական փառատոնի շրջանակներում կանցկացվի  հատուկ ծրագիր՝ «FestOUT» խորագրով, որը նախատեսված է ուսանողների եւ անկախ թատերախմբերի համար։
«Առաջին տարին է, որ ունենում ենք այս ծրագիրը։ Այն երիտասարդական եւ ուսանողական թատերական խմբերի մրցույթ—փառատոն է, որն անցկացվում է հայ եւ լեհ ժյուրիի ուշադրության ներքո։ Սա լեհական աշխարհահռչակ Գդանսկի շեքսպիրյան միջազգային փառատոնի հետ համագործակցության ծնունդ կարելի է համարել։ Մեր նպատակն էր այստեղ էլ ունենալ ուսանողների համար այդ ծրագիրը։ Մեծ հաջողությամբ բերեցինք։ Հաղթողին կշնորհվի հրավեր՝ մասնակցություն այդ միջազգային փառատոնին։ Սա բավականին մեծ փառատոն է, որտեղ աշխարհի տարբեր անկյուններից գալիս են մեկը մեկից հետաքրքիր ուսանողական թատերախմբեր։ Ես պատիվ եմ ունեցել տեսնելու լեհական այդ հրաշալի փառատոնի ներկայացումները, չափազանց հետաքրքիր գործեր են։ Մտածեցի, որ սա հաստատ մեզ պետք է հիմա։ Անհրաժեշտ է աշխատել ուսանողներին հարթակ տրամադրելու ուղղությամբ, առանց նրանց ամեն ինչ իզուր կլինի»,–ընդգծեց Բալյանը։
Միջոցառման շրջանակներում անցկացվող «FestOUT» ծրագրին ներկայացված լավագույն աշխատանքը, որը պիտի ընտրեն լեհ եւ հայ փորձագետները, կընդգրկվի 2020 թ. Գդանսկի շեքսպիրյան միջազգային փառատոնի «ShakespeareOFF»—ի ծրագրում։ Լեհական այս հայտնի փառատոնի հետ ձեռք բերված պայմանագիրը Բալյանը մեծագույն ձեռքբերում է համարում։
«Տարիների հետ փորձում ենք Երեւանի շեքսպիրյան փառատոնն էլ ավելի կատարելագործել, թատերական հետաքրքիր ծրագրեր հրավիրել, իսկ այս պայմանագիրը մեծ ձեռքբերում է մեզ համար։ Քանի որ պայմանագիրը ստորագրեցինք հուլիսի վերջին, հաջողվեց այդ մի քանի ամսում ընդամենը երեք ներկայացում պատրաստել։ Եկող տարի, հուսով եմ, ծրագիրը նորմալ կմեկնարկի, եւ ուսանողները կհասցնեն հետաքրքիր, յուրօրինակ ներկայացումներ անել։ Այս փառատոնի հետ 2021թ. նախատեսված այլ ծրագրեր էլ կան, ինչի մասին կխոսեմ ավելի ուշ՝ նախարարության հետ համաձայնեցնելուց հետո։ Հուսով եմ, որ ժամանակի հետ կկարողանանք ուսանողական հարթակները հաճախակի տանել արտերկիր»,—հույս հայտնեց փառատոնի տնօրենը։
Երեւանի շեքսպիրյան 14—րդ միջազգային թատերական փառատոնի հեդլայներ կդառնան Ղազախստանի պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի «Լիր Արքայի ողբերգությունը», իտալական «imPerfect Dancers Company»—ի «Համլետ» եւ Պուշկինի անվան Օրսկի պետական դրամատիկական թատրոնի «Չափն ընդդեմ չափի» ներկայացումները։ Երեւանյան թատրոններից շեքսպիրյան 14—րդ միջազգային թատերական փառատոնի ծրագրում հանդես կգան Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը, ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնները, ինչպես նաեւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի թատերախումբը։ Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ժամը 16։00—ին, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում։

01-11-2019





03-06-2020
Բնակարանների շուկայական արժեքի եւ գույքահարկի հավասարակշռումն անհրաժեշտ է
Օրերս կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է 2021 ...


03-06-2020
ԱԺ-ի դերը սահմանադրական փոփոխությունների հարցում
Ինչ խնդիրներ կան խորհրդարանական կառավարման համակարգի կայացման ճանապարհին



03-06-2020
Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 515, մահվան 12 նոր դեպք
Հայաստանում հունիսի 3-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային ...


03-06-2020
Մայրությունը չի կարող լինել առօրյա
«Եւ մոռցաք այն մխիթարութիւնն որ ձեզ հետ ինչպէս որդիների ...


03-06-2020
Դիմակ կրելն անհրաժեշտ է, բարեկամնե՛ր
Մի քիչ մարդասեր ու կարգապահ լինելը մեզ չի ...


03-06-2020
Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը
Պարզաբանում է Բյուրականի աստղադիտարանի տնօրենը

«Առհասարակ, եթե ...


03-06-2020
Մտքում՝ Աստված, ձեռքին՝ գրիչ
Հայ անվանի գրող Պերճ Պռոշյանի ծննդյան օրվա առթիվ

Սիրում ...



03-06-2020
Միջնադարյան խազերի վերծանման թեման այսօր էլ է օրակարգում
Հայ երաժշտական մտածողության հիմնական ...

03-06-2020
Ուխտագնացություն Բերդաձոր
Մայիսի 30-ին Քաշաթաղի շրջանի մի խումբ ...

03-06-2020
Լիբիայում հակամարտությունները նոր փուլ են մտնում
Լիբիայում շարունակվում են հակամարտությունները, ...

03-06-2020
Լեւոն Արոնյանի հերթական մեկնարկը
Լեւոն Արոնյանը պատրաստվում է մասնակցել շախմատի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +12... +14
ցերեկը +26... +28

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO