Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

21.11.2019
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ


Ինչու է ուշանում «Մասրիկ-1» արեւային կայանի շինարարությունը

Վերաշարադրվում է «Կառավարության աջակցության համաձայնագիրը»

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


«Մասրիկ–1» ֆոտովոլտային կայանի կառուցման մասին խոսելիս մենք այս տարվա փետրվարին գրել էինք, որ կայանի շինարարությունը կավարտվի 2020թ., եւ որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն տվել է կայանի կառուցման լիցենզիան։
Թե երբ պետք է սկսվեր կայանի կառուցումը, այդ ժամանակ ո՛չ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից եւ ո՛չ էլ ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամից հստակ ժամկետ չնշեցին։ Թեեւ ՀՀ կառավարության ու «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի. Վի» եւ «Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերություններից կազմված կոնսորցիումի միջեւ կնքվել էր «Կառավարության աջակցության համաձայնագիրը» (մրցույթի հայտ ներկայացրած 20 ընկերությունից նախաորակավորման շեմը հաղթահարեց 10—ը եւ իրավունք ստացավ մասնակցել մրցույթի գլխավոր փուլին եւ ներկայացնել իրենց ձեռնտու սակագինը։ Հիմնադրամի կողմից իրականացված ներդրողների մրցույթի արդյունքներով նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի Վի» եւ «Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից (առաջինը Նիդերլանդներից է, երկրորդը՝ Իսպանիայից)։ Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ առանց ԱԱՀ—ի (20.11 դրամ),—Ա.Մ.)։
Փորձեցինք հասկանալ՝ գործը հիմա ի՞նչ ընթացքում է։ Պարզվեց՝ «Կառավարության աջակցության համաձայնագիրը» պետք է վերաշարադրվի։ Եվ վերաշարադրված տարբերակը հիմա քննարկման է դրված (մինչեւ նոյեմբերի 21—ը)։
Հասկանանք՝ ինչն է խնդիրը (ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հիմնավորման)։
2018թ. ապրիլի 26–ին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Մասրիկ—1» արեւային ֆոտովոլտային ծրագրի շրջանակում անցկացված գնման ընթացակարգի արդյունքները՝ գնման ընթացակարգի հաղթող ճանաչելով «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի Վի»–«Էֆ Էս Էլ սոլար Էս Էլ» ընկերությունների կոնսորցիումը։ Այնուհետեւ, 2018թ. հուլիսի 18—ին ՀՀ կառավարությունը, «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս» եւ «Էֆ Էս Էլ Սոլարը» (որպես հովանավորներ) եւ հովանավորների կողմից ծրագրի համար հիմնադրված «Էֆ Ար Վի Մասրիկ» ՓԲԸ—ն (որպես կառուցապատող) կնքել են ծրագրի կազմակերպման եւ իրականացման մասին «Կառավարության աջակցության համաձայնագիր» (ԿԱՀ)։ ԿԱՀ–ը կնքելուց հետո հովանավորները հաջողությամբ բանակցել են Միջազգային ֆինանսական կորպորացիայի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի հետ վարկային ֆինանսավորում ստանալու նպատակով։ 2018թ. հուլիսի 18—ին կնքված եւ գործող ԿԱՀ—ի 12.1 հոդվածի համաձայն՝ կողմերը պարտավորվել են բարեխղճորեն բանակցել ֆինանսավորման կողմերի կողմից պահանջվող ողջամիտ փոփոխությունները ԿԱՀ–ում ներառելու համար՝ պայմանով, որ այդ փոփոխությունները չեն ավելացնի ՀՀ կառավարության ֆինանսական պատասխանատվությունը եւ ավելի չեն ծանրացնի կառավարության ստանձնած պարտավորությունները։ Եվ բանակցություններն ավարտվել են 2019թ. օգոստոսին՝ փոփոխությունների առաջարկով։
Ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը։
Հիմնականներից է այն, որ, օրինակ, սահմանվել են «կրիտիկական իրավիճակներ» եւ «թույլատրելի խափանման ժամանակահատված» հասկացությունները (նախատեսվել է չհաշվարկել կրիտիկական իրավիճակով պայմանավորված խափանումների ժամանակահատվածը՝ յուրաքանչյուր օրացուցային տարվա համար գումարային առավելագույնը 36 ժամ, ենթադրյալ ժամանակահատվածում)։ Հստակեցվել է գնման գների հաշվարկման կարգը։ Հստակեցվել է վեճերի կարգավորման ընթացակարգը։
Նաեւ՝ համաձայնություն է ձեռք բերվել, որ եթե արբիտրաժային վճռով հնարավոր չէ բավարարել որեւէ պահանջ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված որեւէ սահմանափակման պատճառով, ապա ֆինանսավորման կողմերը իրավունք կունենան ստանալու այն տարբերությունը ԱՄՆ դոլարով, որն այլապես ենթակա կլիներ վճարման ԿԱՀ–ի տառացի ընթերցման դեպքում։
Ի դեպ, ըստ փոփոխված եւ վերաշարադրված ԿԱՀ—ի, կառավարությունը պարտավորվում է ֆինանսավորման կողմերի հետ կնքել ուղղակի պայմանագիր՝ միջազգային ծրագրային ֆինանսավորմամբ նման էներգետիկ ծրագրերում տարածված փորձին համապատասխան ձեւով։
Ուղղակի պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորման կողմերը հնարավորություն կունենան փոխարինելու կառուցապատողին պայմանագրում սահմանված որոշակի դեպքերում։ Բայց այն պայմանով, որ նոր կառուցապատողը պետք է հավանության արժանանա եւ հաստատվի կառավարության կողմից։
Ուղղակի պայմանագրով մի դրույթ էլ կա։ Ելնելով կառուցվելիք կայանի շարունակական շահագործման ու պահպանման անհրաժեշտությունից՝ նախատեսվում է, որ գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու հնարավոր դեպքերում կայանը չի կարող մաս—մաս վաճառվել տարբեր անձանց եւ կարող է փոխանցվել միայն մեկ անձի, որը բավարարում է թույլատրելի փոխանցառուին ներկայացված չափանիշներին։ Սա էլ այն դեպքում, եթե կայանը չի ենթարկվել էական վնասվածքի։
Մի խոսքով, երբ քննարկվող այս փոփոխությունները հաստատվեն եւ ուժի մեջ մտնեն, կառուցապատողը կկարողանա սկսել ծրագիրը։ Մենք էլ պարբերաբար կտեղեկացնենք ընթացքի մասին։
Հ. Գ. — Մեր երկիրը տիրապետում է արեւային էներգիայի զգալի ներուժի. տարվա մեջ կա 2500 արեւոտ ժամ, իսկ հորիզոնական մակերեւույթի վրա տարեկան միջին արեւային ճառագայթումը կազմում է մոտ 1720 կՎտ.ժ./քմ։ Համեմատության համար նշենք, որ Եվրոպայում համապատասխան ցուցանիշը ընդամենը 1000կՎտ.ժ./քմ է։

02-11-2019





20-11-2019
Չոր պահեստարանի շահագործման լիցենզիան կերկարաձգվի եւս 30 տարով
Բայց ոչ թե միանգամից, այլ՝ փուլ առ փուլ

Արմենուհի ...


20-11-2019
Համաշխարհային ուժերը կենտրոնանում են տարածաշրջանում
Ի՞նչ լուծումներ են նախանշված հակամարտությունների հարցում

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am


Ակնհայտ ...


20-11-2019
«Արմենպրեսի» «բրենդը»
Մեր օրերում շատ մոդայիկ է դարձել անգլերեն «BRAND» բառի ...


20-11-2019
Անհատի ու ազգի ներքին անազատությունը եւ դրանից ձերբազատվելու հնարավոր եղանակները
Էդվարդ Աթայան (1932-2002), փիլիսոփա, լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս



20-11-2019
Վարչապետը հանդիպում է ունեցել ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Հայաստանում գտնվող ...



20-11-2019
Ի՞նչ հարցեր կլուծի բալային համակարգի ներդրումը
Օրենսդրական կարգավորումներից մինչեւ ...

20-11-2019
Քարավազի (Խուդափերին) հին կամուրջը՝ Արաքսի վրա...
Այստեղով է եղել հիմնական կապը Արցախի եւ ...

20-11-2019
Լիբանանը փորձում է հաղթահարել ճգնաժամը
Ազգային շարժման ներկայացուցիչները ...

20-11-2019
Հայաստանի հակադոպինգային կառույցը կդառնա բացարձակապես անկախ
Վերջերս Լեհաստանում անցկացված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը +18... +20
ցերեկը +25... +27

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO